Ուզում եմ հիշեցնել, որ այս թեման միայն սխալներով կոնկրետ առաջադրանքների, դրանց շտկման ու համապատասխան պարզաբանման համար է, իսկ որևէ լեզվական երևույթի վերաբերյալ ձեր մեջ ծագած լեզվական հարցերը կամ ունեցած դիտողությունները, որոնք նշված առաջադրանքների հետ կապ չունեն, պետք է գրել «Զանազան լեզվական հարցեր» թեմայում։
...........................................................................................
Երկարատև ընդմիջումից հետո վերսկսում ենք լեզվական առաջադրանքների շարքը։
Հիշեցնեմ, որ այս թեմայում գրվում են զանազան լեզվական սխալներ պարունակող նախադասություններ, ցանկացողները փորձում են գտնել յուրաքանչյուր նախադասության մեջ առկա սխալը և ուղղել այն։Երբ մի քանի հոգի արդեն ներկայացրած լինեն իրենց ուղղումները, ես կներկայացնեմ ճիշտ տարբերակները՝ համեմատելով դրանք առաջարկված տարբերակների հետ, անհրաժեշտության դեպքում՝ նաև պարզաբանելով։
Եվ այսպես, ուղղե՛ք սխալները.
Թեև կրակը վաղուց էր հանգչել, բայց նա, ձեռքերն ածուխների վրա պահած, դեռ փորձում էր կլանել դրանցից արձակվող ջերմության վերջին փշուրները...
Թոմն ասաց, որ իրեն մոտ մեկ շաբաթ է պետք՝ քաղաքի հետ ծանոթանալու համար։
Ժամանակին դա բավական տարածված երգ էր, բայց այժմ հազվագյուտ է հնչում եթերում։
Քո անպատասխանատվության շնորհիվ մենք ձեռքներիցս բաց թողեցինք այդ շահավետ առաջարկը...
Այո, խնդիրն ինչ–որ տեղ իրոք բարդ է, բայց ինձ այն անլուծելի չի թվում։
Էջանիշներ