Եթե նման բան տեղի ունենա, ամենաճիշտ տարբերակը կլինի համատարած գործադուլ և դասադուլ անելը, միայն թե ժողովուրդը համախմբվի, բայց ցավով պետք է նշեմ, որ այդ կուլտուրան մեր ժողովրդի մեջ դեռ շատ թույլ է զարգացած:
Եթե նման բան տեղի ունենա, ամենաճիշտ տարբերակը կլինի համատարած գործադուլ և դասադուլ անելը, միայն թե ժողովուրդը համախմբվի, բայց ցավով պետք է նշեմ, որ այդ կուլտուրան մեր ժողովրդի մեջ դեռ շատ թույլ է զարգացած:
Լավ օրինակ էր
Եվրոպացիք մեզնից հարուստ են: բայց հլը գնա իրանցից փորձի էդ 50/100 դրամը պոկել տես թե քանի հատ խանութ կջարդեն ու ես շատ գիտեմ ինչ ասես չեն անի:
Իմ կարծիքով Ramzes-ը ճիշտա ասում
դեռ շատ տարիներ պիտի անցնեն մինչև մեր հինավուրց ու իմաստուն հայ ժողովուրդը հասկանա, որ ամեն ինչի պիտի հասնենք միասին: Ճիշտ է ասված,որ`
-Ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է:
-Ապրում ենք միասին, մեռնում` առանձին:
-Գյուղ կանգնի գերան կկոտրի:
և այլն, և այլն...
Մի՞թե այսքան գրածները կարդալուց հետո դու դեռ այն կարծիքին ես, որ գների 100-ից 150դր դառնալը պայմանավորած է գազի գնի բարձրացմամբ:
Որպես օրինակ, ինքս աշխատում եմ համակարգչային խանութում, և դոլարի կուրսի անկմանը զուգընթաց իջնում են համակարգիչների (և դետալների) գները: Իսկ գազի գինը (որը վաճառողները փաստորեն գնում են դոլարով) մի դրամ չիջավ դոլարի կուրսի անկման հետ և շատ արագ բարձրացավ առաջին իսկ հարմար առիթի դեպքում:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
կարող եք նայել շաքարի գները
http://futures.tradingcharts.com/chart/SU/M
Կարող եք նայել բրձի գները
http://www.riceonline.com/home.shtml
Ինչ ուզում է լինի, ազատ մրցկացությունը պետք է ապահովվի, դա անժխտելի ճշմարտություն է
Հասարակական տրանսպորտի գները պետությունը պարտավոր է կարգավորել, եթե անհրաժեշտ է, տրամադրել սուբսիդիաներ:
Իսկ տաքսիները չեմ կարծում, որ հասարակական տրանսպորտ են: Դրանք նախատեսված են հարուստ խավի համար, թող թանկ լինի, որ տաքսիստներ էլ բարեկեցիկ ապրեն: Բայց վատ է, եթե թանկանա![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 13.05.2008, 10:24:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Որ չեն ասում միջազգային գները:
Ինչ միջազգային գին, ինչ բան?
Դուք տեղյակ եք, որ գազի լիցքակայանները, նույն տաքսի սերվիսները, մարշրուտնի գծերը ահռելի գերշահույթներ են ստանում, աշխատում են 100-200տոկոս շահույթով:
Միջազգային գների բարձրացման հետևանքը պիտի էն լինի, որ բիզնեսմեններրն հասկանան, որ կապիտալի նախնական կուտակման ոսկե ժամանակներն անցան:
Հիմա արդեն պիտի աշխատեն 10-20տոկոսի վրա:
Իսկ չհասկացողներին պետությունը պիտի կռացնելով հասկացնի:
Համաձայն եմ: Բայց կարող է լինել այնպես, որ փոխանակ իրենց շահույթները պակասեցնելը,փորձեն կոմպենսացնել վարորդների եկամի հաշվին:
Այդ դեպքում էլ, պետք է վարորդները գործադուլ հայտարարեն:
Բոլոր պրոբլեմները նրանից են, որ պետությունը իր ֆունկցիաներըչի իրականացնում:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը մի քանի օր է, ինչ հարուցել է վարույթ:
“Ավտոգազալիցքավորման շուկայում հնարավոր հակամրցակցային համաձայնության բացահայտման նպատակով հարուցված վարույթի շրջանակներում վերջին 2 օրերին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից անցկացված մոնիտորինգն արձանագրել է, որ հանրապետության ավտոգազալիցքավորման կայաններում իրացվող գազի գինն իջել է: Այդ մասին Հանձնաժողովին գրավոր դիմել եւ հայտնել են նաեւ գազալիցքավորման ծառայություններ մատուցող տնտեսվարողները: Այժմ հանրապետությունում` ներառյալ մայրաքաղաքում, սեղմված (բնական) 1 խորանարդ մետր գազի լիցքավորվորման համար գործում են տարբեր գներ. 130 դրամ (Հրազդան` մեկ գազալցակայան), 150 դրամ (մեծ մասամբ), գործում են նաեւ 160, 162, 170 դրամ գները: Վարույթը շարունակվում է”, ասված է հանձնաժողովի մամուլի քարտուղարի տարածած տեղեկատվության մեջ:
---------------------------------------------
սրան ինչ կասեք ??
ճիշտն ասած ես սրանց ոչ մի ասածին արդեն չեմ հավատում..... ինձ թվումա ժամանակ են ձգում..![]()
Սենց պտի ասեն "Միաջազգայի հայկական թանկացումներ"
նաև ասեմ,որ կտրուկ թանկացելա շինանյութը...
Աշխարհում բան ել չի թանկացել,որ մոսկվայի բարեկամիս հարցրեցի բան ել չի փոխվել...
Իսկ եթե փոխվելա ուրեմ շաատ աննշան։
Ճիշտ ես ասում Armenoid:
Ինչա գազը միջազգային շուկայում մի թեթև թանկացելա, գները համարյա կրկնապատկել են: Ու որ հարցնում են "ինչիա թանկացել" թութակի նման անուղեղ-անուղեղ իշխանությունները կրկնում են "ամբողջ աշխարհում է թանկացել": Ով էլ քիչ թե շատ մտածումա էս հարցի շուրջ, հասկանումա, որ սա աբսուրդա, ուղղակի թալանա: Օրինակ գազը վերցնենք: թանկացել է ամբողջ աշխարհում, բայց 2 կամ 1.5 անգամ???![]()
Ու դեռ կան հազվագյուտ "լավատեսներ", որոնք գտնում են, որ "սեռժիկ"-ը ինչ-որ բարեփոխում է արել, կամ անում մեզ համար: Ապշել կարելի է:
Չգիտեմ ով ոնց, բայց ես մարշուտկին 100 դրամից ավել չեմ տա: Ու ստեղ հարցը էդ 50 կամ 100 դրամը չի: Չպիտի թողնենք, որ մեզ ՈՉԽԱՐի տեղ դնեն, այլապես ՄԵՆՔ ԱՐԺԱՆ ԿԼԻՆԵՆՔ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ:
Չեմ հանդուրժի...![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ