Երբ գիտես, որ ինչ որ բան պիտի անես, բայց չգիտես թե ինչ
Երբ զգում ես, որ կյանքը կորցնում է իմաստը
Երբ զգում ես, որ այն ինչ երազում էիր, ինչին ձգտում էիր ու ինչով ապրում էիր, կորցնում է իր արժեքը կամ հեռանում է տեսանելի դաշտից
Երբ առավոտյան արթնանում ես ու անկախ քեզնից ինքդ քեզ հարց ես տալիս. «Այսօր ի՞նչի համար եմ ապրելու»
Երբ ժամանակը ձգձգվում է և վարկյանը թվում է դար
Երբ գիշերը պառկում ես քնելու ու դատարկության, մենակության ու անհետաքրքքրության զգացողությունն է խեղդում
Արժե՞ ապրել այսպես


Մեջբերել
(վերջին գրառում 2009թ)
Մի վախեցիր դա անբուժելի հիվանդություն չէ , պարզապես անցողիկ հոգեվիճակ է Այդ տարիքային շրջանում ( 17-21, 24) տեղի է ունենում անձնավորության արթնացում: Եթե այդ արթնացումը տեղի չի ունենում , ապա... անձնավորությունն իր միջավայրից կախյալ վիճակի մեջ է մնում կամ էլ բողոքողի կեցվածք է ընդունում, այն ամենի նկատմամբ, ինչը ընկալում է որպես հեղինակություն: Այս տարիքում հրատապ են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՝ "ո՞րն է իմ տեղը կյանքում", , ի՞նչ ուժեր են այստեղ գործում", " իրականում ինչպիսի՞ն է այս աշխարհը": Այլ կերպ ասած այս տարիքում աշխարհայացքների փոփոխություն է տեղի ունենում, վերաբերմունք է ձևավորվում հասարակական իրականության նկատմամբ: Այս տարիքին բնորոշ է նաև էքզիստենցիալ վակումի՝ կենսական դատրակության, կյանքի անիմաստության զգացողության հոգևիճակը, աշխարհայացքի, արժեքների փոփոխությունը, բունտը ծնողների կողմից պարտադրվող արժեքների, աշխարհայացքային ցուցումների նկատմամբ, քմահաճ վարքի դրսևորումը, անօգնականության զգացողությունը, ոչ ադեկվատ վարք դրսևորելու տագնապները, զանազան փիլիսոփայական, աշխարհայացքային հարցերի պատասխանների որոնումները, իդեալների հաճախակի փոփոխությունը, տագնապայնությունը, աշխատանքի վայրերի, մասնագիտությունների, զուգընկերների և ընկերների հաճախակի փոփոխությունը, թշնամանքը ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման համար օբյեկտների փնտրտուքը... Նաև կտրուկ բարձրանում է ինքնագնահատականը
Ռօմանտիկ է : 
Էջանիշներ