Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Այսպիսի մի օրինակ բերեմ, ասածս ավելի լավ պատկերացնելու համար:
Ինչ ենք հասկանում էլեկտրոնների բախում ասելով: Պարզ է, որ նրանք ընդհուպ չեն հպվում միմյանց... այլ ինչ որ հեռավորությունից վանվում են իրարից առկա դաշտի պատճառով: Իսկ ինչպես ենք մենք զգում կոշտություն?
Այսինքն մենք նյութ որպես այդպիսին չենք զգում... և այն պատճառով հենց, որ այն գոյութուն չունի: Իսկ խտություն դա դեռևս չի նշանակում կոշտություն...
Ես էլէկտրոն ասելով չեմ հասկանում որևէ կոշտ գնդիկ, այլ պատկերացնում եմ տարածության մի հատված... որում խիտ է էներգիան,,, ինչպես կարելի է պատկերացնել օդում հատված, որտեղ խիտ կլինի օդը
Քո ասածները ճիշտ են, բայց դու ընդամենը մի փոքր բանում ես սխալվում: Դա այն է, որ դու ասում ես նյութ չկա: Եթե դու դրա փոխարեն ասես, որ նյութը և դաշտը նույն բանն են, ես կսեղմեմ քո ձերքը: