Սիրուշո ջան, քեզ տենամ, դու պետքա հաղթես!
Սիրուշո ջան, քեզ տենամ, դու պետքա հաղթես!
Անկեղծ ասեմ...
Սիրուշոյին ու նրա մայրիկին փոքրուց սիրել եմ (դե սկզբում միշտ միասին էին հանդես գալիս), հետո Սիրուշոն սկսեց ձևավորվել որպես սոլո-երգչուհի, առաջին երգերը էլի սիրում էի` ինքը համով բալիկ, տարիքին համապատասխան էլ երգեր է երգում, առանց ավելորդությունների, ձայնն էլ վատը չի... հետո մի գիժ երգ երգեց անգլերեն. դե ոչինչ, "անցումային տարիք է", կանցնի: Հետո Շերամի Շորորան երգեց. զզվեցնում էր այն, որ երգը ամեն անկյունում ականջդ էր մտնում, բայց երգում էր շատ լավ! էս երգից հետո համոզվեցի, որ հեչ էլ վատ ձայն չունի ու կարող է շատ լավ երգել:
Մեկ էլ տեսա, էս աղջիկն էլ է "ընկնում բոլորի ջրերը"... "Հիմա"-ն ահավոր էր. միակ բանը, որ ինձ ուրախացնում էր, էն էր, որ էդ երգը ակնհայտ իրենը չէր (տեսահոլովակում էլ է զգացվում), ուրեմն էդ ոճում չի մնա... էն էլ հաջորդը Սոֆիի հետ դուետն էր, որ առաջին անգամ երթուղայինում լսեցի` առանց իմանալու, թե ովքեր են կատարում ու էնքաաաան զզվեցի էդ երգից... պրիմիտիվության գագաթնակետերից... հետո իմացա ովքեր են երգում ու արդեն հիասթափվեցի Սիրուշոյից...
...անցնենք բուն թեմային
կարծում եմ ու հույս ունեմ, որ համերգների ժամանակ Սիրուշոն շատ լավ կկատարի երգը, ոչ մի տեղ ձայնը չի դողա, մի խոսքով "իր գործտ կանի"; բայց դե ինչ վերաբերում է երգին... ամեն անգամ լսելուց հետո աստիճանաբար սկսում է դուրս գալ (Անդրեի երգի հետ էլ էր նույնը), արդեն կարող եմ ասել, որ ոլավ աշխատած երգ է, կսիրեի որպես պարային երգ, եթե չլինեին մի քանի թերություն, կարևորը` երաժշտական ձևավորման "ազգային վատ տարրերը"... էն կրկներգից հետո որ ծլնգոցները սկսվում են, ուզում եմ ականջներս փակել... հույս ունեմ, Սիրուշոն դեռ գոնե մի քիչ խելք ու ճաշակ ունի նորմալ պարային համարի համաձայնելու, առավել ևս, որ էստեղ էլ, Անդրեի երգի նման, վերջում քոչարու հատված կա... եվրոպացիները հավանում են (ֆորումներում) ու կհավանեն երգը, որովհետև այն շատ հավեսով լսվում է, ռիթմիկ է, աղջկա ձայնն էլ լավն է... նայելիս էլ չեն դժգոհի, որովհետև Սիրուշոն շատ սիրունիկ աղջիկ է:
էնպես որ, հաջողություն եմ մաղթում Սիրուշոյին!
բայց հույս ունեմ, որ ինքը կհասկանա, որ իր ընտրած "ոճը (ոճերը)" վերանայելու ժամանակն է, որովհետև չէի ուզի, որ ինքը իր ներքին, արտաքին ու մնացած արժանիքներով հանդերձ դառնար մասսայի պահանջարկը բավարարող ավանդական կիսառաբիս երգչուհի... թեև արդեն դառնում է...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Բարև ձեզ!
Ես նոր մարդ եմ այս ֆոռումում, դրա համար եթե հանկարծ մի բան սխալ գրեմ, կամ անթույլատրելի բան գրեմ, ադմինին խնդրում եմ թող միանգամից չարտաքսի, այլ նախազգուշացնի
Բույն թեմայով.
Սիրուշոն իմ մանկության սերն ա: Ավելի ճիշտ էտ տենց եր մինչև հիմա, այսինքն մինչև "Հիմա":
ԵՎՐՈՏԵՍԻԼՈՒՄ հույսեր եմ կապում 8-րդ տեղի հետ, եթե իհարկե սփյուռքում հայերը միանգամից չեն ավելացել (կամ պակասել):
Ինձ ուրիշ բան ա հետաքրքրում, տենաս թրքերը մեզ ավելի բարձր կտան թե ազերիներին:
Եթե հանկարծ մեզ տան վերջը կլնի
P.S. Լյով կարաս թազա աքաունթ չբացես, պասս քթա![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
հանրապետական ստադիոնում Պորտուգալիայի խաղից առաջ որ միջոցառում էր(կարծեմ համահայկական խաղերի բացումն էր), հիշում եք մի 30 երեխա կանգնած միաժամանակ դհոլ էին խփում... ասում եմ թող իրանց տանեն բեմի վրա ժիվոյ դհոլների մասը խփեն. ինձ թվումա սիրուն կլինի![]()
SIRUSHO QELE QELE LYRICS
Ես իմ Հայ հողից
Եկա բերեմ
Հովը սարերի
Լույսը արեւի
You wanna be with me
You think and dream of me
Come Քելե, move Քելե
Instead of watching me
You should be reaching me
Come Քելե, move Քելե
(Քե… Քե… Քե… Քելե)
Քելե, Քելե
Քելե, Քելե
Քելե, Քելե
Քելե…
Time is reaching height
You should make it right
To end our fight
Just hold me tight
Hold me tight
Hold me tight, Քելե…
You wanna be with me
You think and dream of me
Come Քելե, move Քելե
Instead of watching me
You should be reaching me
Come Քելե, move Քելե
VIDEO - http://www.eurovision.am/videos/qele_qele.wmv
Իմ կարծիքով Գուրցկայան ա հաղթելու: Ես իրան եմ բալետ անում![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
վիզ էի դրել որ Հայաստանը առաջին տեղը լինի
ու ստացվեց
Armenia (23%, 7,661 Votes)
Georgia (21%, 7,036 Votes)
Azerbaijan (14%, 4,810 Votes)
Turkey (11%, 3,811 Votes)
Spain (9%, 2,895 Votes)
Հետաքրքիրը էնա,որ առաջին 4 տեղը մեր տարածշրջանի երկրներն են…
Մեկա էս անգամ 4րդ տեղ ենք լինելու:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Քելե-քելե -ի միայն երաժշտությունն է պետք, օգնեք![]()
Вот и все... я уже НЕ в армии
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ