Մեր պետության հիմնական բնակչությունը հայերն են։ Հայերի մոտ բավականին շեշտված է ազգային գաղափարախոսությունը, այսինքն այն շատ անգամ գերազանցում է պետական գաղափարախոսությանը։ Հետաքրքիր է, թե հիմիկվա ժամանակաշրջանում ի՞նչն է Հայ ժողովրդին առաջնորդում քաղաքական աշխարհում, ազգային խառնվածքը՞ կամ գենային հատկանիշնե՞րը, թե՞ որոշ խմբերի կամ գուցե այլ պետությունների կողմից ներարկված քաղաքական տեխնոլոգիաները։ Այսինքն մեր գենե՞րն են մեզ թելադրում, որ օրինակ պետք է լինել հնազանդ ու խաղաղասեր, կամ՝ կռվարար ու անհանդուրժող, որ ենթադրենք մենք հակված ենք նաև այլ ազգերին կառավարել, կամ ասենք հակված ենք, որ մեզ կառավարեն, որ անկախ ենք կամ կախյալ ենք, որ մենք մեզ փոխել չենք կարող կամ հակառակը՝ կարող ենք փոխել ու նույնիսկ աշխարհն էլ հետը։
Այ հնարավո՞ր է, որ կազմակերպված քարոզչության, ագիտացիայի, նաև օրենքների, այլ լծակների միջոցով մեր ժողովրդին փոխել, դարձնել օրինակի համար ավելի կազմակերպված, օրենք սիրող, մաքրասեր, թե՞ դա մեր գեների մեջ է, ու ոչինչ հնարավոր չէ արագ փոխել, ասենք խնամի–ծանոթ–բարեկամ կոմպլեքսից դեռ երկար տարիներ չենք կարողանա ազատվել։ Այս ամենը օրինակի համար։ Կարծիքներ խնդրեմ։![]()
Էջանիշներ