ԻԻի~~~....!!!
ես Նարեկացիից ինտերնետ մտա, Ակումբի էջը համառորեն չէր բացում, թե չէ ժամանակին կպատասխանեի բոլոր հարցերին... այսօր էր, վերջացավ... ներող եղեք... բայց դե սա ավանդական կինոդիտում է` իր ժամին` 19:00, ուղղակի նամակը պատճենել-տեղարդել էի` չնկատելով, որ օրն ու ժամը նշված չեն (սովորաբար լինում են)... դե լավ, թարս եղավ, բայց ոչինչ: Լավ անցավ... ուղղակի վախենում եմ էլ էնտեղ չցուցադրեն
... եթե հանկարծ ուրիշ տեղ ստացվի, ավելի շուտ կգրեմ![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Էս ֆիլմը նաև Ոսկե Ծիրանի շրջանակներում էր ցուցադրվել, էստեղ էլ մի քիչ քննարկել էինք... ես, եթե հաջողացնեմ, կգնամ, որովհետև Ծիրանի ժամանակ օբյեկտիվ (անհարմար տեղ) ու ոչ օբյեկտիվ (քունս տանում էր) պատճառներով բան չհասկացա էս ֆիլմիցԲարեւ Ձեզ,
Նարեկացի Արվեստի Միության Կինոերեկոներ Չորեքշաբթի օրերին ծրագրի շրջանակներում այս չորեքշաբթի` հոկտեմբերի 22-ին, ժամը`19:00-ին, հրավիրում եմ Ձեզ դիտելու աշխարհահռչակ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի վերջին ` <Երիտասարդություն առանց երիտասարդության> ֆիլմը: Որից հետո կփորձենք միասին հասկանալ, թե որն էր այն խնդիրը, որ ռեժիսորին տասնամյա լռությունից հետո ստիպեց կրկին նկարել:
www.naregatsi.org
[email protected]
հասցե. Վարդանանց 16/1 (մուտքը` Վերնիսաժի կողմից![]()
հեռ. 010580105
Պատկերասրահի իններորդ հարկում այս չորեքշաբթի ցուցադրվելու է երկու ֆիլմ` "Ճարտարապետություն" շարքից` Հռոմի Կոնգրեսի շենքի մասին ու ինչ-որ օլիմպիական շինության մասին:
Սույն շաբաթ օրը` ամսի 25-ին, Մելիքը պատկերասրահում կցուցադրի Դեյվիդ Հինթոնի ռետրոսպեկտիվայի շարքից երեք ֆիլմ
առաջինը դոկումենտալ է, որում ներկայացվում է Բեռնարդո Բերտոլուչչին` "Վերջին Կայսրը" ֆիլմի ստեղծման աշխատանքներում, մյուս երկուսը պարային բեմադրություն-ֆիլմեր են` "Dead Dreams of Monochrome Men" և "Gone With The Wind".
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 21.10.2008, 20:19:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Եվ նորից վերսկսվում են երևանյան կինոդիտումները. եթե որևէ նոր ծրագրի մասին տեղեկություն ունեք, գրեք այստեղ, կիսվեք մեզ հետ!
ես այ քիչ առաջ նամակ ստացա.
Այս ֆիլմով Ազգային պատկերասրահում կմեկնարնկի Դեյվիդ Լինչի ֆիլմերի ռետրոսպեկտիվան: Հետագա ծրագրին կարող եք ծանոթանալ վաղը` դիտման ժամանակ: Իսկ թե ոչ, ես պարբերաբար կտեղադրեմ, որքանով որ կարողանամ պարտաճանաչ լինելվաղը`
Ուրբաթ` Հունվարի 16-ին, 21:00-ին
ՀԱՏՈՒԿ ԵՐԵԿՈ "THE CLUB"-ում (Թումանյան 40, մուտքն ազատ է)
Eraserhead 1977, 89 րոպե
Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ (David Lynch)
Դեյվիդ Լինչն իր այս առաջին խաղարկային ֆիլմը նկարահանել է մոտ 4 տարվա ընթացքում` մի խումբ ընկերների և ընտանիքի աջակցությամբ: Ֆիլմը սովորական մարդու վախերի մասին է, երբ վերջինս երես առա երես է կանգնում իր պատասխանատվությունների հետ: Այն լրիվ նոր ուղղություն է հիմնադրել ամերիկյան կինոյում և դարձել նախակարապետը մի շարք հայտնի ու հաջողված ֆիլմերի:
Դեյվիդ Լինչն իսկապես շատ յուրօրինակ ռեժիսոր է` մարդու հոգեկանի ենթաշերտերը երևան բերող, ուսումնասիրող... Նրա "Մալհոլանդ Դրայվ" և "Ներքին կայսրություն" ֆիլմերը խորը տպարվություն են թողել վրաս. ասել, թե սիրել եմ դրանք, սուտ կլինի, բայց միանշանակ է նրա ինքնատիպությունը, սերը` փորձարկումների հանդեպ... վախ, սարսափ, կիրք, պրկված նյարդեր, անձնվեր սեր, մտատանջություններ... այսպիսին է մարդը, այսպիսին են Դեյվիդ Լինչի ֆիլմերը:
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 15.01.2009, 23:03:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Պաշտում եմ Լինչին, պաշտում եմ "Մալհոլանդ Դրայվը"
, պաշտում եմ "Ներքին կայսրությունը"
, պաշտում եմ "Իրեյզերհեդը"
, չնայած էս կինոներից շատ քիչ բան եմ հասկանում
Ափսոս վաղը չեմ կարող գալ: Եթե ինչ-որ մեկը կգնա ֆիլմը նայելու, խորհուրդ եմ տալիս նախապատրաստվել - հեշտ ու թեթև կինո չի լինելու![]()
I may be paranoid but no android!
Ռուֆուս (16.01.2009)
Դևիդ Լինչը իմ ճանաչած ամենատպավորիչ ու աննորմալ ռեժիսորներից մեկն ա: Երբ գնեցի իր ֆիլմերի կոլեկցիան, մի օրում կուլ եմ տվել, ու ու աննորմալ է զգում ինձ, բայց սարսափելի կրեատիվ պրոցես էր սկսվել մոտս: Հազվադեպ մարդկանցից մեկն ա, որին ի խորոց սրտի նախանձում եմ տաղանդի համար: Հաճույքով կգայի, բայց չեմ կարող![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Ռուֆուս (16.01.2009)
վաղվա և մյուս շաբաթվա ծրագիրը Ազգային Պատկերասրահի կինոդիտումների` Հանրապետության Հրապարակ, "ֆանտանների շենք", 9-րդ հարկ.
1/18/2009 Կիրակի
12:00 Murder, My Sweet 1944, 95 min. [AFN]
Ռեժիսոր` Էդվարդ Դմիտրիկ
14:00 The Woman in the Window 1944, 99 min. [AFN]
Ռեժիսոր` Ֆրից Լանգ
1/21/2009 Չորեքշաբթի [Գեղանկարչություն-ճարտարապետություն]
13:00 Cocteau et Compagnie 2003, 52 min.
14:00 Nemausus 1 / The Georges Pompidou Centre / The Vienna Savings Bank
1/24/2009 Շաբաթ
12:00 The Third Man 1949, 104 min. [AFN]
Ռեժիսոր` Քարոլ Ռիդ
14:00 Elephant Man 1980, 124 min. [DLR]
Ռեժիսոր` Դեյվիդ Լինչ
1/25/2009 Կիրակի
12:00 Laura 1944, 88 min. [AFN]
Ռեժիսոր` Օտտո Պրեմինգեր
14:00 Angel Face 1952, 91 min. [AFN]
Ռեժիսոր` Օտտո Պրեմինգեր
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Եվս մի նամակ-կինոհրավեր.
Մոսկայի Տունն ամեն երկուշաբթի ժամը 19:00-ին կազմակերպում է կինոդիտումներ համաշխարհային կինոընտրանուց.
Այս երկուշաբթի` հունվարի 19-ին ժամը 19:00-ին ցուցադրելու ենք Բրազիլացի հաջտնի րեղիսոր Ֆերնանդու Մեյրելիսայի <ԿՈւՐՈւԹՅՈւՆ> (ԲԼԻՆԴՆԵՍՍ) ֆիլմը. Ֆիլմում նկարահնվել են համաշխարհային կինոյի դեմքեր Ջուլիաննե Մօրե, Մարկ Րուֆֆալոն, Դաննյ Գլովեր-ը և Գաել Գարցիա Բերնալ-ը. Ֆիլմը Պորտուգալացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Խոսե Սարամանգոյի հայտնի վեպի էկրանաորումն է. 2008-ի Կաննի 61-րդ կինոփառատոնը բացեց հենց այս ֆիլմը. Շատ մոտ ապագայում մի անանուն քախաքում կուրության համաճարակ է տարածվում. Մարդիկ տեսնում են միայն սպիտակ թափանցիկ գույն. համաճարակը տարածվում է ամբողջ քաղաքով մեկ... Ու հանկարծ բոլորը դառնում են հավասար և հարուստները, և աղքատները, մի խոսքով` բոլորը. բաց մի տողեք այս հիանալի ֆիլմը դիտելու հնարավորությունը..
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ֆիլմը հաստատ արժի նայել:
Ի դեպ՝ Ժոզե Սարամանգոյից առաջ (Նոբելյան մրցանակ ունի մարդը, մեր մեջ ասած) ֆիլմի թեման արդեն եղել է գրականության մեջ: 1951թ-ին Ջոն Ուինդեմի «Տրիֆֆիդների օրը» վեպի սյուժեն հար և նման է ֆիլմի սյուժեին: Ուղղակի այնտեղ աղետը տեղի է ունենում ամբողջ մոլորակի մասշտաբով ու միանգամից, իսկ ֆիլմում՝ մի մեգապոլիսի սահմաններում, ու վիրուսը կամաց-կամաց է տարածվում: Պատկերացրեք հսկայական, աշխույժ քաղաք, օրվա եռուզեռ... Ու մեկ էլ՝ բոլորը կուրանում են: Քաոս, իրարանցում, սարսափ, ճիչեր, հուսահատություն, և օգնող չկա, քանի որ բոլո՛րն են կույր: Ամեն մեկը՝ իր համար: Մարդն իր ինֆորմացիայի 90 տոկոսը աչքերով է ստանում: Խլեք էդ հնարավորությունը, ու մարդը կդառնա անօգնական, կործանված էակ, նույնիսկ սնունդ ճարել էլ չի կարողանա: Եվ հանկարծ՝ միլիոնավոր մարդիկ կուրանում են: Ու մարդիկ սկսում են մահանալ. բժիշկներ չկան, ինֆրաստրուկտուրան կաթվածահար է, աջուձախ դժբախտ պատահարներ, խելագարված ամբոխ, իսկ մի քանի օր հետո՝ նաև սով... Իսկ կույրերի արքայությունում տեսնողը դառնում է ո՛չ միայն փրկվելու միակ հույսը, այլև անգին գանձ, որին բոլորը ուզում են տիրանալ:
Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի: IMDB-ում միջին գնահատականը 7.1 է (10-ից):
Լավն է՞ր գովազդս: Կարող ե՞մ անոնս անող աշխատել
:
DIXIcarpe noctem
Sunny Stream (19.01.2009)
Այցելեք, ֆիտեք, վայելեք
Հիշեցնեմ նաև, որ շաբաթ օրը ժամը 14:00-ին Ազգային Պատկերասրահի 9-րդ հարկում կարող եք դիտել Դեյվիդ Լինչի "Elephant Man" ֆիլմըՄոսկայի Տունն ամեն երկուշաբթի ժամը 19:00-ին կազմակերպում է կինոդիտումներ համաշխարհային կինոընտրանուց.
Այս երկուշաբթի` հունվարի 26-ին ժամը 19:00-ին ցուցադրելու ենք Բրիտանացի հայտնի րեժիսոր Գայ Րիչիի վերջերս նկարահանած հիանալի ֆիլմը` ROCK'n'ROLLA-ն. Ովքեր Որ դիտել են նրա նախորդ երկու ֆիլմերը արդեն ծանոթ են նրա անկրկնելի կինոձեռագրին. ROCK'n'ROLLA-ն Լոնդոնյան անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող միլիոնավոր դոլարների խաբեության մասին է և ռուս մի միլիոնատիրոջ, որ ամեն գնով փորձում է դիմակայել. Ինչպես միշտ հիանալի նկարահանումներ, թունդ երկխոսություններ, մի խոսքով` Իսկական ԿԻՆՈ. Բաց մի թողեք այս հիանալի ֆիլմը դիտելու հնարավորությունը..
Մուտքն ազատ է
հասցե. Արգիշտի 7, 3-րդ հարկ ( քախաքապետարանի դիմացի շենքը)
093 42 44 98 Արթուր![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Yellow Raven (22.01.2009), Սամվել (22.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ