Սիրուշոն 2-րդ տեղն ա ըլնելու: Հայկոն Անդրեից օրինակ վերցրեց, Սիրուշոն էլ Արևիկից ա վերցնելու
Հարցումն էլ սենց պտի ըլներ`
1
2
3
4-10
10-15
15-22(22 հոգի էին չէ՞)
Սիրուշոն 2-րդ տեղն ա ըլնելու: Հայկոն Անդրեից օրինակ վերցրեց, Սիրուշոն էլ Արևիկից ա վերցնելու
Հարցումն էլ սենց պտի ըլներ`
1
2
3
4-10
10-15
15-22(22 հոգի էին չէ՞)
Վերջին խմբագրող՝ Kita: 22.04.2008, 17:08: Պատճառ: Գրառման ավելացում
Նոր նայեցի Վիվառո բուքմեքերական գրասենյակը գործակիցներա սահմանել,թե ով կհաղթի մրցույթում
Ուկրաինա-3.8
Ռուսաստան-4.5
ՀԱՅԱՍՏԱՆ-5
Սերբիա-7
Հունաստան-8
Շվեդիա-8
Ռումինիա-10
Իռլանդիա-12
Լատվիա-15
Իսպանիա-15
Բուլղարիա-15
Թուրքիա-20
--------------
Վրաստան-35
Ադրբեջանի համար գործակից նույնիսկ չի սահմանվել:
ԱՌԱ'Ջ, ՀԱՅԱՍՏԱՆ,
ԱՌԱ'Ջ, ՍԻՐՈւՇՈ!
ե՞րբ ա լինելու մրցույթը
ընտրել եմ առաջին տարբերակը, որովհետև երգն ու հատկապես հենց ինքը` Սիրուշոն, իսկապես շատ են սիրվել ու լավ ընդունելության արժանացել Եվրոպայում: Հաջողություն եմ մաղթում, մենակ թե վերջերս տեսա Սիրուշոյի կայքի նոր լուսանկարները (հատկապես Gallery բաժինը մտնելիս էջի ձախ կողմում պատկերվող նկարը), շատ զայրացա... հույս ունեմ փոփոխությունները միայն էդ լուսանկարների համար են արվել, որովհետև ինքն իրենով շատ լավիկն է ու գեղեցիկ, պետք չի իզուր եվրոպականացնել դեմքը...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
ՃԱՂԱՏ ԴԻՐԻԺՈՐԸ
(աբսուրդի թատրոնին արժանի հեռուստատեսային պիես բոլոր նրանց համար, ում քունը գիշերները չի տանում «Եվրատեսիլի» դարդից)
Մոտենում է «Եվրատեսիլի» եզրափակչի օրը: ԱԱԾ-ին «հատուկ միջոցների» օգնությամբ հաջողվել է պարզել, որ հետընտրական իրադարձությունների արդյունքում կտրուկ ընկել է մեր «սեփականաշնորհած» 8-րդ տեղը նորից զբաղեցնելու հավանականությունը, քանի որ Սփյուռքը չի ցանկանում զանգահարել ու քվեարկել մի երգչուհու օգտին, որը ներկայացնում է իրենց արդեն ոչ ժողովրդավարական հայրենիքը եւ իր երգերով ու աջակցությամբ նպաստել է այդ իրավիճակի հաստատմանը: «Հ1»-ի ուղիղ եթերում հավաքվել են բոլորը, ովքեր, իրենց կարծիքով, կարող են օգնել երգչուհուն շատ չհեռանալ ավանդական 8-րդ տեղից: Մնացած անկախ հեռուստաալիքները մի մարդու նման, բայց մի քանի րոպե ուշացումով հեռարձակում են քննարկումները Ալիկի ալիքից:
- Դե, հիմա քելե՛,- էկրաններին հայտնվում է Սիրուշոյի խիստ բարետես դեմքը:
- Առաջարկում եմ դադարեցնել այդ «հիմաե-ներն ու «քելե»-ները: Ես իմ նոր դիսկում մի քանի հաջող երգեր ունեմ, ռուսերենով, կարող եմ առաջարկել,- տեղից կանգնում է Արմեն Աշոտյանը:
- Կտրուկ դեմ եմ: Ողջ աշխարհը ճանապարհ է ընկել դեպի Եվրոպա, իսկ մենք մնում ենք Ռուսաստանի պոչին կպած: Մոռացե՞լ եք, որ ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորություններ ունենք, էլ չեմ խոսում սեպտեմբերին չբացված 150 առաջին դասարանների մասին,- վեր է թռչում Արթուր Բաղդասարյանը, բայց Սերժ Ազատիչի թարս հայացքի տակ նստում է տեղը ու այլեւս չի խոսում:
- Օրինակ` 96-ին,- փորձում է կարծիք հայտնել Վազգեն Մանուկյանը, բայց տեսնելով, որ բոլորը մի տեսակ են ժպտում, խոսքը չի շարունակում:
- Մի րոպե, պարոնայք, երգը փոխելու համար արդեն ուշ է, հայտը ներկայացված է,- ասում է Սիրուշոն:
- Կարելի է երաժշտությունը թողնել նույնը, իսկ բառերը փոխել: Էդպիսի բաներ են անո՞ւմ մեզ մոտ: Համ էլ Սիրուշոյի անգլերենից բան չի հասկացվում,- ոտքի է կանգնում Ավետ Բարսեղյանը,- բառերը ես կգրեմ, ընկերների համար հատուկ զեղչեր են, սիրային երգերը` 300 դոլար, գարնան, երազի ու մեղեդու մասին` 150 դոլար, հայրենիքի նկատմամբ սիրո մասին երգերը` 55 դոլար:
- Համաձայն ԿԲ սահմանած կուրսի,
դա այսօր 20 հազար դրամ էլ չի անում, տվե՛ք, թո՛ղ գրի,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը,- չէ՞ որ Եվրոպայում մեր երգիչները պետք է ներկայանան ամենաբարձր մակարդակով ու հավակնոտ ծրագրերով: Մենք պետք է լինենք ջանասեր, չպետք է հուսահատվենք, պետք է հավատանք մեր ուժերին, պետք է սովորենք աշխատել համակարգիչներով...
- Հլը մի րո-պե, դուք դեռ շա-րու-նա-կո՞ւմ եք մնալ ԿԲ նա-խա-գա-հը,- առանց շրթունքները շարժելու ասում է գլխավոր դատախազը:
- Դու, ի՞նչ է, չունե՞ս այդ տվյալները, բա ինչպե՞ս ես աշխատում դո՛ւ,- թեք նայելով` ասում է Սերժ Ազատիչը, ու դրանից դատախազ Հովսեփյանն էլ ավելի է գունատվում:
- Փորձի փոխանակման (ձեռի հետ նաեւ Շանգրի Լայում դիջեյություն անելու) մեզ մոտ է եկել Մաքսիմ Գալկինը,- ներկայացնում է Պետրոս Ղազարյանը:
- Զդռավստվույտե, դառագիյե մայի,- աչքերի վրա ընկած մազերը մի կողմ տալով` Գալկինը բարձրանում է տեղից:
- Գասպադին Գալկին, ու վաս տո՞ժե լյուբովնիցի պայուտ:
- Ու մենյա՞,- Գալկինը նորից ընկնում է տեղը:
- Վ Ռասսիի,- ինքն իրեն ուղղում է Պետրոսը:
- Դա Ռուսաստանը չէ: Այսօր ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ եթե հանկարծ մեռնեմ կայծակից կամ նույնիսկ թոքաբորբից, դրա պատասխանատուն Իլհամ Ալիեւն է,- հայտարարության համար ձայն է խնդրում քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, բայց քանի որ Լեւոն է, նրան ձայն չեն տալիս:
- Այս պայմաններում չի կարելի խոսել առանց հանգամանքները պարզելու,- ասում է Սամվել Նիկոյանը,- պետք է մի լավ պարզել հանգամանքները, բոլորի մեղավորության աստիճանը, նոր անմեղներին բաց թողնել:
- Այդ դեպքում, ես էլ ուզում եմ ձեր մեղավորության աստիճանը պարզել,- հայտարարում է Կարապետ Ռուբինյանը,- գուցե դո՞ւք էլ եք մեղավոր, գուցե Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման տալուց առաջ խորհրդակցե՞լ է ձեզ հետ, ու դուք նրան խորհուրդ եք տվել` այդ հրամանը տալ: Պարզենք, նոր ձեզ ազատ արձակենք, բայց դուք ազատության մեջ եք:
- Մե-ե-ե-ղա,- տեղից մասնակցում է խոսակցությանը Տիգրան Թորոսյանը:
- Նախ, մինչեւ բանակցությունների սկսելը, պետք է խմորումներ ընթանան,- ասում է Արամ Սաֆարյանը,- սկզբում պետք է, որ ընդունելի լինի Սահմանադրական դատարանի որոշումը:
- Ամ-մ-մ-են,- նորից ասում է Տիգրան Թորոսյանը:
- Յա սչիտայու էտը կաշունստվեննո, իսպոլզոված կաժդոյե սկապլենիյե նառոդա դլյա տավո, չտոբի վիռազիծ պռատեստ,- ասում է Ռոբերտ Սահակյանցը:
- Հատկապես, որ մենք հարգում ենք առաջին նախագահին, այնքան ենք հարգում, որ նրա ձեռքերը ոլորած հանեցինք Ազատության հրապարակից,- քաջաբար հայտարարում է Մենուա Հարությունյանը:
- Ոչինչ, ժամանակը գա, մենք էլ ձեզ ենք էդպես հարգելու,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը:
- Ընկերներ, ընկերներ, բա «Եվրատեսի՞լըե, բա որ չքվեարկեն, ի՞նչ ենք անելու,- նեղվում է Սիրուշոն:
- Ժամանակին մասնակցեիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որ հետո էլ նրանք ձեզ համար աշխատեին,- նորից խոսում է Մենուան, բայց չի ավարտում խոսքը, կծում է լեզուն եւ լռում:
- Ախր դա կրիմինալ է, իրենց օրենքով դա չի կարելի,- ասում է շարքից ինչ-որ մեկը,- հետո կձերբակալվեն ու կդատվեն:
- Վստահ եմ, որ նման մի բան օրերից մի օր լինելու է,- ասում է Հասմիկ Պողոսյանը` ուղղելով խիստ նորաձեւ սեւ շրջանակով ակնոցը:
- Որտեղ տեսնենք, որ մենք սխալվել ենք, փորձելու ենք այդ սխալն ուղղելու,- փորձում է գրագետ իր մտքերն արտահայտել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, բայց դա նրա մոտ ոչ մի կերպ չի ստացվում:
- Որտե՞ղ ենք մենք սխալվել,- հարցնում է Ալվարդ Պետրոսյանը` ժամացույցի շղթայի տակից հանելով թաշկինակը:
- Գիտենք, գիտենք,- գոռում է հավաքված ժողովուրդը:
- Եթե ասելիք կա, մի քանի րոպե հանգստանանք ու ասենք գովազդից հետո,- ասում է Նվեր Մնացականյանը,- իսկ եթե չկա, խնդրեմ, ասե՛ք:
- Հի-մա՛, հի-մա՛,- գոռում է ժողովուրդը:
- Քե-լե՛, քե-լե՛,- բացատրում է Սիրուշոն, բայց նրան այլեւս ոչ ոք չի լսում, քանի որ իրավիճակը լրիվ դուրս է եկել վերահսկողությունից:
- Եկեք քննարկումները թողնենք վաղ-ղ-ղ-վան,- ասում է Տիգրան Թորոսյանը:
- Երեկ էր պետք քննարկել,- լսվում է այս ու այն կողմից,- ո՛ւշ է, ո՛ւշ է:
- Չեղավ, արդեն միտինգ եք անում, բոլորիդ կհավաքեմ, կտանեմ ոստիկանատուն,- հայտնվում է Սաշիկ Աֆյանը,- իսկ մարդիկ արդեն դադարեցրել են քննարկումները ու պարան են խաղում:
- Բա իմ հոլովակը, իմ մեծ դհոլը,- նվնվում է Հրաչ Քեշիշյանը:
- Դհոլն ամենքինս է հավասար,- ծիծաղում է պարան խաղացող ժողովուրդը: Ճաղատ դիրիժորը այդպես էլ չի հայտնվում, ինչպես աբսուրդի թատրոնի հիմնադրի մոտ չի հայտնվում ճաղատ երգչուհին:
Ռուզան Ազիզյան
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չնայած հեչ էլ իմ սրտով չէր, որ Սիրուշոն սենց ծանոթախառը գնումա մեր երկիրը Եվրատեսիլին ներկայացնելու ու ոչ էլ երգնա իմ կարծիքով լավը, բայց ինձ թվումա, որ էս անգամ հաստատ "Լավագույն Հնգյակ"-ում կլինենք: Թե չէ ոնց որ կասետը 8-րդ տեղի վրա լռվելա:![]()
Ժողովուրդ, ես արդեն շատ հավաստի աղբյուրներից գիտեմ, թե մյուս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում - կամ Արամեն կամ էլ Էմմին:
Խոսքերս լավ հիշեք![]()
I may be paranoid but no android!
Իմ համար համենայն դեպս 99 տոկոսով պարզա,որ մյուս տարի Արամենա ներկայացնելու:
Ի դեպ,էսօր ժամը 24:00-ին կիսաեզրափակիչնա`Սիրուշո Քոչարյաննա երգելու:
Իրան հաջողություն`Հաղթելու ենք...
Թեթև տարեք !!!!!!![]()
I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ