Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :
Արդեն ընտրել են Եվրոտեսիլ 2008 ի մասնակցին: Սիրուշիկնա (Սիրուշոն) ներկայացնելու մեր երկիրը: Ի՞նչ կարծիքի եք մի բան կստացվի :
Վույ, էս նո՞ր ա հայտնի դարձել«Ընտրվելը» լավ էր։
Անցած տարի արդեն հայտնի էր
Հ1-ի թայֆայի hերթական «երգչիստուհին» պիտի խայտառակի Եվրոտեսիլում
Ի՞նչ կստացվի: Ոչինչ: Նույնը ինչ անցած, ինչ նախանցած տարի: Հայերի քանակը Եվրոպայում ոչ ավելացել ա, ոչ պակասել: «Հատակի փայտ» էլ որ ուղարկեն 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի Հայաստանը...
Թե չէ մինչև հիմա ի՞նչ էր ստացվել, որ հետո էլ ինչ որ բան ստացվի… Եվրոտեսիլը կմնա նույնը, համենայն դեպս դժվար թե փակվի, ուրեմն ոչ մի հետաքրքրի բան էլ չի ստացվի:
Հ.Գ. Եվրատեսիլը անկեղծորեն շաաաատ եմ սիրում, լավ խմելու առիթ է…
Առանձնապես չեմ նայում երկու պատճառով՝ նայելու բան չկա ու զբաղված եմ լինում քեֆ անելով
![]()
Ճիշտ ես հայտնի էր, բայց ես մի պստլիկ հույս ունեի, որ մտքները կփոխեն, բայց ...
Որ ասեցին Սիրուշնա մասնակցելու չգիտեի լացեի, թե ծիծաղեի: Սկի հույս էլ չունեմ , որ 7-րդ կամ 8-րդ տեղը կգրավի: Հետո որոշեցի ծիծաղել, որովհետև ինքը Հայաստանը չի ներկայացնում այլ Հ1, Հ1-ն էլ իրան արժանիա: Սխալա էլի էն որ ասում են Արմենիա , պիտի ասեն Հ1:
Սիրուշոն կարողանում է մեկ-մեկ իրեն էնպես ներկայացնել, որ գրավի, ով գիտի, գուցե իրոք էս անգամ հաջողության հասնի: Համենայն դեպս, ինքն ինձ դուր է գալիս...![]()

Հա՛, Սիրուշոյին Հայկոյի հետ չես համեմատի, բայց ինձ զայրացնում է այն, որ ընտրություն չի լինում, ինչ-որ մարդիկ են որոշում, թե ով է գնալու:![]()
Հարգելի ակումբցիներ ,ծանոթացեք խնդրեմ ակումբի թիվ 1 անդամի բառապաշարի փայլին՝ «թայֆա»,«երգչիստուհի»……
Չհաշված բացառիկ գրառումների, մնացածի արտահայտած կարծիքների տպավորությունն այն է, իբր պառավ տատիկների ակումբ լինի, որոնք սիրում են միայն բամբասելՈւղղակի ամոթ ա էլի
։
Հիշեք այս տողը, Սիրուշոն ա հաղթելու, ու հենց էլ ձեր բոլորի թվարկած լավ ու վատ կողմերով հանդերձ։![]()

Անցյալ անգամ էլ Հայկոն էր տենց հաղթելու
Նախանցյալ անգամ՝ Անդրեն
Գոնե տտենց բաներ մի ասեք, որ հետո հայերի սիրած բարոյական հաղթանակի մասին չխոսեք:
Սիրուշոն բոլոր դեպքերում չի հաղթի:
Կհաղթի սփյուռքը, հետևաբար՝ դատարկված Հայաստանը![]()

Հ. Գ. հատուկ նրանց համար, ովքեր չհասկացան, թե ինչ է նշանակում դատարկված Հայաստան. Հ1-ի ներկայացուցիչը ինչքան բարձր տեղ է գրավում, այնքան ակտիվ ու մեծ է սփյուռքը: Ինչքան մեծ է սփյուռքը, այնքան քիչ է Հայաստանում գտնվողների թիվը: Իսկ հաղթանակի համար, կարծում եմ, այնքան մեծ սփյուռք է պետք, որ Հայաստանը դատարկվի
Ավելացվել է 58 վայրկյան անց
Կներես էլիԻնչի Սերբիան տենց ուժեղ սփյուռք ունի՞ որ հաղթեց, կամ Ֆինլանդիան…… Ու կարծում եմ «Դատարկված Հայաստան» արտահայտությոան կիրառումն այստեղ ամենեվին էլ արդարացված չ
Ֆինլանդիայի կատարումը չեմ հիշում, բայց Սերբիան Հայաստանի հետ համեմատելու չէ. հաղթելու արժանի երգ էր:
Ավելացվել է 2 րոպե անց
Ու իմ ասածն էլ հենց էդ է: Հայաստանը՝ սփյուռքով, մյուս երկրները՝ որակյալ կատարումներով, մի քիչ էլ հարևանների հետ մտերմության շնորհիվ են հաղթում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ