Մանե, այս նախադասության՝ Selene-ի առաջարկած տարբերակը սխալ ես համարել, բայց այդպես էլ չես գրել ճիշտ տարբերակը։
Երբ նկատեց երիտասարդի՝ դեպի իրեն դիմող կերպարը, ակամայից ժպտաց;
Նախ ասեմ, որ ակամայից ձևը սխալ է, պիտի լինի ակամա։
Բացի դրանից, «դեպի իրեն դիմող» արտահայտությունն էլ մի տեսակ այն չէ. գուցե պարզապես հնաոճ է, չգիտեմ, բայց ես հաստատ այդպես չէի արտահայտվի։

Լավ, հիմա ես առաջարկեմ նոր նախադասություններ; Սխալներն ուղղե՛ք.

Խոսելուց ու գործելուց առաջ միշտ հարկավոր է ամեն ինչ կշռադատել, որպեսզի հետագայում չզղջալ։

Դատարանում Արամի տված ցուցումները, ցավոք, չօգնեցին մեղադրյալ ընկերոջը։

Հենց մեր նման մարդիկ պետք է այդ չարիքի դեմն առնեն։

Անին ջերմություն ուներ, որովհետև տուն վերադառնալուց կարգին մրսել էր։

Վաչեի մեքենայություններից շատերն էին տուժվել, բայց միայն վերջին դեպքը ջրի երես հանեց ամեն ինչ։