Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Գալայի պաշտպանությանը կանգնե՞լ ես:
Ես քեզ ճիշտը կասեմ` չէ', չեմ կանգնել և դա նաև այն պատճառով է, որ ես չգիտեի` Գալան իրավացի է, թե ոչ: Բայց անկեղծորեն ուզում եմ ավելացնել, որ եթե ես նույնիսկ իմանայի , Գալան իրավացի է, ես հավանաբար չկանգնեի, քանի որ գտնում եմ, որ ամեն մարդ այս աշխարհում և հատկապես իր ՀԱՅՐԵՆԻՔԻ առաջ առաքելություն ունի: Մեր երկրում շատերի առաքելությունը Գալայի և արդարության ոտնահարման այլ դրսևորումների դեմ պայքարելն է և դա շատ լավ, բայց իմ առաքելությունը ես տեսնում եմ ազգային հարցերի համար պայքարելը, իսկ Գալայի փակումը ազգային հարց չի: