User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հայոց Այբուբեն (համեմատություններ նման այբուբենների հետ )

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց Այբուբեն (համեմատություններ նման այբուբենների հետ )

    Ժողովուրդ ջան,
    չգիտեմ ով էր տեղյակ, ով՝ չէ, ինձ համար մեծ բացահայտում է հայերեն ու եթովպերեն տառերի նմանությունը Ինտերնետում փորփրեցի, բայց կապը շատ վատ է... վարկածներ կան, որ Մաշտոցն է գրել, որովհետև եթովպական գիրը սարսափելի նման է նաև վրացականին (թեև ասում են, որ վրացական էսօրվա գիրը Մաշտոցինը չէ... հետաքրքիր է, էս «մակարոնները» շատ ե՞ն տարբերվում Մաշտոցի՝ վրացիներին նվիրած տառերից)... կա տարբերակ, որ հայ գիտնականներ են ճանապարհորդել ու եթովպացիներին այբուբեն պարգևել... թեև շատ տեղերում նման պահերն ընդհանրապես շրջանցված են, որովհետև հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, իսկ եթովպերենը՝ սեմական… հետևաբար լեզուն ներկայացնելիս լեզվաընտանիքը չի պարտադրում անդրադառնալ հայերենին:
    ես կտեղադրեմ եթովպական (առաջինը) ու վրացական (երկրորդը) այբուբենների նկարներ ու կսպասեմ ձեր կարծիքներին... շա՜տ կսպասեմ հավաստի ինֆորմացիայի, որովհետև թեման բացել եմ ոչ միայն հետաքրքրությունից դրդված, այլև աշխատանքիս համար տեղեկություններ հավաքելու հեռահար նպատակներով ( հերթական հաղորդման թեման հայկական այբուբենն է, պետք է անրադառնանք նաև եթովպականին ու վրացականին, շաբաթ օրը հարցազրույց պիտի անցկացնեմ ու լիքը տեղեկություն կհավաքեմ, բայց ուզում եմ պատրաստված գնալ համ էլ դեռ պետք է ճշտեմ, թե ում հետ անցկացնեմ հարցազրույցը...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 17.04.2008, 17:45:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Ինչքան գիտեմ հայերենի և եթովպերենի այբուբենների նմանությունները գալիս են արամեական այբուբենից, քանի որ և հայկական և եթովպական այբուբենները հիմնված են արամեական այբուբենի վրա:

    Համ էլ դժվար թե Մաշտոցը հասներ հեռավոր Աֆրիկա, որ եթովպացիների համար այբուբեն ստեղծեր

    Իսկ վրացական այբուբենի մաշտոցյան լինել/չլինելու փաստը իմ կարծիքով էդքան էլ կարևոր չի: Կարևորը այն է, որ վրացական ու աղվանական այբուբենները բազմաթիվ նմանություններ ունեն հայկական այբուբենի հետ, ու եթե նույնիսկ Մաշտոցի չի հեղինակը, ապա ակնհայտ է, որ դրանք ստեղծելու համար որպես հիմք է ծառայել հայկական այբուբենը:

    Ավելացվել է 2 րոպե անց
    http://www.alphabetandletter.com/gifs/aramaic.gif

    Սա էլ արամեական այբուբենը
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.04.2008, 17:52: Պատճառ: Գրառման ավելացում
    I may be paranoid but no android!

  3. #3
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Իմ իմանալով եղել է վրացական 3 այբուբեն,Մաշտոցը ստեղծել է վրացական 2րդ այբուբենը,որը ձեռագրերում պահպանվել է և շատ նման է հայկականին,իսկ վերջինը այնքան էլ նմանություն չունի, այժմայն վրացական այբուբենը Մաշտոցի ստեղծածը չի…

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Եթե էս թեմայի մասին շուտ իմանայի, այսօր կհարցնեի, բայց ուշացա...ամեն դեպքում մի հատ էլ գնա՛ Մատենադարան, ջանի՛կ, հաստատ ինչ-որ մեկը քեզ կօգնի
    Դե բայց, եթե ստացվի, ես մի հատ քեզ հուզող հարցը կպարզեմ, սակայն ինքս հակված եմ նաև կարծելում որ քեզ շատ լավ լեզվաբաններ էլ գուցե կարողանան օգնել..գուցե նրանց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են լեզուների արմատները, ծագումնաբանությունը և այլն...փորձի՛ր...

  5. #5
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Եթովպերեն այբուբենը ստեղծել է 5-6-րդ դարերում մ․թ․ա․։ Վրացական այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 1-2-րդ դարերում։ Հայկականը՝ 405 մ․թ․։

    Ավելի մանրամասն կարող եք կարդալ այբուբենների ծագման մասին այստեղ՝
    http://en.wikipedia.org/wiki/Genealo...Proto-Sinaitic

    Կոնկրետ Հայկական այբուբենի ծագումը հետևյալն է՝
    Հայկական (405 մ․թ․) <- Հունական (~800 մ․թ․ա) <- Փյունական և Պալեո-Եբրայական (~1100 մ․թ․ա) <- Պրոտո-Քանաական (~1400 մ․թ․ա) <- Պրոտո-Սինայական և Վադի (~1800 մ․թ․ա․)

    Նաև քո ծրագրի համար շատ լավ գրած հոդված կա վիքիպեդիայում այբուբենի պատմության մասին ասյտեղ՝
    http://en.wikipedia.org/wiki/History_of_the_alphabet
    Վերջին խմբագրող՝ Սահակ: 18.04.2008, 02:39:

  6. #6
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Այբուբեն (...համեմատություններ նման այբուբենների հետ )

    Կարծում եմ վրացերեն տառերը ավելի նման են հնդկերեն տառերին. անգամ ընդհանուր տառեր գտա:

    Էսպիսի մի առարկա կա` հայոց լեզուն որպես բնական գիտություն, մի գուցե լսել եք, խորհուրդ կտայի հետաքրքրվել: Հայոց այբբուբենի ստեղծման Բեշիրյանի տեսությունը բավականին հետաքրքիր է:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞ր կենդանուն եմ նման
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 13.07.2017, 22:57
  2. Կենդանի Այբուբեն
    Հեղինակ՝ -=BaZeL^4=-, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.12.2014, 01:36
  3. Ու՞մ է նման գազարը :D
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 07.09.2010, 19:45
  4. Ալան Ֆրոմ․ «Այբուբեն ծնողների համար»
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.02.2010, 16:30
  5. Գրառումներ: 0
    Վերջինը: 20.10.2009, 18:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •