Ի՞նչ է հոգին, ինչպե՞ս Է այն կապված մարմնի հետ, ի՞նչ ճակատագիր Է ունենում մարդու մահից հետո։ Հազարամյակներ շարունակ այս հարցերը հուզել են մարդկանց, ստեղծվել են հարյուրավոր տեսություններ, սակայն մինչև օրս հիմնավոր, ապացուցելի պանք այս հոդվածում, սակայն առանց մեկնաբանելու, առանց գնահատելու դրանց ուժեղ կամ թույլ կողմերը; Կարծում եմ, վերոհիշյալ հարցերի կապակցությամբ նման մոտեցումն ավելի ճիշտ Է, քանզի այն, ինչ այսօր անհիմն է թվում, նույնիսկ ծիծաղելի, վաղը կարող Է միանգամայն այլ տեսանկյունից գնահատվել։
Մեր ակնարկը փորձենք սկսել «հոգի» (ոգի, հոգեկան) բառի ստուգաբանությունից։ Ըստ Հր. Աճաոյանի, «հոգին» բնիկ հայկական բառ է և նշանակում է շունչ; «Նախնական մարդու համար» հոգի, քամի, շունչ, օդ, փչիւն, միևնույն գաղափարներն էին. համեմատիր Աստվածաշունչ, ծն.բ.7.«Եվ ստեղծ Տեր Աստուած զմարդն հոգյերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի ևեղև մարդն հոգի կենդանի»։ «Հոգին» շունչ է նշանակում նաև բազմաթիվ այլ լեզուներում՝ եբրայերենում, ասորերենում, հունարենում, լատիներենում, սանսկրիտում, մոնղոլերենում, ճապոներենում և այլն։ Որոշ լեզուներում, հատկապես կիսավայրենի ցեղերի մեջ, «հոգին» նշանակում է «ստվեր»։
Հայերենում, նաև բազմաթիվ այլ լեզուներում, տարբերակվում են «հոգի», «ոգի», «հոգեկան» հասկացությունները։ Այսօր «հոգեկան» հասկացությունը հիմնականում օգտագործվում է գիտության մեջ, իսկ մյուս երկու հասկացությունները դիտվում են որպես ոչ գիտական։ Կրոնում, միստիկայում, իդեալիստական փիլիսոփայության մեջ սովորաբար «հոգի» հասկացությունը օգտագործվում է նույն իմաստով ինչ «հոգեկան» հասկացությունը գիտության մեջ և դիտվում է որպես հոգեկան ակտիվության ստորակարգ մակարդակ, այն դեպքում, երբ ոգին համարվում է հոգեկան ակտիվության բարձրագույն ձևը։ Հաճախ այն դիտվում է որպես գերբնական նախասկիզբ, երբեմն նույնացվում է «հոգևոր» հասկացության հետ։ Ընդհանուր առմամբ, այս հասկացությունները միմյանցից հստակորեն տարբերակված չեն և հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։
Ինչպես նշեցինք, «հոգի» հասկացությունը նախապես շունչ իմաստն է ունեցել, իսկ դա նշանակում է, որ որպես երևույթ այն ավելի ուշ է գիտակցվել։ Այդ է վկայում նաև այն փաստը, որ զարգացման խիստ ցածր մակարդակի վրա գտնվող որոշ ցեղերի լեզուներում (այդպիսի ցեղեր են հայտնաբերվել Մադագասկարում, Սումատրայում) «հոգի», «ոգի» հասկացություններն ընդհանրապես բացակայում են։
Ռուս գիտնական Յու. Վյազեմսկին փորձել է ներկայացնել հոգու մասին պատկերացումների ձևավորման փուլերը. «Սկզբում, գրում է նա, ոչ մի հոգի չկար...Հետո պատկերացում է ձևավորվել նմանակի մասին (քնի, հիվանդությունների, մահվանդիտումներից նախնադարյան մարդու մեջ ծնվել է մարմնի մեջ նստած նմանակի գաղափարը, այդ նմանակը կարող է ժամանակավորապես կամ վերջնականորեն լքել մարմինը) ...Չնայած ներքին և արտաքին աշխարհներն արդեն հակադրվել էին միմյանց, բայց դեռ հոգին ու մարմինը նախնադարյան մարդը չէր առանձնացնում։ Հոգևորը ընկալվում էր ոչ թե որպես ոգի, այլ որպես նյութականորեն գործող և առարկայական գոյություն ունեցող իրողություն։ ...Նախնադարում «հոգին» ընկալվում էր որպես ինչ-որ «ոչ ես», որից մարդը կախման մեջ է և վախենում է այնպես, ինչպես անկառավարելի բնության տարերքներից»։
Հիմնվելով նախնադարյան մակարդակի վրա գտնվող ցեղերի բազմամյա հետազոտությունների վրա անգլիացի հանրահայտ ազգագրագետ է. Թայլորը փորձել է ուրվագծել հոգու նախնադարյան տեսությունը։ Ըստ այդ տեսության «հոգին նուրբ, ոչ նյութական մարդկային կերպար է՝ գոլորշու, օդի կամ ստվերի ձևով։ Այն իր շնչավորած մարդու կյանքի ու մտքերի պատճառն է։ Անկախ է և անբաժանելիորեն իշխում է իր մարմնական կրողի վրա։ Այն կարող է լքել մարմինը և արագորեն տեղից տեղ տեղափոխվել։ Հոգին անտեսանելի և անշոշափելի է, բայց օժտված է ֆիզիկական ուժով և կարող է քնած կամ արթուն մարդկանց ներկայանալ պատկերի կամ ուրվականի ձևով։ Այն կարող է մտնել այլ մարդկանց, կենդանիների կամ առարկաների մեջ, տիրել նրանց, ազդել նրանց վրա»։
Էջանիշներ