Ժողովուրդ, ինչ-որ մեկը տեղյակ է՞ Երևանում տեղի ունեցող կինոդիտումներից, հաճախում ե՞ք...
Ես հաճախ եմ գնում եմ Պատկերասրահի 9-րդ հարկ` Մելիքի մոտ... Հիմա Հիչքոք է ցուցադրում, իսկ գեղանկարչությունից` իմպրեսիոնիզմի մասին ֆիլմեր... մուտքը 300դր է, բայց անվճար Գեղարվեստի ուսանողների համար... Իմ նման պնդաճակատները կարող են չխաբել` ասելով, թե Գեղարվեստից են, բայց էլի անվճար մտնել դե էնքան եմ գնացել, հսկիչներն ինձ արդեն ճանաչում են... Բայց էս կիրակի անծանոթ կին էր, ասացի Թատերականից եմ, բան չասեց... կարող է արդեն մեզ էլ են անվճար թողնում, ես տեղյակ չեմ... Այստեղ կինոդիտումները լինում են շաբաթ, կիրակի, չորեքշաբթի ժամը 11-ից կամ 12-ից սկսած... եթե հետաքրքրեց` կարող եմ պարբերաբար տեղեկացնել
Էլի կինոդիտումներ, այս անգամ` Նարեկացի Արվեստի Կենտրոնում... Մուտքն ազատ է: Կինոները ցուցադրվում են չորեքշաբթի օրերին, 1 օրում սովորաբար 1 ֆիլմ է լինում... Այս չորեքշաբթի ռուսների պատրաստած "Ջուր" դոկումենտալ ֆիլմն է` անհավանական հաստատումն այն բանի, թե ինչպես են մեր խոսքերն ու մտքերն ազդում բոլոր տեսակի կենդանի օրգանիզմների, այդ թվում` նաև ջրի վրա...
Կինոներ են ցուցադրվում նաև Թամանյանի թանգարանում, բայց դեռ չեն սկսվել... էստեղ դեռ ոչ մի անգամ չեմ այցելել, բայց շատ եմ լսել, որ հետաքրքիր ֆիլմեր են լինում...
Ի՞նչ կասեք...