User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ազգային հատկանիշնե՞ր, գե՞ն, թե՞ քաղաքական տեխնոլոգիաներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային հատկանիշնե՞ր, գե՞ն, թե՞ քաղաքական տեխնոլոգիաներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    …Մյուս կողմից էլ ավելի սանձարձակ ու ազատ են զգում իրենց մյուս ծայրահեղությունը ևս: Ովքեր չգիտես ոնց, կարողանում են սուպերմարկետից "տելեվիզոռ" գողանալ, ուղարկել իրենց հայրենի Աշտարակ էժանով ծախելու:
    Խոսքս միջինացված հայի մասին է, ոչ այս երկու իրար հակասող ծայրերի: Այն հայի մասին , որը գլուխը կախ, փնփնթալով, որ մի հատ "հասարակ" փողոց անցնելու համար պետք է 1 կիլոմետր անցնի, բայց և վախի ազդեցության տակ օրենքը չի խախտում:
    Ինձ թվում է միջինացված հայը հազիվ թե փնթփնթան սուպերմարկետից «տելեվիզոռ» գողացող հայն է, dvgray դու բավականին վատ կարծիքի ես մեր ազգի մասին Ներիր, նոր հասկացա, որ հայի ծայրահեղ տեսակների մասին ես խոսում, բայց ինձ թվում է նույն հաջողությամբ ասենք իսպանացին էլ կարող է փնթփնթալ այդ մեկ կիլոմետրի համար, ախր մեկ կիլոմետր, փողոց անցնելու համար, հասարակ բան չի է…

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա իմ ասածը էտ վախի մասին է:
    Եթե դու ընդունում ես, որ ավելի լավ է ապրել գեղեցիկ, կարգավորված, բայց վախեցած-ստրկացված մարդկանց միջավայրում, ապա ես դրան կտրուկ դեմ եմ, քանի որ համարում եմ ամենակարևոևը մարդն է, առանց մեծատառի, սովորական մարդը, իսկ երկիր, պետություն ,ազգ՝ ածանցիալ են սրան: Պետք է թողնել էտ մարդուն նորմալ զարգանա, աճի:
    Այ վախի մասին… երեխան երբ փոքր ժամանակ շատ բաներ չի հասկանում և փորձում է մեծահասակների կարծիքով սխալներ թույլ տալ, հաճախ նրան վախեցնում են, իսկ երբ մեծանում է հաճախ շնորհակալություն է հայտնում ծնողներին ճիշտ դաստիարակության համար։ Բայց վախը լավ բան չի, համամիտ եմ, ճիշտը բացատրելն է Գոնե մարդուն կարելի է չէ՞ բացատրել, թե ինչու է պետք սահմանված տեղով անցնել փողոցը, կամ ինչու չի կարելի սուպերմարկետից հեռուստացույց գողանալ, ոչ բոլոր հայերն են այդքան դդում, որ չհասկանան Չէ որ գլոբալ առումով դա հենց իրենց օգտին է
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրաբուժությանը՝ դա բարբարոսությունը է: Սա ասում եմ որպես իմ համար ակընհայտ փաստ:
    Վիրաբուժությունը երբեմն փրկում է կյանքը։ Ի՞նչ կարող ես անել, եթե մարդկությունը ավելի հարմար այլընտրանք որոշ դեպքերի համար չի հնարել։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի փոխվի:
    Եթե կասկածում ես, ապա նայիր այսպես կոչված "սովետական" ժողովրդին:
    Երբ մի թեթև մահակը հեռացրին այդ ժողովրդի գլխից, ապա միանգամից գտան ամեն մեկը ինքն իրեն, ու սկսեցին իրենց հատուկ "մարդակերությունը" , պարանի վրա սպանված թշնամու ականջներ հավաքելը:
    Դրա համար էլ ըստ իս ՝ սովետ լավագույն դեպքում, կարելի է համարել էտ ժողովուրդների ներմալ զարգացմումը 70 տարով սառեցնել, պահածոյացնել.... ու հետո մեծ թափով, այլանդակ- վայրենի արագութամբ դուրս թողնել:
    Էտ դուրս թողած մարմինը հլա դեռ մեծ արագությամբ սուրում է, մահ ու ավեր սփռելով իրենից հետո:
    Ու "ջերմ" շնորհակալություն սրա համար "մեծն" ռուս ազգին ու իրա կայսերությանը:
    Ամբողջ խնդիրն հենց այն է, որ դու «շնորհակալություն» ես հայտնում այլ կայսերությանը, և ոչ քո ազգին, այսինքն այնուամենայնիվ ինձ մոտ կասկածներ ես թողնում քաղաքական տեխնոլոգիաների գործոնը հաշվի առնելու համար։ Ու նաև պարանի վրա սպանված թշնամու ականջների հավաքման փաստը կրկին հարցական է՝ մարդուս գեների կեղտոտվածությա՞մբ է պայմանավորված, թե՞ կրկին նրան ներշնչել են թե գոյություն ունի թշնամի, որը փափագում է նրան մորթել, իսկ նա փառավորվելու համար հավաքում է իրեն մորթել ցանկացողների ականջները…
    Դաստիարակված հայը ըստ իմ հիշողությունների հարգում էր ադրբեջանցուն այնպես ինչպես հային, հաճախ քաղաքավարությունից ու ազգային շնորքը ցույց տալու համար ավելի էր հարգում և դա փոխադարձաբար էր (չեմ կարծում, որ վախի գործոնով էր պայմանավորված)։ Իսկ անդաստիարակ հայը ադրբեջանցի ձիավորին հայկական գյուղով անցնելիս ծաղրում ու քարկոծում էր այնպես, ինչպես իր փողոցի վրա բնակվող հային, երբ որ չարությունն ու բթամտությունը հաղթում էին նրա միջի «հոմո սապիենս»–ին։
    Արդյո՞ք կարելի է պնդել, որ չափահաս հային, որին թուրքերի մասին ոչինչ չի տեղեկացվել իր ողջ կյանքում, բնակեցնեն չափահաս ու կրկին անտեղյակ թուրքի հետ, ապա այդ երկուսը կսկսեն միմյանց ատել, քանի որ նրանց գեներում անտիպատիկ կոդեր են գրված։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.04.2008, 19:56:
    Si vis pacem, para bellum

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազգային Անվտանգություն
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.12.2009, 02:33
  2. Ազգային - քաղաքական որոշ հասկացութոյւնների հստակեցում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.11.2009, 18:34
  3. WiMAX-4G Ինտերնետ տեխնոլոգիաներ Հայաստանում
    Հեղինակ՝ Armeno, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 07.06.2009, 17:55
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. ՀՀ Ազգային դոկտրինան
    Հեղինակ՝ Koms, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 19.11.2006, 12:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •