User Tag List

Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: Կինոդիտումներ Երևանում

  1. #46
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    էս էլ թեմայի վերաբերյալ`

    Movie Series at the National Gallery of Armenia, April 2008

    The Abbreviations for Art-Doc Series and Film Retrospectives:

    [ART] Great Women Artists / Artists of the 20th Century
    [RSFF] Regional Silent Film Festival 4th Edition
    [JSR] Jan Svankmajer’s Film Retrospective
    [GCF] German Classic Cinema and Fassbinder’s Films


    Wednesday, April 2, 2008
    13:00 The Post-Impressionists: Klimt [ART]
    14:00 August Sander [ART]

    Saturday, April 5, 2008
    11:00 The Post-Impressionists: Klimt [ART]
    12:00 Uccellacci e Uccellini 1966, 91 min. [PPP]
    14:00 Dial M for Murder 1954, 105 min. [AHR]

    Sunday, April 6, 2008
    11:00 August Sander [ART]
    12:00 Rear Window 1954, 110 min. [AHR]
    14:00 Marnie 1964, 131 min. [AHR]

    Wednesday, April 9, 2008
    13:00 Great Women Artists: Mary Cassatt [ART]
    14:00 Rekopis znaleziony w Saragossie 1965, 182 min., by Wojciech J. Has
    TALK TO Composer Krzysztof Penderecki (Poland)

    Saturday, April 12, 2008
    4th RSFF / Silent Cinema of South Caucusus
    11:00 Tasnvetserorde 1928, 60 min., by. P.Barkhudaryan
    12:00 Zamallu 1928, 107min. by I.Perestiani
    14:30 Sevile 1929, 113 min., by H.Bek-Nazarov

    Sunday, April 13, 2008
    4th RSFF / World Silent Classics
    11:00 The Movies Begin: The Magic of Melies 1904-1908, 103 min.
    13:00 Metropolis 1927, 124 min., by Fritz Lang
    15:00 Pandora's Box 1929, 133 min., by G.W. Pabst

    Wednesday, April 16, 2008
    4th RSFF / Yerevan’s 6th Annual Charlie Chaplin Marathon
    12:00 City Lights 1931, 87 min.
    13:30 Modern Times 1936, 87 min.
    15:00 The Great Dictator 1940, 125 min.

    Saturday, April 19, 2008
    11:00 Great Women Artists: Mary Cassatt
    12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Early Years 86 min. [JSR]
    13:30 Neco Z Alenky (Alice) 1988, 86 min. [JSR]
    15:00 Nran Guyne 1968, 79 min., by Sergei Parajanov

    Sunday, April 20, 2008
    12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Later Years 76 min. [JSR]
    13:30 Lekce Faust (Faust) 1994, 95 min. [JSR]
    15:00 Spiklenci Slasti (Conspirators of Pleasure) 1996, R, 86 min. [JSR]

    Wednesday, April 23, 2008
    13:00 Great Women Artists: Frida Kahlo [ART]

    Saturday, April 26, 2008
    11:00 Great Women Artists: Frida Kahlo [ART]
    12:00 Otesanek (Little Otik) 2000, 125 min. [JSR]
    14:00 Sílení (Lunacy) 2005, R, 118 min. [JSR]

    Sunday, April 27, 2008
    11:00 The Ossuary and Other Tales 1964 – 1988, 110 min., Shorts [JSR]
    13:00 Der blaue Engel 1930, 109 min., by Josef von Sternberg [GCF]
    15:00 Die drei von der Tankstelle 1930, 99 min., by Wilhelm Thiele [GCF]

    Wednesday, April 30, 2008
    13:00 Great Women Artists: Georgia O'Keeffe [ART]

    ինչ լաաա~վ բազմազան ու հետաքրքիր ծրագիր է~~~~~!!!!!!!!
    Կովկասի համր կինո, համաշխարհային համր կինո, Չապլին, Փարաջանով... Յան Սվանկմայերին չեմ ճանաչում, բայց, եթե ընգդրկված է այս ծրագրում, վստահ եմ, որ հետաքրքիր ռեժիսոր է!
    գեղանկարչությունն էլ` կին նկարիչներ, Ֆրիդա!!!

    Միացեք, ժող, միասին այցելենք!!! Վաղը չեմ կարող, բայց կիրակի, հույս ունեմ, կդիտեմ Ֆրից Լանգի ու համր կինոյի մյուս մեծ ռեժիսորների ֆիլմերը!!! Մելյեսը, ով տեղյակ չէ, համարվում է խաղարկային կինոյի հիմնադիրը (ինչպես Լյումյերները` վավերագրականի), շա~տ հետաքրքիր կլինի դիտել առաջին խաղարկային ֆիլմերը (ներկայացման պես, հիմա հասարակ, բայց էն ժամանակ գյուտ համարվող կինոէֆեկտներով)!!!!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Ծրագիրը իրոք, որ լավն է, ափսոս մենակ կիրակի օրերն են ինձ հարմար
    I may be paranoid but no android!

  3. #48
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագիրը իրոք, որ լավն է, ափսոս մենակ կիրակի օրերն են ինձ հարմար
    ինձ էլ

    ոչինչ, գոնե կհանդիպենք
    պատրաստվում եմ վաղը գնալ... մենակ թե չմոռանամ... մենակ թե ժամանակին արթնանամ... ախր ինչ եմ գրում, մեծ մարդ եմ արդեն
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  4. #49
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Ուրեմն սպես,
    ահա թե ինչ ֆիլմեր կան Երևանում (իմ տեղեկացվածության սահմաններում) այս չորեքշաբթի` 16,04,2008

    Այս չորեքշաբթի` Ապրիլի 16-ին ժամը 19:00 Նարեկացի Արվեստի միությունում հանդիպում է, ուշացած հանդիպում ռեժիսոր, վավերագրող, գրող, մի խոսքով ամբողջ էությամբ արվեստագետ Արա Վահունու հետ:

    Կդիտենք իր ֆիլմերից մի քանիսը,կհիշենք նրան, կխոսենք իր մասին, մի խոսքով կփորձենք թափանցել արվեստագետի հոգու խորունկ աշխարհը` իր թողած ժառանգության միջոցով:

    Կդիտենք`

    “Աշոտ” 9ր.,
    “Վարդուհի” 18ր.,
    “Կանչ” 19ր.,
    “Էլեգիա” 20ր.,
    “Քոչարի” 15ր.

    գեղարվեստա-վավերագրական ֆիլմերը:

    Ինչպես միշտ մուտքն ազատ է:

    Հրավիրում եմ մեծ սիրով`

    Արևիկ.
    Նարեկացի Արվեստի Միություն
    Կինո- Երեկոների կազմակերպիչ

    www.naregatsi.org
    [email protected]
    հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից
    հեռ. 010580105
    Շա~տ եմ ուզում դիտել Արա Վահունու ֆիլմերը, դեռ միայն լսել եմ դրանց մասին... ցավում եմ, որ դեռ չեմ դիտել, իսկ ռեժիսորը հեռացավ կյանքից վերջին տարիներին, երևի 2 տարի առաջ...

    Հայաստանի Ազգային Պատկերասրահ, 9-րդ հարկ`
    4th RSFF / Yerevan’s 6th Annual Charlie Chaplin Marathon
    12:00 City Lights 1931, 87 min.
    13:30 Modern Times 1936, 87 min.
    15:00 The Great Dictator 1940, 125 min.


    Ով չի տեսել, ԱՆՊԱՅՄԱՆ եկեք դիտելու, սրանք մեծն Չապլինի լավագույն լիամետրաժ ֆիլմերից են!!! «Մեծ քաղաքի կրակները» ("City lights") համարվում է առհասարակ Չապլինի մեծագույն ստեղծագործությունը` ամբողջ մարդկային կենսափիլիսոփայություն այդ պարզ ու բարի ֆիլմում... «Նոր ժամանակները» ("Modern Times", ռուսերեն հաճախ կոչում են նաև "Векикие времена") ինդուստրիալ դարաշրջանի ողբերգության մասին է, տեխնիկայի ձեռքը կրակն ընկած հասարակ մարդու... մի հրաշալի~ երգա-պարային համար կա էս ֆիլմում, որի համար ուղղակի գժժվում եմ («Մեր մանկության տանգոն» ֆիլմում Մհեր Մկրտչյանը նմանակում է այս համարը` ծաղրելով դերասան որդուն)... Իսկ «Великий диктатор»-ի պատճառով (չեմ ուզում ինքնագլուխ թարգմանել, հայերեն անվնումը րոշակիորեն չեմ հիշում) Չապլինն ընդգրկվել է Հիտլերի սև ցուցակի մեջ, ավելի ճիշտ եղել է առաջիններից մեկն այդ ցուցակում, որովհետև սպանիչ ծաղրի է ենթարկում այդ դաժան բռնակալին ու նրան հետևող ռոբոտ-մարդկանց... բացի դրանից, այս ֆիլմից հետո Չապլինի թշնամիները նրան սկսեցին "սոցիալիստ" անվանել, մեծ աղմուկ բարձրացրին ու երկար պատմություններից հետո Չապլինին վտարեցին ԱՄՆ-ից...

    Հուսով եմ, կհանդիպեմ ձեզ դիտումներից որևէ մեկի ժամանակ

    Հ.Գ. իսկ կարող է՞ որևէ մեկը որոշակի տեղեկություն ունենա Թբիլիսյան խճուղիում կազմակերպվող բացօթյա կինոդիտումների մասին... ինձ շատ հետաքրքրեց, երբ գովազդը լսեցի, բայց ոչ ֆիլմի անուն տվեցին, ոչ դիտման պայմանները, թեև, ինչպես հասկացա, անվճար էր:
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 15.04.2008, 18:58:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #50
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Վաղը` 19,04,2008թ. Հայաստանի Ազգային Պատկերադրահ, 9-րդ հարկ
    Saturday, April 19, 2008
    11:00 Great Women Artists: Mary Cassatt
    12:00 Collected Shorts of Jan Svankmajer: The Early Years 86 min. [JSR]
    13:30 Neco Z Alenky (Alice) 1988, 86 min. [JSR]
    15:00 Nran Guyne 1968, 79 min., by Sergei Parajanov
    Հիշեցնեմ, որ այսօր ժամը 15:00-ին Պատկերասրահում բացվել է «Նռան գույնը» ֆիլմի զգսեստների էսքիզների ցուցահանդեսը` նվիրված նկարիչ Հովսեփ Կարալյանի 110-ամյակին, ցուցասրահում տեղադրված հեռուստացույցով էլ ցուցադրվում է ֆիլմը: Վաղը մեծ էկրանից կարող եք դիտել ֆիլմի ամբողջական տարբերակը (սովետական իշխանությունը այն սարսափելի կրճատել ու բզկտել էր): Գուցե քիչ երկար տևի, բայց դե բաց թողնել, հատապես, եթե չեք տեսել ֆիլմն ընդհանրապես, ուղղակի չի կարելի...

    էս էլ Նարեկացին երկուշաբթի ու չորեքշաբթի է առաջարկում դիտել`

    Բարև ձեզ.
    Նորից հրավիրում եմ բոլորիդ Նարեկացի Արվեստի Միություն մասնակից դառնալու

    ԿԻՆՈ-ԵՐԵԿՈՆԵՐ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ծրագրին:
    Գալիք շաբաթվա մեջ 2 ֆիլմ-երեկո ունենք նվիրված Հայկական Ցեղասպանությանը:


    Ապրիլի 21-ին` երկուշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք 2 ֆիլմ`

    1 Տիգրան Խզմալյանի վավերագրական ֆիլմը` “Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչը ” (35ր, հայերեն): Միջոցառմանը ներկա կլինի նաև հեղինակը:
    2 Ավետիս Օհանյանի վավերագրական ֆիլմը` “Հուշեր” (45ր, անգլերեն): Հեղինակը ֆիլմը ուղարկել է Իտալիայից:


    Ապրիլի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

    Ռեժիսոր Կառլա Կարապետյանի
    Ճչացողները
    (2007թ, 99ր, Մեծ Բիրտանիա, Վավերագրական, Անգլերեն` Հայերեն ենթագրերով)
    ֆիլմը:
    Բոլորն ասում են, այլևս երբեք, բայց ...

    Ինչպես միշտ մուտքն ազատ է:

    Հրավիրում եմ մեծ սիրով`
    Արևիկ.

    Նարեկացի Արվեստի Միություն
    Կինո- Երեկոների կազմակերպիչ
    www.naregatsi.org
    [email protected]
    հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից
    հեռ. 010580105
    Ավելացվել է 3 րոպե անց
    ...
    Կցորդ 23665
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 18.04.2008, 21:30: Պատճառ: Գրառման ավելացում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #51
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Վայ, վերջապես Խզմոյիս ֆիլմերից կդիտեմ, Սեդ ջան ինքը մեզ դաս ա տալիս, ավելի ճիշտ մագիստրոսներին, բայց ես իմ դասը թողնում եմ, գնում եմ Խզմոյիս եմ լսում։ Հրաշք ա։ Ապրես, ես անպայման համ երկուշաբթի համ էլ չորեքշաբթի կգամ։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. #52
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, վերջապես Խզմոյիս ֆիլմերից կդիտեմ, Սեդ ջան ինքը մեզ դաս ա տալիս, ավելի ճիշտ մագիստրոսներին, բայց ես իմ դասը թողնում եմ, գնում եմ Խզմոյիս եմ լսում։ Հրաշք ա։ Ապրես, ես անպայման համ երկուշաբթի համ էլ չորեքշաբթի կգամ։
    Ջան, անցած կիսամյակ քույրիկիս հետ գնում էի իր դասերին, էս կիսամյակ իսկի քույրիկս չի գնում, ուր մնաց, թե ես... կասե՞ս երբ են դասերը, Լուսինեենց կուրսի հետ, թե՞ չէ. ապրե´ս
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #53
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջան, անցած կիսամյակ քույրիկիս հետ գնում էի իր դասերին, էս կիսամյակ իսկի քույրիկս չի գնում, ուր մնաց, թե ես... կասե՞ս երբ են դասերը, Լուսինեենց կուրսի հետ, թե՞ չէ. ապրե´ս
    Ճիշտ ա, ես հիշեցի, քեզ մի անգամ տեսել էի մեր մոտ։ Ամեն երկուշաբթի ժամը 10–ին իրա դասն ա։ Արի, անպայման, ես մեկ մեկ գնում եմ, մեր ավագը իմ բացակաները դնում ա, միշտ չի ստացվում նստել Խզմոյին։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  9. #54
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Այսպիսով,
    24,04,2008թ.

    Հայաստանի Ազգային Պատկերասրահ
    Wednesday, April 23, 2008
    13:00 Great Women Artists: Frida Kahlo
    [ART]
    Ով հետաքրքրված է Ֆրիդայի արվեստով, թող բաց չթողնի, այս վավերագրական ֆիլմի ընթացքում կստանա նրա մասին հետաքրքիր ու ամփոփ տեղեկատվություն ...իսկ, կարծում եմ, Ֆրիդայով չհետաքրքրվել հնարավոր չէ... ես, ցավոք, չեմ լինելու, թեև գուցե դեռ հասցնեմ դիտել, որովհետև ֆիլմը կրկնվելու է նաև շաբաթ օրը:

    Նարեկացի Արվեստի Միություն
    նորից գրեմ, չմոռանաք`
    Ապրիլի 23-ին` չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին ցուցադրելու ենք

    Ռեժիսոր Կառլա Կարապետյանի
    Ճչացողները
    (2007թ, 99ր, Մեծ Բիրտանիա, Վավերագրական, Անգլերեն` Հայերեն ենթագրերով)
    ֆիլմը:
    Բոլորն ասում են, այլևս երբեք, բայց ...

    Ինչպես միշտ մուտքն ազատ է:
    գումարած սրան մի անակնկալ.
    "Ճչացողները" ֆիլմից անմիջապես հետո ՆԱՄ-ում ցուցադրվելու է Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը" ֆիլմը!!! դե, ընտրությունը` գումար տալ ու "Մոսկվա" կ/թ-ում դիտել, թե ՆԱՄ-ում անվճար վայելել այս ֆիլմը, թողնում եմ ձեզ: Ինքս չեմ լինի, որովհետև էդ օրը կա ավելի եզակի մի բան` ջահերով երթ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #55
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    գումարած սրան մի անակնկալ.
    "Ճչացողները" ֆիլմից անմիջապես հետո ՆԱՄ-ում ցուցադրվելու է Տավիանի եղբայրների "Արտույտների ագարակը" ֆիլմը!!! դե, ընտրությունը` գումար տալ ու "Մոսկվա" կ/թ-ում դիտել, թե ՆԱՄ-ում անվճար վայելել այս ֆիլմը, թողնում եմ ձեզ: Ինքս չեմ լինի, որովհետև էդ օրը կա ավելի եզակի մի բան` ջահերով երթ
    Ինչ լավ անակնկալ է....

    Շատ եմ սիրում ես ֆիլմը, գիրքն էլ եմ կարդացել: Կարելի է մի անգամ ևս նայել!
    I may be paranoid but no android!

  11. #56
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2007
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Կինոդիտումներ Երևանում

    Բարև ձեզ մի այսպիսի հարց ետե կարոխեք ոգնեք որտեխ կարոխեմ նաել ֆիլմեր, որինակ Գ.կօզիցև-Համլետ Ն.Միխալկով -Անավարտ պիես մաեխանիկական դաշնամուրի համար Ա.Փելեշյան Մենք, Տառվա եղանակներ ,Վերջ,Սկիզբ:

  12. #57
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Մեջբերում Hosanq-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ մի այսպիսի հարց ետե կարոխեք ոգնեք որտեխ կարոխեմ նաել ֆիլմեր, որինակ Գ.կօզիցև-Համլետ Ն.Միխալկով -Անավարտ պիես մաեխանիկական դաշնամուրի համար Ա.Փելեշյան Մենք, Տառվա եղանակներ ,Վերջ,Սկիզբ:
    Էս ֆիլմերը կան Թատրոնի և Կինոյի պետական ինստ-ի արխիվում, դասերի ժամանակ դիտում են, որ իմանամ որևէ կուրսում դիտում են, կարող եմ զգուշացնել, թեև չեմ երաշխավորում, որ կարող ես մասնակցել դիտմանը...

    ֆիլմերը կան նաև վարձույթի սրահներում, մենակ Փելեշյանին երևի չգտնես, Կոզինցևին տեսաերիզով եմ դիտել:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #58
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Ուրախ լուր կինոսերների համար`
    Այսօր Երևանում մեկնարկեց բրիտանական ֆիլմերի ամենամյա 7-րդ փառատոնը!!!
    ֆիլմերը ցուցադրվում են ապրիլի 29-մայիսի 4-ը «Մոսկվա»կ/թ-ում երեկոյան`
    18:00-ին անգլերեն տարբերակը
    20:00-ին ռուսերեն տարբերակը.

    այսօր դիտեցի Ջեյն Օսթեն (Becoming Jane) ֆիլմը. Ռեժիսոր` Ջուլիան Ջարոլդ, գլխ. դերերում` Էնն Հեթուեյ, Ջեյմս Մեքավոյ... հետաքրքիր մելոդրամա էր, տեղ-տեղ զվարճալի` համեմված անգլիական սուր ու խայթող հումորով, տեղ-տեղ իսկապես տխուր էր, մի խոսքով` լուրջ ավարտով սենտիմենտալ պատմություն: Հերոսներն ու պատմությունը իրական էին, ներկայացվում էր անգլիացի գրող Ջեյն Օսթինի սիրո պատմությունը. նա երբեք չի ամուսնացել և սա, հավանաբար, եղել է նրա մեծագույն սերը` բարձր, ազնիվ, մեծահոգի սեր...

    կներկայացնեմ եմ փառատոնի` առաջիկա օրերի ֆիլմերի ծրագիրը

    հիմա գրում եմ միայն վաղվանը.

    Ապրիլի 30. Քավություն (Atonement)
    Մաք Էվանսի համանուն նովելի հիման վրա նկարահանված «Քավություն» ֆիլմը պատմություն է, որը սկսվում է 13ժամյա խոստումնալից վիպասան Բրայոնի Թալիսի և 1935թ.-ին Վիկտորիայի պալատում նրա ընտանիքի հանգստյան օրերի մասին պատմող դրվագներով: Բրայոնի վառ երևակայությունն ու մի շարք աղետաբեր թյուրիմացությունները դրդում են նրան մեղադրել իր քրոջ` Սիսիլիայի սիրեկանին չկատարած հանցանքների մեջ: Բայց հետևանքները անդրադառնում են շատերի վրա և հնարավոր չի լինում այլևս ետ կանգնել:
    Ռեժիսոր` Ջո Ռայթ
    Գլխ. դերերում` Քիրա Նայթլի, Ջեյմս Մեքավոյ...
    Մրցանակներ` Լավագույն ֆիլմ (BAFTA), Լավագույն կինոնկար (Գոլդեն Գլոբ), 16 այլ մրցանակներ և 63 նոմինացիա:
    Ամերիկայն կինոֆիլմերի ասոցիացիայի գնահատականը`
    Տեսարաններ ջախջախիչ պատերազմից, խոսակցական լեզու և սեքսուալ դրվագներ.

    Տոմսն արժե 500դր., սա էլ սիմվոլիկ գումար է, հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով, հավանաբար կտրամադրվի որևէ մանկատան:


    Վաղվա մյուս կինոդիտումների մասին.
    Հայաստանի Ազգային Պատկերասրահ, մուտքը ուսանողների համար 300դր.
    Wednesday, April 30, 2008

    13:00 Great Women Artists: Georgia O'Keeffe [ART]
    14:00 Essay: “Myth and Marlene” 33 min. /
    “Dancing in the Crisis” 24 min. [GCF]
    [GCF] - Գերմանական դասական ֆիլմեր.
    խորհուրդ կտամ ձեզ էլ, ինձ էլ` դիտել այս ֆիլմերը, որովհետև մայիսի կեսերին գերմանացի շատ լավ կինոգետ է ժամանելու ու վերլուծելու է այս ֆիլմերը.

    Եվ երեկոյան ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում, որտեղ մուտքն ազատ է.
    Անդրեյ Զվյագինցև - Արտաքսում
    (150ր., 2007, Ռուսաստան, դրամա, ռուսերեն)

    Ֆիլմի սցենարը ստեղծվել է Վիլյամ Սարոյանի «Ծիծաղելի բան» (ես ռուսերենն եմ կարդում` "Что-то смешное") պատմվածքի հիման վրա: Շատ հետաքրքիր, պարզ ու բարդ մարդկային հարաբերությունների վրա կառուցված, հոգեբանական պատմվածք ու, կարծում եմ, պատմվածքին արժանի ֆիլմ, թեև այստեղ շա~տ բաներ փոխված են: Ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան»-ի ժամանակ, էստեղ շատ ջերմորեն ընդունվել (մինչդեռ ռուսները չկարողացան ճիշտ գնահատել ֆիլմը... դե, դրա համար գուցե պետք է մի քիչ մոտ լինել Սարոյանին, թեև ֆիլմը դիտելիս, եթե չիմանայի, որ Սարոյանի պատմվածքն է հիմքում, երևի գլխի չընկնեի...)
    կոորդինատները`
    www.naregatsi.org
    [email protected]
    հասցե: Vardanants 16/1 (mutqy Vernisaji koghmits)
    հեռ.: 010580105

    ինքս էլ չգիտեմ, թե վաղը երեկոյան ուր գնամ...
    դե, չորսին մտադիր եմ թեղուտականների հետ լինել, հետո պիտի կիսվեմ... և´ բրիտանական ֆիլմն են գովում, և´ Զվյագինցևի ֆիլմը կուզեի երկրորդ անգամ դիտել, հիմա, երբ քչից-շատից ծանոթ եմ պատմվածքին, երևի այլ կերպ կընկալեմ... Դե, իսկ Պատկերասրահի գերմանական ֆիլմերի մասին իսկապես լուրջ է պետք մտածել, գերմանացի կինոգետին անպայման պետք է լսել, բայց անպաըշտրաստ գնալ նրա հանդիպմանը չի կարելի, եթե ոչ վաղը, ապա գոնե շաբաթ-կիրակի պետք է դեիտել ֆիլմերը...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  14. #59
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Հը՞, էսքան ֆիլմերից գոնե մեկը դիտեցի՞ք էսօր

    ես եղա նախ Պատկերասրահում, հետո ԿինոՄոսկվայում... բրիտանական ֆիլմը շատ-շատ-շատ լավն էր, իսկապես հզոր ֆիլմ էր... հրաշալի ու չափազանց ազդեցիկ էր թե´ սյուժեն, թե´ դերասանական խաղը, թե´ օպերատորական աշխատանքը (շա~տ գեղեցիկ ու ուրիշ), թե´ ձայնային ռեժիսուրան... շատ ուրախ եմ, որ դիտեցի էս ֆիլմը` չնայած դաժան դրվագներին ու պատմությանը...

    ...վա~յ, ես հենց նոր բացահայտեցի, որ կորցրել եմ Բրիտանական ֆիլմերի փառատոնի ծրագիրը...
    Ամեն դեպքում, վաղը` 01.05.2008-ին «Մոսկվա» կ/թ-ում կցուցադրվի «Կասանդրայի երազը» ("Cassandra's Dream") ֆիլմը, ռեժիսոր` Վուդի Ալեն, գլխ. դերում` «Ալեքսանդր» ֆիլմում Մակեդոնացու դերակատարը... տոմսը` 500դր.
    ֆիլմը կարող եք դիտել`
    18:00 - անգլերեն
    20:00 - ռուսերեն
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  15. #60
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կինոդիտումներ Երևանում

    Ապրեք, որ չեք գալիս բրիտանական ԼԱՎ ֆիլմերին!!!

    Ինչևէ, այսօր փառատոնի վերջին ֆիլմն է... ներողություն եմ խնդրում, որ չէի տեղեկացնում նախորդ մի քանիսի մասին. ծրագիրը կորցնելուց հետո առանձնապես կարևոր տեղեկություններ չեմ էլ կարող գրել, բացի դրանից հոգնած գալիս-քնում էի...
    Այսօր «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմն է, գլխավոր դերում խաղացող Վաշինգթոնը բազմաթիվ մրցանակներ է ստացել էս ֆիլմի համար… Ասում են՝ շատ լավն է, միայն թե մի քիչ արյունալի... ես, իհարկե, լինելու եմ.
    ցուցադրվում է «Մոսկվա» կ/թ-ում, տոմսը՝ 500դր.
    18:00 - անգլերեն
    20:00 - ռուսերեն կամ անգլերեն՝ հայերեն ենթագրերով

    [B]Նարեկացի Արվեստի Միությունում չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, ժամը 19:00-ին ցուցադրվելու է Գոդֆրի Ռեջիոյի «Կոյանիսկացի», «Պովոկացի» շարքի վերջին ֆիլմը՝

    «Նակոյկացի»
    (89ր, 2002, ԱՄՆ, վավերագրական)
    ի տարբերություն նախորդ երկուսի, որոնք ստեղծված են մարդ-բնություն, մարդ-մարդ կոնֆլիկտը ցույց տվող երկա՜ր, երբեմն, թվում է, թե ձանձրացնող կադրերով, այս մեկը հագեցած է համակարգչային գրաֆիկայով ու էֆեկտներով, հիմնական թեման հենց այսօրվա մեր խնդիրներն են՝ տեխնիկան ներխուժում է մարդու կյանք, փորձում այն բարելավել, բայց արդյունքում ինֆորմացիոն հոսքը գրեթե խեղդում է մեզ...

    Մուտքն ազատ է.

    www.naregatsi.org
    [email protected]
    Vardanants 16/1
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 4 14-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՆՓԱԿ կինոդիտումներ
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.10.2009, 12:34
  2. Մակարևիչը Երևանում
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.06.2009, 00:24
  3. ՆՓԱԿ. կինոդիտումներ
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 19
    Վերջինը: 02.04.2009, 10:35
  4. ՆՓԱԿ / Կինոդիտումներ
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.07.2008, 14:24
  5. Screamers-ը Երևանում է
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Կինո
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.09.2007, 17:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •