Կներես արտահայտությանս,բայց քո ասածն արդեն կարելի է որակել որպես անձնական վիրավորանք: Ես կարծեմ էնքան շնորհք ունեցա, որ ոչ մեկին չվիրավորեցի, հը?, Ինչ կասես?
Կներես արտահայտությանս,բայց քո ասածն արդեն կարելի է որակել որպես անձնական վիրավորանք: Ես կարծեմ էնքան շնորհք ունեցա, որ ոչ մեկին չվիրավորեցի, հը?, Ինչ կասես?
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Հիմա մեր պերեդոզը կասի, որ ես պղծում եմ հայ աղջկա անապակ, ականակիտ ու ջինջ կերպարը, բայց չեմ կարող չնշել, որ ըստ բոլոր օբյեկտիվ դիտարկումների նախագեն ու իր շրջապատը վաղուց արդեն ձեռքերից ու ոտքերից բացի մարմնի այլ մասեր են դեմ տալիս համբուրելու համար:
Այնպես որ` համբուրել ցանկացողներ, բաց մի թողեց ձեր շանսը: Երկար չի տևելու![]()
իսկ այդ ընթացքում Չարենցը նայում էր հրավիրյալներին ու մտածում
Նրանք շրջում են այսօր հիվանդ ու անբուժելի,
Եվ մաքառումը նրանց ընդեմ մահվան-
Մաքառում էր արդեն մահացող, ի վերուստ նիշված
Ուժերի.
Օ, մահու պարտված հիվանդներ, մեր օրերի գրքում
Ձեզ համար միայն ՄԱՀ է գրված...
մյուս ջիպազգիների մասին Չարենցն ասաց
Ապրանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր-եվ ոչ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին...
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 22:37:
Հիմա ի՞նչ պիտի անընդհատ վիճե՞ք: Չե՞ք ուզում շնորհավորել , մի շնորհավորեք, ինչու՞ եք ուզում անպայման վիրավորել իրար:
Let`s break the rules, ignore society...
մի զայրանա, դա Չարենցն է ասում, ես ուղղակի նրա մտքերն եմ գրում, տես մարտի 1-ի դեպքերի մասին ինչպես է մարգարեացել Չարենցը
Եվ երբ քարշ տվին դիակներն արնաքամ
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-
ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԵՐԸ ԱՆԴՈՒՆԴԸ ԸՆԿԱՆ
ԵՎ ԱՐՆՈՏ ՄԻԳՈՒՄ ՃԱՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԴԵՌ...
իսկ Թոմաս Ֆուլերը տեսնելով հրավիրյալների բազմությունը ասաց --- " Մասնակիցների ստվար թիվը չի արդարացնում հանցագործությունը"
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 22:43:
Այո, դու շատ շնորհքով և համբերատար դուրս եկար: Ուզում եմ հիշեցնել, որ ես ոչ մի Մարդու չեմ վիրավորել իմ խոսքերով, այլ ուղղակի փորձել եմ հասկանալ քո առաջին գրառումը այս թեմայում: Յուրաքանչյուր մարդ ունի ի՛ր կարծիքը:
Եվ ընդհանրապես ես որևէ մարդու չեմ վիրավորում, բայց եթե Սերժ Սարգսյանը վիրավորվում է, որ ես իրեն չեմ շնորհավորում… Ի՞նչ ասեմ:
իսկ երդումից հետո կազմակերպված համերգի մասին Չարենցն ասաց
Ձեզ համար հիմի
Մեյմունի պես էստեղ կխաղան-
Հայ, ռուս, թուրք, վրացի,
Խանութպան, տերտեր ու փաշա:
-Թառոն՞: Չե մի չոռ: Կախաղան:
-Ցիրկ…թամամ թամաշա:
իսկ թե սա ում մասին է ասելՖրանկլինը դատեք ինքներդ
" Նրանք, ովքեր պատրաստ են տալ իրենց ազատությունը վտանգից կարճատեվ պաշտպանություն ձեռք բերելու համար, արժանի չեն ոչ ազատության, ոչ անվտանգության"
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 22:50:
"կառուցողական" ընդիմադիրներին տեսնելով Կարլ Վեբերն ասաց --" Մարդիկ շատ ավելի քիչ հիմարություններ կգործեին, եթե նրանց չվերաբերվեին այդքան լուրջ"
իսկ իսկական ազատության մարտիկներին Չարենցն ասաց
ԱՊԱ ԿԸՆԿՆԵՍ ԻՆՁ ՀԵՏ ՈՒՂԻ ԱՂԵՏԱՎՈՐ,
ԵՎ ՔԵԶ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ« ՈՎ ԿԱՐՈՏԻ ԵՂԲԱՅՐ,
ՄԵՆՔ ԿԸՆԹԱՆԱՆՔ ԱՆԽՈՆՋ ԴԵՊԻ ԿԱՐՈՏ ՄԻ ՆՈՐ,
ԵՎ ԴԺՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԵԶ ԿԹՎԱ ՉԵՂՅԱԼ....
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 22:56:
Նախ ԼԻԼ ջան, ձեր գրածից կարելիա հասկանալ, թե ինչ հավեսով աղջիկ եք... քչերը դա կնկատեն, կզգան:
Քաղաքավարի մերժումը ինձ չի հասցնի հուսահատության, առավել ևս` ծայրահեղ հուսահատության:
Բայց ուզում եմ հիշեցնել, քնքուշ աղջնակ, որ 21-րդ դարում պետք է լինել անկեղծ: Եթե գոնե մի երկու տոկոս դեմ չեք իմ հետ հանդիպել, ապա մի կորցրեք ձեզ ընձեռված հիանալի հնարավորությունը, ես կասկած չունեմ, որ մենք կգտնենք միմյանց հետ շփման ընդհանուր եզրեր, մենք միասին կունենանք հետաքրքիր, անմոռանալի հանդիպում: Ի միջի այլոց, տարիքային առումով շատ իրար համապատասխանում ենք, իսկ դա նշանակում է, որ իրար կես բառից հասկանալու հավանականությունը ձգտում է արդյունավետին!
Հասուն, լուրջ մարդիկ չպետք է խուսափեն իրար հետ հանդիպել` մտածելով, թե այդ ծանթությունը սկսվել է ֆորումում:
Հ.Գ.
Լա'վ մտածիր:
իսկ կոալիցիոն կառավարության մասին Չարենցն ասել է
Բարեկամներ, այսօր ես ձեզ պիտի ասեմ,
որ շարքերում, ԼԾՎԱԾ այս կառեթին-
Կա եվ կարապ, եվ ձուկ, եվ խեցգետին...
Արտուռիկ բաղդասարյանի մասին Բիչերը ասել է "Դավաճանը մի պտուղ է, որն ավելի լավ է կախված լիներ ազատության ծառի ճյուղերից մեկին"
Խփել է գիրքս գետնին- մի սինկլիտի առջեվ-
Եվ հայհոյել է հետին հայհոյանքով հապճեպ...
Բերել է իբրեվ օրինակ անպետքության վերին,-
Ով ոչ մի, ոչ մի ընկեր չի ապատակել ՆԵՌԻՆ...
Մնում է, հայ ժողովուրդ, որ դու ասես նրան
Քո դատաստանը ՀԱՏՈՒ, ՔՈ ԽՈՍՔՆ հուրհրան:
ՉԱՐԵՆՑ
Մաձինին ասել է - " Հայրենիքը ՈՉ թե ստրուկի, այլ ՄԱՐԴՈՒ տուն է"
ԵՍ պատմում էի նրան, թե մեր
Երկիրը ինչ է հիմա դառնում
Եվ ինչ ուժեր են հիմա հառնում
Իր երազած այն աշխարհի դեմ:
Ջեֆերսոնը մարգարեացել է ժամանակին ասելով " Ազատության ծառը ժամանակ առ ժամանակ պետք է ոռոգվի հայրենասերների ու բռնակալների արյունով: Դա նրա բնական պարարտացումն է"
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 12.04.2008, 12:31:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ