Ձնծաղիկ, ափսոս ուշ տեղեկացա այս թեմայի մասին... ի դեպ շատ նոր վարկածներ հայկական այբուբենի մասին, ես արդեն տեղադրել եմ այս ֆորումի http://www.akumb.am/showthread.php?t=20397, կարող ես գտնել Հերունու գիրքը, ու ինքը նոր գիտական մոտեցում է տվել մեր այբուբենի ծագմանը:
Նշեմ իր ենթադրություններից մի քանիսը.
Հայերը մոտ 7500 տարի առաջ ունեցել են զարգացած քաղաքակրթություն` ուսումնասիրել են մաթեմատիկա, ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, և այլն...դա վկայում է, որ մոտ 10000 տարի առաջ մենք արդեն ունեցել ենք մեր առաջին հայկական այբուբենը...Հերունին փորձել է վերծանել այդ այբուբենը և մի հրաշալի բան է ստացվել:
Մնացյալ այբուբենները` արամեականը և փյունիկյանը` առաջացել են հենց մեր այբուբենից:
Այն որ Մաշտոցը չի ստեղծել այբուբենը, դա արդեն շատ ճանապարհներով ապացուցված փաստ է: Եղիշեն իր գրություններում նշում է` "Մաշտոցը գնաց փնտրելու"...Այո փնտրելու հայկական գրի գեթ մի օրինակ, քանզի 301թ աղետալի դեպքերից հետո, համարյա ամբողջությամբ վերացվել էր մեր հսկայական մշակույթը: