User Tag List

Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

  1. #106
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մելիք, քանի որ սկսել ես մտքիդ ճկունության հրապարակային ցուցադրումը հետեվապես առանց չարության փորձեմ հիասթափեցնել քեզ:
    Նախ "Ուրիշ պարագայում, երևի այլ կերպ պատասխանեի, բայց քանի որ տվյալ դեպքում անիմաստ եմ համարում" այս միռքդ նման է նրան որ ասենք ինչ կլիներ եթե Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը Կատյուշաներ ունենար: եթե ունենար դա կլիներ արդեն ուրիշ պարագա(առարկայական իմաստով կհասկանալ պարագա բառը, եւ չհարցնել թե ինչպիսի պարագա, սափրվելու, լվացքի եւ այլն), իսկ քանի որ չուներ ապա անիմաստ է խոսել դրա մասին, երբ կունենա(ժամանակային առումով քիչ հավանական է եթե ոչ բացառված) ապա թողնել ունենալու պարագային:
    Էդ մարդը (գրել էի, որ մեծ կրծիքի չեմ), 100 շեֆ ա փոխել արդեն - ուրեմն ինչքան ինձ հայտնի է Հայաստանում եղել են 3 նախագահներ(չնշել որ եթե նրանցից 2 ապօրինի են ինչու եմ գրում 3), մի տասնյակից ավել վարչապետեր ու մի քանի Սյունյաց մարզպետներ, հետեվապես դրանց մոտավոր գումարը չի հասնում 100-ի նույնիսկ 1 դասարանի աշակերտի հաշվարկներով: Եթե իհարկե չենք ընդունում որ հարեվաններն ու քաղաքի տաքսու վարորդները համարվում են շեֆեր: Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով 100, թե ուղակի մի 0 ավել էիք գրել:
    Ցավոք ինձ հիասթափեցրեցիք, ընդհամենը ձեր մտքի ճկունության մասին կարծիքս ցրելով: Ստիպված եմ կարծել, որ ձեզ հայտնի չեն այնպիսի լեզվական արտահայտչաձևեր, ինչպիսին, ասենք` ալեգորիան է:
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայլուրը հաղորդում է պաշտոնական տվյալներ, բայց դուք, կարծեմ, դրանք անհավաստի եք համարում (ի դեպ` ես էլ):
    Նախաքննության ու հետաքննության հրապարակված արդյունքները պաշտոնական տվյալներ են համարվում (անկախ անմեղության կանխավարկածից) , բայց դուք որոշ անձանց դեպքում դրանք անհավաստի եք համարում:
    Հետաքրքիր է, ստո՞ւմ էիք` ասելով որ պաշտոնական տվյալները հավաստի եք համարում, թե ուղակի ձեզ համար հավաստի համարվող աղբյուրների ցանկը նշելիս սխալվել եք:
    Պաշտոնական աղբյուրներ համարվում են պաշտոնական(միանշանակ օրինական) իշխանության տարբեր մարմինների(մարմին չհասկանալ ուղիղ իմաստով) հրապարակած տեղեկությունները որոնք չեն հակասում պետության օրենքներին ու Սահմանադրությանը: Օրինական իշխանություն ըստ ՀՀ Սահմանադրության(չհարցնել հին թե բարեփոխված) համարվում է համապետական ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեվավորված իշխանությունը(չհարցնել 1996 թ ընտրությունների մասին): Քանի որ նույնիսկ դու, Լեվոնի հանդեպ ունեցած օրգանական ատելությամբ հանդերձ չես հերքի որ նախագահական ընտրությունները( չհարցնել որ, չնայած 1991-ից հետո Հայաստանում չեն եղել նորմալ ընտրություններ) անցել են ոչ արդար ու ոչ էլ ազատ հետովապես օրենքի ու Սահմանադրության կոպիտ խախտումներով օրինական իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբը ու նրանց շահերին ծառայող պետական մարմինների աշխատողների հրապարակած տվյալները չեն կարող համարվել պաշտոնական, լավագույն դեպքում դա կարող է համարվել վարչախմբի պաշտոնական կարծիք: Հետեվաբար ի հիասփաթություն քեզ ոչ ստել եմ ոչ էլ սխալվել, նկատի եմ ունեցել պաշտոնական աղբյուրները բառի ամենաիսկական իմաստով, ի տարբերություն 100 շեֆ վարկածին: Եզրափակեմ որ սա շարադրել եմ քո ճկուն մտքի օրինակով ու նրա հանճարեղ տրամաբանությամբ:
    Ու քանի որ այսպիսով պարզ է դառնում, որ ձեզ համար հավաստի փաստ չի կարող համարվել ցանակցած տվյալ, որը հրապարակվել է ոչ Լևոնի իշխանության օրոք, հետևաբար, նվազագույնը իբրև պոպուլիստական հայտարարություն կարող է դիտվել փաստերով զրուցելու ձեր առաջարկը:

    Հ.Գ. Հարգանքներս
    Շատ մի բորբոքվեք, բորբոքված ժամանակ մարդիկ սխալներ են թույլ տալիս

    Ավելացվել է 7 րոպե անց
    Հա, ի դեպ ասեմ, ավարայրի ճակատամարտը շրջանցեցի հետևելով ձեր խորհրդին
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 05.05.2008, 01:15: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #107
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք ինձ հիասթափեցրեցիք, ընդհամենը ձեր մտքի ճկունության մասին կարծիքս ցրելով: Ստիպված եմ կարծել, որ ձեզ հայտնի չեն այնպիսի լեզվական արտահայտչաձևեր, ինչպիսին, ասենք` ալեգորիան է:

    Ու քանի որ այսպիսով պարզ է դառնում, որ ձեզ համար հավաստի փաստ չի կարող համարվել ցանակցած տվյալ, որը հրապարակվել է ոչ Լևոնի իշխանության օրոք, հետևաբար, նվազագույնը իբրև պոպուլիստական հայտարարություն կարող է դիտվել փաստերով զրուցելու ձեր առաջարկը:

    Հ.Գ. Հարգանքներս
    Շատ մի բորբոքվեք, բորբոքված ժամանակ մարդիկ սխալներ են թույլ տալիս
    Ցավոք հայտնի չէ, ոչ բոլորն են ձեր պես կրթված ու ճկունամիտք, ներողամտությամբ մոտեցեք իմ ոչ իդեալական գիտելիքներին:
    Ես սկսել եմ չզարմանալ ձեր հանճարեղ տրամաբանության վրա, Փաստերով զրուցելու առաջարկս վերաբերվում էր գրածս հարցերին, եթե իհարկե ձեր թանկագին ժամանակը ներել է այն կարդալու իսկ հանճարեղ միտքը բարեհաճել հասկանալու, իսկ թե կոնկրետ դուք ինչպես կդիտեք իմ բանավիճելու(ՈՉ զրուցելու) առաջարկը դա արդեն ձեր իրավունքն է, չնայած որ ես այն դիտում եմ որպես խուսափելու էժանագին տրյուկ համեմաված գեղեցիկ ամբոխավարական(արթուր բաղդասարյան չհասկանալ) գրառումներով, ու կոմունիստական ոչ մի քայլ հետ սկզբունքայնություն:

    ՀԳ
    Չեմ կարծում որ ինչ որ մեկին հաջողվել է ինձ բորբոքել, սանիտարական աշխատանքը բորբոքված չի կարելի կատարել:
    Չնայած ասում են ճանճը մեծ բան չի բայց որ ափսեի մեջ է ընկնում սիրտդ խառնում է:
    Հա ի դեպ սա նույնպես սխալ չհասկանալ, սա ուղղակի մեջբերում էր, ժողովրդական գոհարներից:
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 05.05.2008, 01:24:

  3. #108
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Հմմմ, զատո առաջին անգամ էստեղ մեծ հետաքրքրությամբ գրառումներ / բանավեճի տեսքով/կարդացի...
    Շնորհակալություն Մտահոգին ու Մելիքին
    Դա՛վ, մի հատ հարց էլի. ասում եմ հիմա Հայաստանի ժողովդրի կեսից ավելին պայքարում ա էս բռնապետության դեմ ու էդ ժողովրդի վախը Լևոնը ցրեց /մեկը իմ/...
    ՀԻմա քո տարբերակը առաջարկի...արի՛ մեզ առաջնորդ դարձի, քեզ հետ պայքարենք, կամ էլ առաջարկի՛, թե որ երկիր գաղթենք կամ որ կամուրջից նետվենք...

  4. #109
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ...համեմաված գեղեցիկ ամբոխավարական(արթուր բաղդասարյան չհասկանալ) գրառումներով, ու կոմունիստական ոչ մի քայլ հետ սկզբունքայնություն:
    Արդեն լավ է: Ձեր գրելաոճի ախտորոշումը տվեցիք: Մնում է, ընդունեք, որ դա ձերն է:

    Ձեր նշած հարցերի մասին ո՞ր փաստերով պիտի բանավիճենք: ՀՀՇ-ական արխիվներում պահվո՞ղ: Չէ՞ որ մնացածը անօրինական են:
    Հարցիս կարող եք չպատասխանել, զուտ հռետորական է:

    ՀԳ
    Չեմ կարծում որ ինչ որ մեկին հաջողվել է ինձ բորբոքել,
    Չնայած ասում են ճանճը մեծ բան չի բայց որ ափսեի մեջ է ընկնում սիրտդ խառնում է:
    Էս մակարդակին արդեն չեմ իջնի...

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմմ, զատո առաջին անգամ էստեղ մեծ հետաքրքրությամբ գրառումներ / բանավեճի տեսքով/կարդացի...
    Շնորհակալություն Մտահոգին ու Մելիքին
    Դա՛վ, մի հատ հարց էլի. ասում եմ հիմա Հայաստանի ժողովդրի կեսից ավելին պայքարում ա էս բռնապետության դեմ ու էդ ժողովրդի վախը Լևոնը ցրեց /մեկը իմ/...
    ՀԻմա քո տարբերակը առաջարկի...արի՛ մեզ առաջնորդ դարձի, քեզ հետ պայքարենք, կամ էլ առաջարկի՛, թե որ երկիր գաղթենք կամ որ կամուրջից նետվենք...
    Կգամ, եթե իմանամ հենց էնպես ասելու համար չես ասում... բայց կասկածում եմ...
    Փողեեեեր են փետք մարդկանց հավաքելու համար, ո՛չ թե ճշմարտություն:
    Ես էդ փողերը չունեմ, ցավոք ու ցանկություն էլ չունեմ թալանած փողերի միջոցով հավաքված ու թալանչու կողմից ուղղորդվող բազմության մասնիկ լինելու:
    Էնպես որ արխաին ձեզ համար պայքարեք, մենակ մի արգելեք ինձ իմ ճշմարտությունն ասել, ու բերանս մի փակեք այլընտրանքի բացակայություն գոչելով:
    Իսկական ժողովրդական շարժման ամեն մի անդամը մի այլընտռանք պիտի լինի:
    Ծով, դու ես այլընտրանքը, ու քանի դեռ դա չեք հասկացել, ժողովրդական շարժման մասին խոսելը անիմաստ է:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 05.05.2008, 01:41: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #110
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը

    Կգամ, եթե իմանամ հենց էնպես ասելու համար չես ասում... բայց կասկածում եմ...
    Փողեեեեր են փետք մարդկանց հավաքելու համար, ո՛չ թե ճշմարտություն:
    Ես էդ փողերը չունեմ, ցավոք ու ցանկություն էլ չունեմ թալանած փողերի միջոցով հավաքված ու թալանչու կողմից ուղղորդվող բազմության մասնիկ լինելու:
    Էնպես որ արխաին ձեզ համար պայքարեք, մենակ մի արգելեք ինձ իմ ճշմարտությունն ասել, ու բերանս մի փակեք այլընտրանքի բացակայություն գոչելով:
    Իսկական ժողովրդական շարժման ամեն մի անդամը մի այլընտռանք պիտի լինի:
    Ծով, դու ես այլընտրանքը, ու քանի դեռ դա չեք հասկացել, ժողովրդական շարժման մասին խոսելը անիմաստ է:
    Պայքար պայքար մինչև վերջ, հիմա , հիմա ,հիմա

  6. #111
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Հմմմ..գիտե՞ս ինչ, Մելի'ք ջան, վիրավորական ա ասածդ: Այս շարժման յուրաքանչյուր անդամ մինչև վերջ նվիրվել է ու հիմա, որ քաղբանտարկայելների մեծ մասին բռնում են փող բաժանելու համար, էդ մարդիկ ես գիտեմ, որ ոչ մի կոպեկ անգամ չեն ստացել իրենց քրտնաջան աշխատանքի համար նախընտրական և հետընտրական գործընթացում: Կաշառք բաժանող ստոր արարածները անօրինաբար հոդվածներ են շարում՝ մարդկանց շղթայելու համար:
    Գիտե՞ս, «այլընտրանքը» եթե չլիներ, գուցե պայքարելու բան չէինք ունենա..բայց քեզ այլընտրանք իհարկե չեմ համարում ու դրա համար ուրախ եմ: Դու այսօր ոչինչ չես փոխում: Դու այսօր մեր շարժմանը ո՛չ խանգարում ես, ո՛չ օգնում: Ի դեպ իրականում մենք այլընտրանք չունենք էլ...
    Երբ որ ինը թեկնածուների մեջ մեկին պիտի ընտրեինք, Լևոնին այլընտրանք ինձ համար չկար: Համեմատվելու արժանի անուն չկար:
    Ու ուզում ես հավատա՛, ուզում ես չէ...Լևոնը եթե ասենք դադարի պայքարը ու մեկընդմիշտ հեռանա, ես էլի կգոռամ, էստեղ արդեն Լևոնի խնդիրը չի...էստեղ արդեն դու ոչ թե Լևոնի հետ էիր լինելու, այլ ժողովրդի, իսկ ժողովուրդը ցավոք տուժել է իր փոքրամասնության նկատմամբ բայրացակամ լինելու պատճառով:
    Երբ հեղափոխությունը լինի, ու հանկարծ ու Լևոնը մեր հույսերը/ հուսով եմ կենցաղից կախված չէ միայն, ինձ գլոբալ խնդիրներն են ավելի շատ հուզում/ չարդարացնի, արդեն պայքարելուն սովորած ժողովուրդը շարժման ուսուցչին չի՛ ների ու ես էլ...
    Ու հերիք է կրակե՛ք..ես մեռնողը չեմ...

  7. #112
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Ինչ-որ մի բան էն չի:
    Թվում է, մի փոքրիկ ուղղում է պետք կատարել, որ հավասարության ունենա ճշգրիտ լուծում:
    Իսկ էտ փոքրիկ սխալանքը գտնելը շատ դժվար է, որովհետև դա շոշափում, բորբոքում է մարմնի ամենախորքային, ցավալի մասերը:

    Կարո՞ղ ենք արդյոք բոլորով դիմանալ ցավին, մեկը դրսից, մյուսը ներսից, ու մտցնել այդ ուղղումը:
    Կարծում եմ շաաատ մոտ ենք դրան: Գտնելու հավասարման բանալիները: Երևի ամենամոտը մեր բազմասխալներով լիքը պարտմության ընթացքում:
    Իսկ դու՞ք ինչպես եք կարծում:
    Կարո՞ղ ենք "Ակումբ"-ում բոլորս սառը գլխով լծվենք այլ խնդրի լուծանը:

    Տպավորությունը այնպիսին է, որ կարծես - շատ քիչ է մնում

  8. #113
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հեղափոխությունը լինի, ու հանկարծ ու Լևոնը մեր հույսերը/ հուսով եմ կենցաղից կախված չէ միայն, ինձ գլոբալ խնդիրներն են ավելի շատ հուզում/ չարդարացնի, արդեն պայքարելուն սովորած ժողովուրդը շարժման ուսուցչին չի՛ ների ու ես էլ...
    Ու հերիք է կրակե՛ք..ես մեռնողը չեմ...
    Դեժավյու… շարժում էլ ա եղել` իրական ու ավելի ուժեղ… շարժումից հետո հույսերի չարդարացում էլա եղել… բայց կոտրել են ոչ թե հիասթափեցնողների մեջքը, այլ ժողովրդի…


    Հ.Գ. Ես քո նշած հոդվածներից որևէ մեկը չեմ կարդացել, ու փողով մարդկանց հավաքել, չի նշանակում փողոցներում փողեր բաժանել: Իսկ եթե դու իրոք կարծում ես, որ առանց փողի կրելի էր տենց կոմպանիա կազմակերպել, ուրեմն դու շատ միամիտ ես: Իսկ թե ոնցա փողն օգտագործվում, էդ արդեն լրիվ ուրիշ թեմաիցա:

  9. #114
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեժավյու… շարժում էլ ա եղել` իրական ու ավելի ուժեղ… շարժումից հետո հույսերի չարդարացում էլա եղել… բայց կոտրել են ոչ թե հիասթափեցնողների մեջքը, այլ ժողովրդի…


    Հ.Գ. Ես քո նշած հոդվածներից որևէ մեկը չեմ կարդացել, ու փողով մարդկանց հավաքել, չի նշանակում փողոցներում փողեր բաժանել: Իսկ եթե դու իրոք կարծում ես, որ առանց փողի կրելի էր տենց կոմպանիա կազմակերպել, ուրեմն դու շատ միամիտ ես: Իսկ թե ոնցա փողն օգտագործվում, էդ արդեն լրիվ ուրիշ թեմաիցա:
    Գաղափարական պայքարի գրպանը դատարկ ա մնում, իսկ թե ում բախտն ա հետո բերում, նոռմալ ա, աշխատանքային պրոցես...հայտնի բան ա
    Ես խոսում եմ իմ տեղեկատվության աստիճանից, հարգելի'ս...
    Գիտես, թե ում, բռնել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կաշառք բաժանելու և ապօրինի հանրահավաք կազմակերպելու հոդվածներով հմմմ...ինձ հարգելով, չլռես, բայց սրանից ավելի մեծ անհեթեթություն չկա...ու ես չեմ խորանում, որովհետև զգալի մասն են քաղբանտարկյալի անմեղ, բայց նույն հոդվածներով բռնված: Մարդասպանները ելել են դատելու, իսկ ես ի՞նչ անեմ լռեմ /հոմանիշ՝ մեռնեմ/...
    գոնե հասկանում եք, թե ուր եք տանում խոսակցությունը...երբ որ մեզ զոմբի , հիպնոզացված, դատարկագլուխ ու թմրամոլ էին անվանում բանից անտեղյակները, մենք հաճախ լռում եինք, որովհետև լռությունն այսուհետ հարկավոր է նետել նրանց, ովքեր քո խոսքերի էությունը հասկանալ անգամ չեն ուզում:
    Վերջին խմբագրող՝ Ծով: 05.05.2008, 02:31:

  10. #115
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարական պայքարի գրպանը դատարկ ա մնում, իսկ թե ում բախտն ա հետո բերում, նոռմալ ա, աշխատանքային պրոցես...հայտնի բան ա
    Բա էս ինչի՞ մասին էր.
    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ հեղափոխությունը լինի, ու հանկարծ ու Լևոնը մեր հույսերը/ հուսով եմ կենցաղից կախված չէ միայն, ինձ գլոբալ խնդիրներն են ավելի շատ հուզում/ չարդարացնի, արդեն պայքարելուն սովորած ժողովուրդը շարժման ուսուցչին չի՛ ների ու ես էլ...
    Ու հերիք է կրակե՛ք..ես մեռնողը չեմ...
    Մնացած մասով, ինձ կամ չես լսում կամ չես հասկանում, որովհետև իմ ասացն ու քո պատասխանը իրար հետ քիչ կապ ունեն:

  11. #116
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էս ինչի՞ մասին էր.


    Մնացած մասով, ինձ կամ չես լսում կամ չես հասկանում, որովհետև իմ ասացն ու քո պատասխանը իրար հետ քիչ կապ ունեն:
    hmmm, իրոք որ քեզ դադարել եմ հասկանալուց, երևի խելքիցս ա...
    Քեզ ընդամենը քրեական հոդվածաէջերին էի ծանոթացնում...
    Հ.Գ. Ես քո նշած հոդվածներից որևէ մեկը չեմ կարդացել, ու փողով մարդկանց հավաքել, չի նշանակում փողոցներում փողեր բաժանել: Իսկ եթե դու իրոք կարծում ես, որ առանց փողի կրելի էր տենց կոմպանիա կազմակերպել, ուրեմն դու շատ միամիտ ես: Իսկ թե ոնցա փողն օգտագործվում, էդ արդեն լրիվ ուրիշ թեմաիցա:
    Ախր, հերիք ա էդ քո կամպանիան...էդ կամպանիան հիմա ժողովուրդն ա, էլ ո?նց ասեմ...
    հուսով եմ կենցաղից կախված չէ միայն, ինձ գլոբալ խնդիրներն են ավելի շատ հուզում
    Իսկ կենցաղի հետ կապված, ես նկատի ունեմ այն մարդկանց , ովքեր Լևոնի ընտրվելը կապում են ասենք տուն ստանալու հույսի հետ, որ մի ժամանակ եղել է; կամ էլ աշխատատեղերի կտրուկ աճի հետ: ամեն ինչի համար համբերություն...և ես հույ ս ունեմ ժողովուրդը կկարողանա համբերել;
    Գլոբալ խնդիրներ ասելով էլ նկատի ունեմ տարածաշրջանային և միջազգային դիվանագիտական ամբիոնի ելույթները...
    Գաղափարական պայքարը փողի հույս չի կարող ունենալ, եթե անկեղծ ա պայքարողը իր գաղափարում...
    Իսկ բախտը բերելու մասին. գաղափարական պայքարում փաստացի հաղթելու դեպքում պաշտոններն անխուսափելի են, մեջն էլ փող կա, հետո ինչ...
    Էդ նույնն ա, որ հավաքարարը ավլի, բայց փող չստանա...լօլ
    Վերջին խմբագրող՝ Ծով: 05.05.2008, 02:53:

  12. #117
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մի բան էն չի:
    Թվում է, մի փոքրիկ ուղղում է պետք կատարել, որ հավասարության ունենա ճշգրիտ լուծում:
    Իսկ էտ փոքրիկ սխալանքը գտնելը շատ դժվար է, որովհետև դա շոշափում, բորբոքում է մարմնի ամենախորքային, ցավալի մասերը:

    Կարո՞ղ ենք արդյոք բոլորով դիմանալ ցավին, մեկը դրսից, մյուսը ներսից, ու մտցնել այդ ուղղումը:
    Կարծում եմ շաաատ մոտ ենք դրան: Գտնելու հավասարման բանալիները: Երևի ամենամոտը մեր բազմասխալներով լիքը պարտմության ընթացքում:
    Իսկ դու՞ք ինչպես եք կարծում:
    Կարո՞ղ ենք "Ակումբ"-ում բոլորս սառը գլխով լծվենք այլ խնդրի լուծանը:

    Տպավորությունը այնպիսին է, որ կարծես - շատ քիչ է մնում
    Ո՛ղջ լեր։ Ներեցեք թշվառականիս՝ երկարատև բացակայության համար Այս թեժ վիճաբանությունները կարդալիս, թվում է թե կրակի վրա յուղ ավելացնելով հայ–հայ կհասնենք ճշմարտությանը
    Դիտարկում. Առհասարակ գերակշռում են բանավեճերը այն հարցի շուրջ, թե որ նախագահի նախագահության տարիներին ավելի շատ է թալանվել, Հայաստանի դիրքը թուլացել, արտագաղթ և այլն, հիմնականում ավելի շատ փորձելով շեշտել Տեր–Պետրոսյանի տարիների բացասական կողմերը։ Արհեստականորեն տպավորություն է ստեղծվում, թե ներկա պահին ընտրությունը ներկա կամ նախկին իշխանությունների մեջ է, ընդ որում միարժամանակ հետին պլան են մղվում այն իրական գաղափարները, որոնք իրականում արթնացրեցին շարժումը, այսպիսով հենց շարժումը արհեստականորեն փորձելով վերաձևակերպել որպես պառակտում սերմանող քաոս։
    Արդյունքում Տեր–Պետրոսյանին ընդդեմ իմ կարծիքով քարոզչությունը արհեստականորեն նաև փորձում է ճնշել այն գաղափարախոսությունը՝ թե պետք է ավազակապետությանը վերջ տալ ու ստեղծել օրինականություն հանուն պետության ու ժողովրդի (սա այն է ինչ ես հասկացել եմ ԼՏՊ–ի նախընտրական ծրագրից, խոսքերից, մտքերից, որը ըստ էության բացակայում է այլ լիդերների կամ քվազիլիդերների մոտ)։
    Նաև արհեստականորեն ամեն ինչ վերագրելով նախագահներին կրկին հետին պլան է մղվում համաժողովրդական ոգին, նկատի ունեմ այն ոգին որտեղ ամրապնդվում են համոզմունքներն ու հայացքները օրենքների, կյանքի, փողի, իշխանության, երկրի կարգ ու կանոնի, դրվածքի և այլնի նկատմամբ։ Վերջիններս իհարկե սերմանվում են իշխանությունների կողմից, բայց նաև կարող են սերմանվել ժողովրդական շարժման առաջնորդների կողմից, եթե այդպիսիք կան։ Ընտրությունը փաստորեն իրականում գաղափարների մեջ է։ Առաջարկում եմ փնտրել գաղափարներ, որոնք ձեզ հոգեհարազատ են, հարիր են ձեր աշխարհայացքին, հետո գտնել հենց այդ գաղափարների առաջնորդին կամ դառնալ առաջնորդ ու շարժվել… շարժվել այդ շարժման ուղղությամբ։ Իսկ թե առաջնորդը անկեղծ է, թե բլեֆ է անում, անցյալում ինչ է արել կամ ներկայում ինչ է անում, դա կերևա ընթացքում, ու բլեֆչիներից ազատվելը արդեն տեխնիկայի խնդիր է։ Կարևորը համաժողովրդական ընդհանուր գաղափարներն են ու հավատը
    Si vis pacem, para bellum

  13. #118
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Ո՞նց են է՜ ատամներով պաշտպանում ԼըՏըՊը-ին. հիմա հարց:
    Ու՞մ օրոք էին քվեատուփերը բթում ու բթում, հետո էլ կանգնում ասում, թե էնքան լցնենք, որ տրաքի...Ու ընդհանրապես, գլոբալ առումով ձեր մատնանշատ բոլոր արատների հիմքը դրվել է այդ տարիներին, ու չի՛ կարելի սրբագրել դրանք: Աստծու սիրո, եկե՛ք չկուրանանք, լավին լավ ասենք, վատին վատ ասենք…
    Պետական պարտքի վերլուծությունը այդ տարիների համար շուրջ երկու ամիս առաջ ձեռքս էր, հիմա կոնկրետ շատ բաներ չեմ հիշում, սակայն սահմռկել էի… Կարճ ասած՝ դժվար ընկնեմ ու գտնեմ, բայց, կարծում եմ, իմ կոլեգա Ադամ Սմիթը սեր ունի վիճակագրության հետ ու իմ տեղը կբերի այդ համեմատությունները…
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  14. #119
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց են է՜ ատամներով պաշտպանում ԼըՏըՊը-ին. հիմա հարց:
    Ու՞մ օրոք էին քվեատուփերը բթում ու բթում, հետո էլ կանգնում ասում, թե էնքան լցնենք, որ տրաքի...Ու ընդհանրապես, գլոբալ առումով ձեր մատնանշատ բոլոր արատների հիմքը դրվել է այդ տարիներին, ու չի՛ կարելի սրբագրել դրանք: Աստծու սիրո, եկե՛ք չկուրանանք, լավին լավ ասենք, վատին վատ ասենք…
    Պետական պարտքի վերլուծությունը այդ տարիների համար շուրջ երկու ամիս առաջ ձեռքս էր, հիմա կոնկրետ շատ բաներ չեմ հիշում, սակայն սահմռկել էի… Կարճ ասած՝ դժվար ընկնեմ ու գտնեմ, բայց, կարծում եմ, իմ կոլեգա Ադամ Սմիթը սեր ունի վիճակագրության հետ ու իմ տեղը կբերի այդ համեմատությունները…
    Մորթեցիք արդեն ...

    Հասկացանք, Լևոնի ժամանակով կեղծիքա եղել: Կեղծիքն ընդհանրապես որպես երևույթ Լևոննա հորինել: Գոհ եք?
    Ու եթե ինքը էն ժամանակ տենց բան չաներ հիմա սուրբ երկրորդություն ՍՌ-ն չէր համարձակվի, չէր բաշարի, բարոյականությունը թույլ չէր տա և վերջապես ուղղակի գլխի չէր ընկնի` ոնց կարելիա էդ գրողի տարած տուփերը լցնել:

    Ձեզանից ոչ ոք չգիտես ինչու չի հիշատակում, որ Լևոնի ժամանակ սեփական ազգի ոստիկանը սեփական անզեն ազգակցի վրա չէր կրակում ու ջիպ չէր քշում վրեն` դիակը փռելով փողոցում:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 05.05.2008, 11:43:

  15. #120
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Համաժողովրդական շարժման 2-րդ կոնգրեսը մայիսի 2-ին

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզանից ոչ ոք չգիտես ինչու չի հիշատակում, որ Լևոնի ժամանակ սեփական ազգի ոստիկանը սեփական անզեն ազգակցի վրա չէր կրակում ու ջիպ չէր քշում վրեն` դիակը փռելով փողոցում:
    Դուք լրիվ հիշողություններդ կորցրել եք...

    Էլի ՓԱՍՏ.

    Լևոնի թագավորության օրոք ոմն Մուրադ` նշանակվելով Վայոց Ձորի մարզաին վարչության պետ, իր պաշտոնի ընդունման առաջին իսկ օրերից հրաման տվեց հավաքել ու քաղմաս բերել իրիկունը 8-ից հետո քաղաքում ման եկող ջահելներին: Էսպես ասած ռեգիոնալ մինի-պարետային ժամ, սեփական քմահաճույքով ու սեփական գահընկալության առիթով:

    Թե ոնց էին քաղմաս տարված ջահելներին բացատրում, թե սրանից հետո кто в доме хозяин կարող եք ենթադրել ինքներդ:

    Նենց բաներ որ էն վախտ էին անում ու նենց լկտիությամբ հիմա հաստատ ոչ մեկի մտքով չի անցնի: Հիմա հաստատ ոչ մի վարչության պետ տենց բան չի կարա անի:
    Որովհետև հիմիկվա բռնապետության մեջ անգամ օրենքներն ավելի ամուր են, քան ՀՀՇ-ական դեմոկրատիայում:

Էջ 8 16-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մայիսի 28-ը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.05.2013, 10:15
  2. Շարժման երաժշտությունը
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 25.08.2009, 10:49
  3. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  4. Շարժման ակցիաներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.12.2008, 18:25
  5. ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի՞ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
    Հեղինակ՝ Superportal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 19.11.2008, 01:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •