User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 154 համարի արդյունքները՝ ընդհանուր 154 հատից

Թեմա: Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա!

  1. #151
    Սկսնակ անդամ Help-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2006
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա!

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում Armenoid:
    Ինչա գազը միջազգային շուկայում մի թեթև թանկացելա, գները համարյա կրկնապատկել են: Ու որ հարցնում են "ինչիա թանկացել" թութակի նման անուղեղ-անուղեղ իշխանությունները կրկնում են "ամբողջ աշխարհում է թանկացել": Ով էլ քիչ թե շատ մտածումա էս հարցի շուրջ, հասկանումա, որ սա աբսուրդա, ուղղակի թալանա: Օրինակ գազը վերցնենք: թանկացել է ամբողջ աշխարհում, բայց 2 կամ 1.5 անգամ???
    Ու դեռ կան հազվագյուտ "լավատեսներ", որոնք գտնում են, որ "սեռժիկ"-ը ինչ-որ բարեփոխում է արել, կամ անում մեզ համար: Ապշել կարելի է:

    Չգիտեմ ով ոնց, բայց ես մարշուտկին 100 դրամից ավել չեմ տա: Ու ստեղ հարցը էդ 50 կամ 100 դրամը չի: Չպիտի թողնենք, որ մեզ ՈՉԽԱՐի տեղ դնեն, այլապես ՄԵՆՔ ԱՐԺԱՆ ԿԼԻՆԵՆՔ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ:
    Չեմ հանդուրժի...
    Դե Հայաստանը մոլորակից դուրս ա
    ու մեղավորնել մենք ենք...

  2. #152
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա!

    ՁԱՆՁՐԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

    Այսօրվա գործող իշխանությունների համար գերխնդիր է դարձել Հայաստանում ինչ-որ փոփոխությունների իմիտացիա ստեղծելը:

    Այդ իմիտացիան ստեղծելու նպատակով հիմա քարոզչական մի արշավ է սկսվել: Այն, որ այդ արշավը դեռ նկատելի չէ, պայմանավորված է նրանով, որ հանրության երազած փոփոխությունները չկան, եւ իշխանություններին մնում է գտնել մի փոքր ինչ-որ իրադարձություն եւ դրանից ինչ-որ մեծ փոփոխության պատրանք ստեղծել: Բայց այնքան արհեստական է, որ միայն ծիծաղ է առաջացնում: Եւ այն, ինչ կատարվում է, այլ կերպ, քան վատ բեմադրված ներկայացում անվանել հնարավոր չէ: Լավագույն ու ամենամատչելի օրինակը գազալցակայանների մատուցած ծառայությունների գների հետ կատարվածն է: Մայիսի 1-ից, ինչպես գիտենք, գազալցակայանները ավտոմեքենաների լիցքավորման գինը 130 դրամից բարձրացրեցին 200 դրամի (1 խորանարդ մետրը): Հետո գազալցակայաններից մի քանիսը գինը իջեցրեցին մինչեւ 160 դրամ: Ու սրան մի այնպիսի հնչեղություն է տրվել, որ եթե Լուսնից իջած լինես, կգնաս իշխանությանը շնորհակալություն հայտնելու, որ գազի գինն իջել է: Բայց Լուսնից իջածներ ՀՀ-ում չկան, եւ գրեթե բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ տեղի ունեցավ: Հիմա գների բարձրացման համար բերվեց այն պատճառաբանությունը, թե բնական գազի գնի մասնակի սուբսիդավորումը պետության կողմից դադարեցվել է, եւ իրենք` գազալցակայանները, գազը ձեռք են բերում ավելի թանկ գնով, քան նախկինում: Սկսենք նրանից, որ գազալցակայանները գազը պետությունից ձեռք են բերում դոլարով, նախկինում` 102 դոլարով, հիմա` 152, եւ եթե հաշվի ենք առնում վերջին տարիներին դոլարի արժեզրկումը եւ այն հանգամանքը, որ գազալցակայանները գազը վաճառում են արժեւորված դրամով, հեշտ է համոզվել, որ նրանց եկամուտը չէր էլ փոխվի, եթե իրենք շարունակեին ավտոմեքենաները լիցքավորել նախկին` 130 դրամով 1 խորանարդ մետրը: Բայց այստեղ ամենաուշագրավը գնի աճը չէր, այլ գնի նվազումը` 200-ից 160 դրամի: Մի կողմ թողնենք, որ գործնականում գազալցակայանները շարունակում են մեքենաները, ըստ էության, լիցքավորել 200 դրամով: Ընդհանրապես, խտացված գազի շուկան ինքն իրենով չափազանց հետաքրքիր շուկա է: Այստեղ պատահական մարդիկ գրեթե չկան: Բոլոր գազալցակայանները, իսկ դրանց թիվն անցնում է 200-ը, կա՛մ շատ հայտնի մարդկանց սեփականությունն են, կա՛մ աշխատում են այդպիսինների ուղղակի հովանավորությամբ: Այսինքն, պատկերավոր ասած, գազալցակայան ունենալու բիզնեսը իշխանության ներկայացուցիչների կամ իշխանության հետ սերտաճած օլիգարխների մենաշնորհն է: Իսկ մենաշնորհներ, ինչպես գիտենք, հաստատվում են գերշահույթ ապահովող ոլորտներում. ոչ մի «իրեն հարգող» հայաստանյան օլիգարխ գումարներ չի դնի 7-8 տոկոս շահույթ ապահովող բիզնեսում, հետո էլ օգտագործելով իր հնարավորությունները` այդ բիզնեսի դռները չի փակի պատահական «գործարարների» առաջ: Մի խոսքով, այս ոլորտը, ասենք, բենզին ու սննդամթերք ներմուծելուն գրեթե հավասար բիզնես է Հայաստանում, եւ կարելի է ասել, որ դա իշխանության բիզնեսն է: Եւ հիմա համադրենք այս երկու փաստերը` գազալցակայանների բիզնեսը պատկանում է իշխանություններին, եւ այն գերշահույթներ է ապահովում: Հիմա, այս համադրումն անելուց հետո, տեսնենք, թե ինչ եղավ գների հետ. 130 դրամից բարձրացավ մինչեւ 200, հետո սկսեց իջնել մինչեւ 160: Դրամի արժեւորումը հաշվի առնելով` գազալցակայանների եկամուտը յուրաքանչյուր խորանարդ մետրից, ասենք` 2006-ի համեմատ, աճեց ուղիղ 30 դրամով: Անցած տարի բոլոր գազալցակայանները` միասին վերցրած, սպառել են մոտ 230 միլիոն խորանարդ մետր գազ: Այլ կերպ ասած, միայն 130 դրամից գինը բարձրացնելով 160 դրամի` գազալցակայանների բիզնեսը կստանա մոտ 7 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ 2006 թվականի համեմատ: Իսկ դա լրացուցիչ 22 միլիոն դոլար է: Մի խոսքով, սկզբում ստեղծվեց պատրանք, թե սուբսիդավորումը դադարեցնելուց հետո գազալցակայաններին մատակարարվող գազի գինը բարձրացել է եւ դրա հետեւանքով պետք է բարձրանա նաեւ գազալիցքավորման գինը: Այն կտրուկ բարձրացավ ու հետո մի քիչ իջավ: Այս «տրյուկը» ամենեւին էլ նորություն չէ, ու սրանով արդեն ոչ մեկին չես խաբի: Այս ամենը թատերական բեմադրություն է, որի սցենարները գրվում են իշխանության կուլիսներում, եւ այդ բեմադրության արդյունքում առաջանում է 22 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ: Իսկ այն, որ գազալցակայանների բիզնեսի ընդհանուր վերահսկողությունը կատարվում է մեկ կետից եւ այն էլ` իշխանության ամենաբարձր օղակներից, կարելի է ապացուցել ընդամենը մեկ փաստ հիշեցնելով: 2003թ. մարտի 31-ի` լույս ապրիլի 1-ի գիշերը, ուղիղ կեսգիշերին, Հայաստանում գործող բոլոր գազալցակայաններն ավտոմեքենաների գազալիցքավորման գինը բարձրացրեցին 30 տոկոսով. ամբողջ Հայաստանով մեկ եւ բացարձակապես բոլոր գազալցակայանները: Այնպես որ, գազի գների հետ խաղերը ծանոթ սցենար ու հեղինակներ ունեն: Բեմադրած ներկայացումն էլ արդեն ձանձրալի է:

    ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
    hzh.am

  3. #153
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա!

    մի հատ փոքր հարց տամ էլի... հիմա ե՞րբ են թանգանալու երթուղայիները... ինչ-որ մեկը ասում էր իրան բռնաբարում են, մյուսը որ ավանակի տեղ են դնում... հիմա իզուր էին շուխուր դնում՞, թե դեռ պետքա սպասել՞

  4. #154
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էս ինչ ես տալի!! 100 չի 200 ա!

    Մեջբերում firewall-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ փոքր հարց տամ էլի... հիմա ե՞րբ են թանգանալու երթուղայիները... ինչ-որ մեկը ասում էր իրան բռնաբարում են, մյուսը որ ավանակի տեղ են դնում... հիմա իզուր էին շուխուր դնում՞, թե դեռ պետքա սպասել՞
    ՄԻԱԿ ԶՍՊՈՂ ՈՒԺԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ Է



    Մարտի 1-ի կարեւորագույն հետեւանքն այն չէր, որ իշխանությունների եւ ժողովրդի միջեւ հսկայական անդունդ առաջացավ: Այդ անդունդը կար նաեւ մինչեւ մարտի 1-ը: Այդ օրը ապացուցվեց, որ ռեժիմը հանցագործ է, բայց դա նույնպես որեւէ մեկի համար նորություն չէր: Ավելին. նույնիսկ տասը զոհերի առկայությունը գլոբալ առումով ոչինչ չփոխեց ռեժիմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա կառավարման ընթացքում ռեժիմն անհամեմատ ավելի շատ մարդկանց կյանքեր էր խլել: Պետության ապագայի տեսանկյունից` մարտի 1-ի հասցրած ամենամեծ վնասը բանակի ողնաշարը փշրելն էր: Վաղուց հայտնի է, որ սեփական ժողովրդի դեմ ուժ կիրառած բանակը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող այդ նույն ժողովրդին պաշտպանել արտաքին վտանգից: Սա պատմության ընթացքում բազմիցս ապացուցված անհերքելի ճշմարտություն է:

    Բնականաբար, ռեժիմն այսօր մի հիմնական մտահոգություն ունի, վերացնել մարտի 1-ի հետեւանքները, կամ, ինչպես իրենք են ասում, «վերականգնել ներքաղաքական կայունությունը»: Այդ նպատակով ռեժիմը ձգտում է մի կողմից` դուր գալ միջազգային հանրությանը, մյուս կողմից` լեզու գտնել հասարակության հետ: Մի խոսքով` ամեն ինչ անել, որպեսզի արյունոտ այս էջը «փակված համարվի»: Դրա համար էլ ռեժիմը ձգտում է երկխոսության մեջ մտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ կամաց-կամաց հանգցնել հանրապետությունով մեկ բռնկվող պայքարի օջախները:

    Լավ« ենթադրենք` ամեն ինչ հենց այդպես էլ լինում է: Ռեժիմը երկխոսության մեջ է մտնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, վերջինս ընդունում է Սահմանադրական դատարանի վճիռը, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, ձեւի համար մի երկու ընտրակեղծարարներ պատժվում են, մարտի 1-ի մասնակից մի քանի ոստիկաններ տույժերի են ենթարկվում եւ այլն: Բա հետո՞:

    Որպեսզի պատկերացնենք, թե ինչ է ռեժիմը մտադիր անել «հետո», պետք է ընդամենը ուսումնասիրել վերջին շաբաթների իրադարձությունները: Այն, ինչ տեղի ունեցավ գազի թանկացումից հետո, ռեժիմի մտադրությունների լավագույն ինդիկատորն է: Ամեն ինչ շատ պարզունակ էր: Ռեժիմին հավատարիմ բիզնեսմեններին մի պահ թվաց, թե արդեն «հաղթել-պրծել են», ու որոշեցին, որ «դավայ, սկսելու վախտն ա»: Ու միանգամից բարձրացրեցին գազի գները: Սերժ Սարգսյանի պատասխանը նույնպես շատ հստակ էր. «ստո՛պ, վախտը չի, հըլը չենք կրել»: Իհարկե, սննդամթերքի գները կամաց-կամաց բարձրանում են, բայց սա միայն սկիզբն է: Հանցագործների շրջանում էլ է երբեմն նույն բանը տեղի ունենում: Ասենք` մի քանի հոգով խանութ են թալանում, լցնում պարկը ու փախչում, բայց դեռ ապահով տեղ չհասած` ամենաանհամբերը չի դիմանում ու ձեռքը խոթում է պարկի մեջ: Այդ ժամանակ ավազակապետը, որպես կանոն, խփում է նրա ձեռքին ու կրճտացնում ատամները. «դրա վախտը չի»: Անհամբերի դերում այսօր Սամվել Ալեքսանյանն է, ու ամենեւին պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը թիկնապահների միջոցով խփել է նրա «ձեռքին»: Երբեմն ավելորդ շտապողականությունը կարող է կործանարար լինել:

    Այս ամենն ասում ենք` ընդամենը ցույց տալու համար, թե ինչ կկատարվի Հայաստանում «ներքաղաքական իրավիճակի կայունացումից» հետո: Ռեժիմը վերջապես թեթեւացած շունչ կքաշի եւ ձեռնամուխ կլինի նրան, հանուն ինչի զավթել է իշխանությունը` կանգ չառնելով անգամ սպանությունների առջեւ: Այսինքն` համատարած թալանի «ստարտը» կտրվի: Առջեւում, հերթական ընտրություններ չկան, արտաքին սպառնալիքներն էլ սրանց չեն հետաքրքրում: Այլ կերպ ասած, «տոռմուզ» չունեն:

    Եվ եթե մինչեւ հիմա սա կանխվում է, կանխվում է համաժողովրդական շարժման շնորհիվ: Բոլոր նրանց շնորհիվ, ովքեր բողոքի ակցիաներ են կազմակերպում հանրապետության տարբեր մարզերում, ովքեր դատարանների դահլիճներում զորակցում են իրենց մարտական ընկերներին, ովքեր զբոսնում են Հյուսիսային պողոտայում եւ այլն: Կարող եք մի պահ անգամ չկասկածել. որ օրը այդ շարժումը դադարի, նույն օրը Հայաստանում ամեն ինչի գները կկրկնապատկվեն, բողոքողներին էլ հատ-հատ կմեկուսացնեն:

    Այնպես որ, համաժողովրդական շարժումն այսօր միայն իր գոյությամբ ոչ միայն զսպում է ռեժիմի ախորժակը, այլեւ կանխում է սոցիալական պայթյունը: Եվ այս գոյությունն ավարտվելու է միայն ժողովրդի հաղթանակով: Ցանկացած այլ տարբերակ պետության կործանումն է:


    Գ.Ոսկանյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 33
    Վերջինը: 21.02.2012, 00:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •