Երկրորդ անգամ նկատելով ինձ հետևող մարդու ստվերը՝ արագացրեցի քայլերս:
սխալ կա՞
Երկրորդ անգամ նկատելով ինձ հետևող մարդու ստվերը՝ արագացրեցի քայլերս:
սխալ կա՞
rabbit, մի հարց. դու այդ նախադասությունը գրել էիր, որպեսզի ճիշտ պատասխա՞նն իմանայիր, քանի որ չգիտեիր, թե՞ մյուսներին ստուգելու համար։
Ուղղակի ուզում էի ասել, որ հարցեր ուղղելու, պարզաբանելու համար առանձին թեմա կա՝ «Զանազան լեզվական հարցեր»։ Իսկ այս թեման ակումբցիներին կոնկրետ առաջադրանքներ տալու համար է, բայց առաջադրանքներ տվողը պետք է վստահ լինի, որ ոչ առաջադրանքի, ոչ էլ տրված ճիշտ տարբերակների մեջ սխալներ չկան։ Այսինքն՝ նման առաջադրանք տալու դեպքում պետք է գիտակցել դրա պատասխանատվությունը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա, մյուսներին ստուգելու համար, ըստ թեմայի)
հայերենին վերաբերող հարցեր կարող եք ուղղել ձեր խոնարհ ծառային
Կայքը հայերենով է: Ռուսերենով կթարգմանե՞ք:
Նիկեա (09.06.2016)
Երևի պետք է լինի «Կայքը հայերեն է, ռուսերեն կթարգմանե՞ք»:
Ֆոտոն (10.09.2009)
Լուսանդր (09.06.2016)
Ո՞վ չգիտի, որ ռուսաց լեզվի միջոցով է ստեղծագործված աշխարհիս մեծագույն գրականությունից մեկը՝ Պուշկինի, Տոլսթոյի, Դոստոյևսկու, Չեխովի գրականությունը։
Էս թեստը փորձեք
Հայերենի տարածված սխալների մասին ա: Ես 40/40 հավաքեցի: Ու կայֆն էն ա, որ էնտեղ բաներ կան, որ գիտես՝ ինքն ինչն ա սխալ համարում, բայց պետք ա մտածել, թե ինչու ա ժողովուրդը տենց գործածում:
Լուսանդր (10.06.2016)
33/40-ից ու սխալներիս մեծ մասը Գյումրիի բարբառի ազդեցությունն ա, ասենք իմ մոտ միշտ ուղեղս կախում ա. խոսալ, թե խոսել:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ