Ժողովուրդ ջան,
չգիտեմ ով էր տեղյակ, ով՝ չէ, ինձ համար մեծ բացահայտում է հայերեն ու եթովպերեն տառերի նմանությունըԻնտերնետում փորփրեցի, բայց կապը շատ վատ է... վարկածներ կան, որ Մաշտոցն է գրել, որովհետև եթովպական գիրը սարսափելի նման է նաև վրացականին (թեև ասում են, որ վրացական էսօրվա գիրը Մաշտոցինը չէ... հետաքրքիր է, էս «մակարոնները» շատ ե՞ն տարբերվում Մաշտոցի՝ վրացիներին նվիրած տառերից)... կա տարբերակ, որ հայ գիտնականներ են ճանապարհորդել ու եթովպացիներին այբուբեն պարգևել... թեև շատ տեղերում նման պահերն ընդհանրապես շրջանցված են, որովհետև հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, իսկ եթովպերենը՝ սեմական… հետևաբար լեզուն ներկայացնելիս լեզվաընտանիքը չի պարտադրում անդրադառնալ հայերենին:
ես կտեղադրեմ եթովպական (առաջինը) ու վրացական (երկրորդը) այբուբենների նկարներ ու կսպասեմ ձեր կարծիքներին... շա՜տ կսպասեմ հավաստի ինֆորմացիայի, որովհետև թեման բացել եմ ոչ միայն հետաքրքրությունից դրդված, այլև աշխատանքիս համար տեղեկություններ հավաքելու հեռահար նպատակներով ( հերթական հաղորդման թեման հայկական այբուբենն է, պետք է անրադառնանք նաև եթովպականին ու վրացականին, շաբաթ օրը հարցազրույց պիտի անցկացնեմ ու լիքը տեղեկություն կհավաքեմ, բայց ուզում եմ պատրաստված գնալհամ էլ դեռ պետք է ճշտեմ, թե ում հետ անցկացնեմ հարցազրույցը...
![]()
Էջանիշներ