Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիս, կարելի է իսկապես ամեն ինչ վերագրել ժողովրդին ու մոռանալ այդ ժողովրդին տանող առաջնորդների մասին։ Բայց իրականում դարեր շարունակ պատմիչներն ու փիլիսոփաները ժողովրդին այնուամենայնիվ համարում են հոտ, նախիր, ամբոխ, բառերիս քաղաքական ու համեմատական (ոչ ուղղակի) իմաստով, որին պետք է առաջնորդ՝ ֆիզիկական, գաղափարական, հոգևոր, ու այդ պարագայում առաջնորդի դերը բավականին կարևոր է։ Այպես որ հիմնադիր նախագահ արտահայտությունը սխալ արտահայտություն չի, ինչքան էլ այդ հիմնադիր նախագահին մեղմ ասած չեք համակրում։
Հ.Գ. Իսկ թե շարքային քաղաքացին ինչու է համակրում մեկին, հակակրում մյուսին, այդտեղ ՈՐՈՇ դեր են խաղում նաև քաղաքական տեխնոլոգիաները՝ լրատվություն, գովազդ, ասեկոսեներ, «բացահայտում», «լուսաբանում», ի վերջո դեմքի սպի, մոդայիկ կոստյում, հազար ու մի գործոններ… սա իմիջայլոց
Ես ձեզ հետ համաձայն եմ որոշ կետերով: Ես իսկապես չեմ համակրում ձեր առաջնորդին: Եվ երկրորդ` իսկապես տարբեր ժողովուրդների պատմության մեջ կարելի է գտնել փաստեր, երբ նույն ձեր նշած պատմիչներն ու փիլիսոփաները փառաբանում են ճակատագրի խաղով պատմության ալիքի կատարին հայտնված յոթերորդական մարդուկների, մոռանալով իսկական հերոսներին, որոնք իրականում դեր են ունեցել պատմության մեջ:
Եվ այնուամենայնիվ "ՀՀ հիմնադիր նախագահ" արտահայտությունը մի փոքր տարբերվում է "ՀՀ հիմնադիր ԼՏՊ"-ից: Երկուսն էլ սխալ են: Իմ սուբյեկտիվ կարծիքով: