Քանի որ այս թեման դարձել է ակտիվ քննարկման առարկա մեր ֆորումում, եկեք բացենք մի առանձին քննարկում` ձեր կարծիքով , ինչպիսի՞ն պետք է լինի մոտակա ժամանակներում ՀՀ ազգային գաղափարախոսությունը /դոկտրինան/: Նախանշեմ 3 հիմնական “ուղղությունները”, որոնք այսօր քննարկվում են.

1. “Ղարաբաղյան գաղափար” – ներկա ստատուս քվոն պետք է ամեն գնով պահպանվի, ձգձգելով հայ-ադրբեջանական հակամարտության որեւէ լուծում, դեռ շատ երկար կարող է ՀՀ-ն այսպես շրջափակման մեջ գոյատեւել, կարևորը` Ղարաբաղն է: Արդյունքում` մշտական կախվածություն Ռուսաստանից:

2. “Հայ Դատի գաղափար” – ամեն գնով սատարել Հայ Դատին, ՀՀ-ն կարող է գոյատևել Սփյուռքի հաշվին, կարևորը ծնկի բերել Թուրքիային, որ նա ի վերջո ընդունի ցեղասպանությունը, հողային փոխհատուցում ստանալ Թուրքիայից` վերաբնակեցնելով այնտեղ սփյուռքահայերին: Արդյունքում` մշտական կախվածություն Ամերիկայի և Ֆրանսիայի Սփյուռքից:

3. “Կովկասյան Ընդհանուր Տան գաղափար” – փոխզիջումային տարբերակներով հաշտության եզրեր գտնել հարեւան պետությունների հետ, նպաստել սահմանների բացմանը, ինտեգրվել տարածաշրջանային կոմունիկացիաներին և զարգացումներին: Արդյունքում` Հարավային Կովկասի ինտեգրում Եվրամիությանը: