Ես 4 տարի է սովորում եմ, չի եղել այդպիսի դեպք,բայց շատ եմ լսել ու տեսել այդ երևույթը: Ձեզ մոտ ինչպես է ?
Ես 4 տարի է սովորում եմ, չի եղել այդպիսի դեպք,բայց շատ եմ լսել ու տեսել այդ երևույթը: Ձեզ մոտ ինչպես է ?
Վերջին խմբագրող՝ emo: 20.01.2007, 23:28:
չէ ու ճիշտն ասած կամաչեմ![]()
qui sine peccato est?
Էլ սովորելու իմաստը ո՞րն ա, որ պետք ա առք ու վաճառքով զբաղվես![]()
Emo ջան, կներես, եղած տարբերակներն ինձ բավարար չթվացին, ու առանց քո համաձայնությունը հարցնելու իմ կողմից ևս մի տարբերակ ավելացրեցի...Հուսով եմ, որ դեմ չես, ուղղակի քո դրած վերջին տարբերակն ընտրելու դեպքում կարելի է ենթադրել, որ մարդն ուղղակի դեռ այդպիսի առիթ կամ հնարավորություն չի ունեցել, բայց չի բացառվում, որ առիթի դեպքում փող տա։ Իսկ իմ ավելացրած տարբերակը սկզբունքորեն բացառում է նման հնարավորությունը ցանկացած դեպքում։ Անձամբ ես այդ տարբերակն եմ ընտրել։
Չնայած արդեն վաղուց ուսանող չեմ, բայց երբեք չեմ տվել ու գիտեմ, որ ոչ մի դեպքում չէի տա։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դեմ չեմ:Ուլուանա-ի խոսքերից
![]()
Սկզբում ես էլ էի մտածում այդ վերջին տարբերակի մասին ու ինքս էլ ասում եմ ինչ էլ լինի չեմ տա,բայց մտածեցի չգիտես ապագայում ինչ կլինի,դրա համար չավելացրեցի,
բայց հաստատ պետք է նաև այդ տարբերակը, այնպես որ շնորհակալություն լրացում կատարելու համար:![]()
Ես երբեք չեմ տվել ու չեմ էլ տա: Անցյալ տարի հենց այս ժամանակներն էին, երբ մի քննություն պետք է հանձնեինք, և բոլորն ասում էին, որ առանց փող տալու հնարավոր չէ ստանալ: Գիտեմ դեպքեր, որ ամբողջ խմբերով էին փող հավաքում:
Իսկ ես շատ հանգիստ գնացի քննության՝ առանց նույնիսկ գիրքը բացելու ու պարապելու: Երբ պետք է մտնեի քննության, ինձ հարցնում էին. «Պարապե՞լ ես»: Ասում էի. «Չէ՛»: «Փող տվե՞լ ես»: Նորից. «Չէ՛»: «Բա ինչի՞ վրա ես հույսդ դրել»: «Ծանոթիս, որից բարձրը չկա»: Բոլորը զարմացած ինձ էին նայում. այդ ի՞նչ ծանոթ պետք է լիներ: Միայն մտերիմ կուրսեցիս հասկացավ, թե Ում մասին է խոսքը, և ծիծաղեց:
Այդպես էլ եղավ: Մտա քննության, և առանց հարցնելու «գերազանցս» դրեց, ուղարկեց, մինչդեռ շատ-շատերը, չնայած փող տվել էին, կտրվեցին:
Ետ չլինի իմ իմացած ծանոթնաԲյուրակն-ի խոսքերից
![]()
Ես էլ եմ ամեն դեպքում Իր հույսին,պարապած լինեմ, թե չէ:
Հա՛, քո իմացած ծանոթն է![]()
Բյուր ինձ իրա հետ կծանոթացնե՞ս… դեռ շատ է դեպք գալու… չնայած գուշակում եմ, որ մարդ չի…Բյուրակն-ի խոսքերից
Չեմ տվել
Ես երբ պատասխանում էի վերջին պատասխանը չկար: Ու հաստատ էլի լիքը մարդիկ վերջին պատասխանը կտային:
Ուհու։ Ես էլArtgeo-ի խոսքերից
Մի անգամ եմ փող տվել, էնել փիլիսոփայության ստուգարքի համար 1500 դրամ եր ուզում![]()
Բայց ես 1000 տվեցի , էտ ել էր իրան շատ
համարյա միշտ մեր ավագը փողա հավաքում մի 300-1000դր ու մի նվեր առնում դասախոսին, բայց էդ հաշիվ չի չէ՞: Նենց դեռ փող չեմ տվել, ուրիշի համար խոսացել եմ փող տվել, բայց սովորելուց լավ բան չկա / հիմա իմ համար/
...ներկերս վերջացել են...
Դեռ առիթ չի եղել,բայց երբեք չեմ տա.Եթե ուզի էլ,հավեսով կարամ խայտառակ անեմ/շատ գլուխ գովացի/.Կաշխատեմ նենց սովորեմ,որ դրա կարիքը չլինի.Մենակ պետք ա քո ուժերի վրա վստահ լինես.
Վերջին խմբագրող՝ Մանե: 22.01.2007, 19:29:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ