User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Այսօրվա կառավարության նիստում ինչ-որ քննարկումներ են եղել թերթերի վերաբերյալ։ Հաստատ չգիտեմ, բայց կարծեմ Տ. Սարգսյանը Ս. Սարգսյանի հրամանով որոշել է խումբ ձևավորել «Առավոտ» օրաթերթում տպագրված ինչ-որ հոդվածում տեղ գտած տեղեկատվության իրականությանը համապատասխանելու վերաբերյալ զեկույց կազմելու նպատակով։ Հայլուրն էլ դրանից հետո օգտագործեց տխրահռչակ «պատասխանատու» բառը։ Կոնկրետ չգիտեմ, ականջի ծայրով եմ լսել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի, ապա խնդրում եմ գրեք այստեղ, բայց կարծես թե Քոչարյանի հեռուստաեթերը «պատասխանատու» դարձնելուց հետո, Սերժ Սարգսյանը որոշել է «պատասխանատու» դարձնել տպագիր մամուլը։

  2. #2
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    ԻՆՉՊԵՍ ԱՇԽԱՏԵԼ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ
    ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է աշխատանքի կազմակերպման նորույթների մասին, որոնցից մեկը վերաբերում է ԶԼՄ-ներին: Վարչապետը մասնավորապես ասել է. "Այսուհետ փոխվելու է մեր աշխատանքը զանգվածային լրատվական միջոցների հետ: Մասնավորապես, առաջին սկզբունքը, որը դրել է մեր առջեւ Հանրապետության նախագահը, հետեւյալն է. եթե մենք ուզում ենք ունենալ պատասխանատու լրատվական միջոցներ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու իշխանություն: Ի±նչ է սա նշանակում: Այսուհետ հասարակական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք իրենց տեղն են գտնում ԶԼՄ-ներում, մենք պարտավոր ենք արձագանքել: Վարչապետի աշխատակազմը վերլուծության է ենթարկելու նման խնդիրները, եւ մենք պատասխանելու ենք: Մենք նպատակ ունենք պաշտպանելու մեր գործընկերների, պաշտոնյաների պատիվը եւ արժանապատվությունը, եւ եթե ԶԼՄ-ներում հայտնվում են զրպարտական լուրեր կամ սուտ տեղեկատվություն, մենք պարտավոր ենք ձեզ հետ միասին արձագանքել: Համապատասխան հանձնարարական Հանրապետության նախագահի կողմից տրված է, որպեսզի օրենսդրական փոփոխություններ նախապատրաստվեն` հստակեցնելու իրավական հարթությունը այս հարցում, որ մենք լինենք ձեզ հետ միասին պաշտպանված":
    http://www.lragir.am/src/index.php#top

  3. #3
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    "Գալա"-ից անցում դեպի թերթերը, պաստորեն սկսվում է նոր գործընթաց:
    շուտով կսկսեն փակվել թերթերը, կեցցե մեր ազատությունը որ թաղվում է ՄԱՆԴՐԻՑ

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...

  5. #5
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...
    Խնդրեմ
    Ինտերնետին ոնց պիտի անցնեն?

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ
    Ինտերնետին ոնց պիտի անցնեն?
    Դե, հաշվի առնելով, որ գործողությունները գնալով ավելի են անհեթեթանում… Եսիմ, էն 20 օրվա ընթացքում ո՞նց էին անցել

  7. #7
    Լիարժեք անդամ Վարդանանք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Իսկ չեք գտնում, որ թերթերը նույնպես պետք է կոռեկտությոն սահմաններում լինեն և գրածները զուտ բամբասանք չլինեն: Օրինակ, եթե ես լինեի մեր ղեկավարության տեղը, ապա կփակեի Չորրորդ իշխանություն թերթը, որտեղ այնտեղ վիրավորանքից և ապատեղեկատվությունից բացի ոչինչ չկա:

  8. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը

    Այդ դեպքում կարելի է փակել բոլոր, բացարձակապես բոլոր թերթերը, որովհետև ես չեմ հանդիպել որևէ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք թերթ, որտեղ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն ու նաև վիրավորանքներ չլինի: Մեկում մի քիչ շատ, մյուսում մի քիչ ավելի քիչ:

    Բայց չէ որ ցանկացած տեղեկատվության համար կարելի է հերքում հրապարակել:
    Բայց չէ որ եթե պատկան մարմիններն ավելի նորմալ ու ճիշտ տեղեկատվություն ապահովեն նման բաները կպակասեն:
    Բայց չէ որ ցանկացած վերլուծաբան իրավունք ունի յուր վերլուծությունները հրապարակել:
    ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #9
    Լիարժեք անդամ Վարդանանք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Անպայման չի սկզբից միանգամից փակել, կարելի է սկզբում զգուշացումների շարք տալ, փորձել հասկացնել, դատարաններ նրանց տանել և եթե նույնիսկ այդքանից հեըո շարունակեն նույն ոճով, ապա նոր...
    Յուրաքանչյուր վերլուծաբան իհարկե իրավունք ունի իր տեսակետը ունենալու, բայց այդ տեսակետը չպետք է ինչ-որ մեկի ինքնասիրությանը դիպչի կամ սուտ ապատեղեկատվություն պարունակի:

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման չի սկզբից միանգամից փակել, կարելի է սկզբում զգուշացումների շարք տալ, փորձել հասկացնել
    Հենց նույն կերպ էլ վարվում են, միանգամից չեն փակում։ Կամաց-կամաց վերացնում են։ Հրաշալի միջոց են գտել ազատ խոսքը վերացնելու։

    Քո դատողությունները ճիշտ կլինեին, եթե նորմալ իշխանություն և դատարաններ ունենաինք։ Այսօրվա բռնատիրական Հայաստանում, ցանկացած այդպիսի գործողություն ուղղված է խոսքի ազատության դեմ, որքան էլ այն քողարկվի տարատեսակ բարի նպատակներով։ Ո՞վ է որոշելու, որ թերթում գրածը սուտ է։ Նույն կլանի անդամների՞ց մեկը։

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
    Անպայման չի սկզբից միանգամից փակել, կարելի է սկզբում զգուշացումների շարք տալ, փորձել հասկացնել, դատարաններ նրանց տանել և եթե նույնիսկ այդքանից հեըո շարունակեն նույն ոճով, ապա նոր...
    Յուրաքանչյուր վերլուծաբան իհարկե իրավունք ունի իր տեսակետը ունենալու, բայց այդ տեսակետը չպետք է ինչ-որ մեկի ինքնասիրությանը դիպչի կամ սուտ ապատեղեկատվություն պարունակի:
    Ես ուղղակի վստահ եմ, որ բավական մեծ քանակությամբ ճիշտ ինֆորմացիա դատարաններում կորակվեր որպես ապատեղեկատվություն: Քո առաջարկածը ներկայիս Հայաստանի լուծելիք խնդիրը չի, չկա համապատասխան ներուժը:

    Եվ այստեղ հստակեցնենք: Ես նույն պահանջն ունեմ ենթադրենք «Հայոց Աշխարհ» թերթի համար, նշեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով: Բայց ինչ-որ վստահ եմ, որ ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումներ կսկսեն, իսկ այ «Հայոց աշխարհ»ատիպ թերթերում կաճի քո նշած ապատեղեկատվությունը: Թե ինչի եմ վստահ դրանում, հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 26.04.2008, 15:36:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում կարելի է փակել բոլոր, բացարձակապես բոլոր թերթերը, որովհետև ես չեմ հանդիպել որևէ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք թերթ, որտեղ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն ու նաև վիրավորանքներ չլինի: Մեկում մի քիչ շատ, մյուսում մի քիչ ավելի քիչ:

    Բայց չէ որ ցանկացած տեղեկատվության համար կարելի է հերքում հրապարակել:
    Բայց չէ որ եթե պատկան մարմիններն ավելի նորմալ ու ճիշտ տեղեկատվություն ապահովեն նման բաները կպակասեն:
    Բայց չէ որ ցանկացած վերլուծաբան իրավունք ունի յուր վերլուծությունները հրապարակել:
    ...
    այո, ինչպես նաև իրավունք ունեն գլուխը պատով տալ

  13. #13
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Monk
    Փաստորեն ճիշտ եմ հասկացել էլի։ Քոչարյանը՝ հեռուստատեսություն, եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց՝ թերթերը, հաջորդը ինտերնետին կանցնի...
    Ի նկատի ունես Սերժը մնա նախագահ?
    Բա հիմա կարողա նախագահ չի?
    <եթե «հրաշք» տեղի ունեցավ ու Սերժը մնաց> - Երևի Լևոն Տեր-Պետրոսյանին շատ ես սիրում:

  14. #14
    Պայքար Պայքար մինչև բաքու Artsakh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Կարծում եմ, որ չի կարելի սահմանափակել վերլուծաբանների գործողությունները, բայց ապատեղեկատվությունը և զրպարտանքները պետք է վերացվեն, եթե թերթը մի բան է գրում ապա նա պետք է անհրաժեշտության դեպքում կարողանա ապացուցել իր տված տեղեկության ճշմարտացիությունը
    Друзья с НАМИ !
    БОГ над НАМИ !
    Враги под НАМИ !
    Победа за НАМИ!
    Армения -Сила!

  15. #15
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    41
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Թերթերն է՞լ են դառնալու «պատասխանատու»…

    Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ չեք գտնում, որ թերթերը նույնպես պետք է կոռեկտությոն սահմաններում լինեն և գրածները զուտ բամբասանք չլինեն: Օրինակ, եթե ես լինեի մեր ղեկավարության տեղը, ապա կփակեի Չորրորդ իշխանություն թերթը, որտեղ այնտեղ վիրավորանքից և ապատեղեկատվությունից բացի ոչինչ չկա:
    Ընդհակառակը, "Չորրորդ իշխանության" գոյությունը վկայում է ՀՀ-ում մամուլի ազատության մասին: Քանի որ ոչ մի երկրում նման վիրավորական ու գռեհիկ արտահայտումը որևէ մեկի հասցեին հաստատ անպատիժ չի մնա: Ինչ վերաբերում է իշխանական կամ չեզոք թերթերին, նշեմ, որ մինչև հիմա ես վերը նշված թերթի ոճով որևէ գրառում չեմ տեսել

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործողը պատասխանատու՞ է իր ստեղծածի համար
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 02.12.2009, 00:20
  2. Օդապարիկային միջոցառում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու առթիվ
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 13.04.2008, 19:05
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 19.11.2007, 15:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •