User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

  1. #46
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում
    Բա խի են սպանել որ՞ Իրանց ձեռը չէր՞ կարյին չսպանեին

    Կարաին դրան չհասցնեին

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրան հարգող տղեն ուրիշներին չէր քշի մահվան ու իրանց մահվան հաշվին դիվիդենդներ հավաքելու, ոնց որ Լևոնչիկն ա անում
    Ու ինչ կապ ունի Լևոնը՞ Կարողա լևոնը գլուխը պատով տա, պետք ա ասեք սերժը լավ ն ա, որ գլուխը պատով չի տալիս;

    Ու լևոնի թվերին էլ էին մարդիկ ցույցեր անում, գնացել ԱԺ ռեշոտկեն ջարդել էին, բայց մարդ չէր մեռել, էտ ոնց էր՞
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 10.04.2008, 17:05: Պատճառ: Գրառման ավելացում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #47
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մենաներկայացում. նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին օրը

    Ջոն Հյուզ
    «ԱրմենիաՆաուի» խմբագիր

    Published: 10 Ապրիլ, 2008
    Ես ուզում եմ վերադառնալ
    Դեպի ներս` քեզ հետ
    Լիթլ Էնթոնի «Դրսում կանգնած` ներս նայելիս»



    Նա միայնակ մարդու տեսք ուներ:

    Օպերայի շենքի հարթակում կանգնած` սեփական ժողովրդից ապահով հեռավորության վրա (բարձրաստիճան շքախումբն էլ, երևի, հետևում էր նրան հեռուստատեսային մոնիթորով), նախագահ Սերժ Ա. Սարգսյանը շա~տ-շա~տ միայնակ մարդու տեսք ուներ:

    Նա արդեն 30 րոպե նախագահ էր, և սա նրա առաջին քայլն էր այդ պաշտոնում` ստանձնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարությունը: Զորքն էլ պետք է քայլերթով ողջուներ իր հրամանատարին:

    Սակայն շքերթը վերածվեց պաշտոնակալության օրվա ֆարսի, և նույնիսկ պետական քարոզչահեռուստատեսությունը չկարողացավ մոնտաժել Հայաստանի երրորդ նախագահի առաջին րոպեների անհեթեթությունը:

    Այդ օրը, երբ նախագահ Սարգսյանը պետք է ողջուներ իր ժողովրդին, նա այդ ժողովրդից վախենալու պատճառներ ուներ: Նրան ձայն տված ընտրողների 52,8 տոկոսը սահմանադրորեն պահանջում էր, որ նա դառնար նախագահ: Սակայն նույնիսկ նրանց չէին թողել մոտենալ Օպերայի շենքին, որպեսզի ցույց տային իրենց սերը:

    Այն մարդը, որի կուսակցությունը մի քանի շաբաթ առաջ ավտոբուսներով հազարավոր մարդիկ էր բերել հետընտրական հանրահավաքի, այժմ կանգնած էր իր անվտանգությունն ապահովող ուժերի արգելապատնեշի հետևում: Ընդ որում, այդ պատնեշն այնքան արդյունավետ էր, որ հեռուստատեսությամբ երևում էր միայն ամայի տարածք, որից այն կողմ Սերժ Սարգսյանի ժողովուրդն էր:

    Նա անվտանգ էր: Նա անձեռնմխելի էր: Նա անհասանելի էր:

    There were many detours on Inauguration day
    Նրա հետ էր նրա բանակը, և զինվորները հանդիսավոր քայլերթով անցան նրա առջևով` դատարկ սրճարաններով շրջապատված Օպերայի շենքի բակով` մինչև հետնամասում իրար գլխի կուտակվելը:

    Նա եղել էր նրանց պաշտպանության նախարարը, իսկ այսօր ինքն ուներ նրանց պաշտպանության կարիքը: Պատերազմի հերոս Սերժ Սարգսյանը, ով քաջաբար դիմագրավել էր թշնամական Ադրբեջանի ոտնձգություններին, փակել էր Երևանի փողոցները` անհարմարություններ ստեղծելով հազարավոր քաղաքացիների համար` թույլ չտալով մայրերին իրենց զավակներին դպրոց տանել, տաքսու վարորդներին օրվա հացի փող վաստակել, քանի որ այդ օրը, որը պետք է դառնար ազգային համերաշխության օր, վախենում էր սեփական ժողովրդից:

    Բաղդադից երեք հարյուր մղոն դեպի հյուսիս` Երևանը պաշտոնակալության օրով ստացել էր սեփական «կանաչ գոտին»: Դրա մեղավորներից մեկը` նորընտիր նախագահը, մեն-մենակ կանգնած էր կարմիր գորգի վրա, և նրա միակ հանդիսականը հեռուստախցիկն էր: Մյուսը` Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, հետևում էր նրան մարտի 1-ից փաստորեն տնային կալանքի սեփական «բոժոժից»:

    Ոչ ոք չէր կարող մեղադրել նախագահ Սարգսյանին վախենալու համար, և հարթակում նրա կանգնելը` երկու թաղամաս անվտանգության գոտու հետևում, ինքնին քաջության նշան էր: Այն, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նրա կողքին չէր, կարող էր ցույց տալ, թե նրանից ինչ խիզախություն էր պահանջվել այստեղ կանգնելու համար:

    Իսկ այդ ժամանակ քաղաքում իրենց նորընտիր նախագահից օտարված մարդիկ, որոնց նա պետք է առաջնորդի, նայում էին հեռուստացույցի էկրանին, իսկ հետո փողոցներին` իմանալու, թե երբ են իրենց կրկին թույլ տալու տեղաշարժվել ազատ մարդկանց նման:

    2001-ին այցելելով Հայաստան` Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը:

    2006-ին այցելելով Հայաստան` Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն արժանացավ փողոցների երկայնքով շարված հազարավոր մարդկանց խանդավառ ընդունելությանը և նույնիսկ շեղվեց արարողակարգից, որպեսզի սեղմի այդ մարդկանց ձեռքը:

    Իսկ այս օրը, որը պետք է դառնար լավագույնը Սերժ Սարգսյանի կյանքում, քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին կանգնելն արգելված էր: Եվ այսպիսով, Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն ընդունեց քայլերթն ու վերադարձավ Օպերայի շենք, որտեղ սպասում էին նրա վտահությունը վայելող բարձրաստիճան պաշտոնյաները:

    Սկսվում է մերժված ժողովրդի մերժված նախագահի պաշտոնավարման ժամկետը:

  3. #48
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեծարգո Սերժ Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Հովհաննես Պողոս Երկրորդ պապ... Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն...
    Էս ի՞նչ արժեքային համակարգի բաղկացուցիչներից է խոսում հեղինակ, երբ խոսում է քաջ նազարի մասին, ինչպիսին Սերժիկն է:
    Ի՞նչ պապ... ի՞նչ տատ... ի՞նչ Ավստրիա ...

    Նախքան գրիչը ձեռքտ վերցնելը, առաջին հերթին պետք է լավ հասկանալ, թե մարդային ինչպիսի տիպ է կանգնած առջևտ, հանձինս սերժա-քոչարիանական սիամական... վայ, կներեք , ղարաբաղյան զույգի...
    Սրանք նախ և առաջ գեղցի են ժողովուրդ :
    Ո՞ւր եք մարդկային էս ճղճիմ տիպերին համեմատում այնպիսի մեծությունների հետ. ինչպիսիք են ՝
    Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ու 20 դարի մեծագույն ազնվականներից մեկը Ֆրանսիայի նախկին Նախագահ Ժակ Շիրակը:
    ..................
    Մեղք է ,...

  5. #50
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբրի մեր նախագան , աբրի , աբրես ցավտ տանեմ , Overdose ջան , սենց նախագաները գլխիցդ անպակաս լինեն:
    Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
    Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
    Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
    ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  6. #51
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
    Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
    Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
    ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ
    Կարող ես նշել, մի քանի կետով, թե որ գաղափարների, կամ արժանիքների համար ես հավանում Սերժ Սարգսյանին, կամ ինչով ա ինքը ըստ քո կարծիքի լավ առաջնորդ, մեծ քաղաքական գործիքչ ու Հայաստանի պայծառ ապագայի կերտող: Լրիվ լուրջ:

    Հ.Գ Պապայիս պաշտոն կտա, պապայիս բիզնեսը կշարունակի ծաղկել տարբերակները չեն ընդունվում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #52
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
    Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
    Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
    ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ
    Ճիշտ ա, Սերժիկը չասեց ով որ իմ հետ չի տականք ա, պարզապես դրանց բոլորին բռնել տվեց կամ սպանել, և դեռ շարունակվում է այդ գործընթացը։
    When life gives you lemons, make lemonade

  8. #53
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    606
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես նշել, մի քանի կետով, թե որ գաղափարների, կամ արժանիքների համար ես հավանում Սերժ Սարգսյանին, կամ ինչով ա ինքը ըստ քո կարծիքի լավ առաջնորդ, մեծ քաղաքական գործիքչ ու Հայաստանի պայծառ ապագայի կերտող: Լրիվ լուրջ:

    Հ.Գ Պապայիս պաշտոն կտա, պապայիս բիզնեսը կշարունակի ծաղկել տարբերակները չեն ընդունվում

    Այ քեզ հարց: Լավ լուրջ կպատասխանեմ: Նախ և առաջ մարդը ի տարբերություն ոմանց լեզվին քիչ է զոռ տալիս: երկրորդ` Ղարաբաղը թուրքերին չի տա: Երրորդ`հրեաների հետ ազգակցական կապեր չունի:
    Լիքը կետեր էլ կարող եմ ասել, ինչով ինձ ինքը դուր չի գալիս
    Իսկ դու կարող ես ասել թե ինչու ես Լևոնի կողմնակից?

    Հ.Գ. Եթե հանկարծ նախագահ դառնար, պապայիս նախարարի պաշտոն կտար տարբերակը չի ընդունվում
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  9. #54
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, էլի որ անպակաս լինի, ես դրա համար շատ ուրախ կլինեմ
    Հետո ել հարգելի Լևոնական ազգ, Լևոնից բացի ուրիշ մարդկանց ընդունողներն էլ մարդիկ են, Լևոնի ասածները ձեր համար որպես բանաձև են ընդունվում հա? Ով իմ հետ չի տականք ա
    Ես ուրախ եմ որ գոնե Սերժը էնքան ուղեղ ունեցավ, որ տենց դեբիլություններ դուրս չտվեց
    ՄԻ ՔԻՉ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԵՂԵՔ
    Նախ ասեմ, որ Լևոնը տենց չի ասել, ամեն մեկդ, որ ձեր ուզածով մեկնաբանեք, ուր կհասնի?
    Հետո...Սերժը տենց բան չէր կարա ասեր, 1.քանի որ ինքը մեզնից լավ գիտի, որ ոչ մեկ էլ իրա հետ չի/ժողովուրդ ասելով նկատի չունեմ հաստավզերին/, 2.եթե տենց ասեր, կստացվեր, որ ամբողջ ժողովուրդը տականք ա: Էս մեկը հաստատ չէր մարսի
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #55
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    դժբախտ ազգիս օլիգարխաընտիր նախագահին՝ երդումից հետո շարունակում են շնորհավորել ոչ միայն կենդանի մահկանացուները, այլեվ անկենդան մահկանացուները, Չարենցից հետո պրն նախագահին շնորհավորում է Ֆ. Մ. Դոստոեվսկին հետեվյալ բառերով-- " Աշխարհում կան երեք կարգի սրիկաներ՝ միամիտ սրիկաներ, այսինքն՝ նրանք, որոնք համոզված են, որ իրենց ստորությունը մեծագույն ազնվություն է, սրիկաներ, որոնք ամաչում են սեփական ստորությունից՝ այնուամենայնիվ այն անպայման ավարտելու մտադրությամբ, եվ վերջապես պարզապես սրիկաներ, զտարյուն սրիկաներ:

    Չարենցը այսօր հետեվյալ քառատողով միացավ շնորհավորանքին

    Անհուն լույսով մի, մի նոր փայլով
    Մեր աչքերի դեմ պայծառացած՝
    Ահա գործերը ձեր ԱՐՅՈՒՆՈՏ
    Եվ բախումները ԱՐՃԻՃԱՓԱՅԼ...

    իր շնորհավորանքի խոսքն է հղում նաեվ Վ. Սքոթը

    "Հանցագործությունների վատ հետեվանքները անհամեմատ ավելի երկար են ապրում, քան բուն հանցագործությունները, եվ ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ուրվականների նման կրնկակոխ գնում ՉԱՐԱԳՈՐԾԻ հետեվից"
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 20:54:

  11. #56
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    եվ վերջապես պարզապես սրիկաներ, զտարյուն սրիկաներ:
    Կարելի է՞ ասեմ Ես այդպիսիներին անվանում եմ` անձնագրով սրիկաներ

    Այլ կերպ ասած` պասպորտով ...-ի տղա

  12. #57
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ քեզ հարց: Լավ լուրջ կպատասխանեմ: Նախ և առաջ մարդը ի տարբերություն ոմանց լեզվին քիչ է զոռ տալիս: երկրորդ` Ղարաբաղը թուրքերին չի տա: Երրորդ`հրեաների հետ ազգակցական կապեր չունի:
    Լիքը կետեր էլ կարող եմ ասել, ինչով ինձ ինքը դուր չի գալիս
    Իսկ դու կարող ես ասել թե ինչու ես Լևոնի կողմնակից?

    Հ.Գ. Եթե հանկարծ նախագահ դառնար, պապայիս նախարարի պաշտոն կտար տարբերակը չի ընդունվում
    ԻՆՉ ԳՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ՝
    ԵՂԵԼ Է ԼՈԿ ԱՌԱՋԱԲԱՆ
    ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ«
    ՈՐ ԳԱԼՈՒ Է« ԲԱՅՑ ԴԵՌ ՉԿԱ:
    Չարենց

    Շեքսպիրը մի քանի բառով "շնավորեց" ՍՍ-ին իսկ հայ ժողովրդին ՍՍ-Ի նախագահ ինքնաօծվելու կապակցությամբ խորհուրդ տվեց "Տառապանքներից կա միայն մի ելք՝ աղետի ժամին լինել աներեր"
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 21:08:

  13. #58
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ԻՆՉ ԳՐԵԼ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ՝
    ԵՂԵԼ Է ԼՈԿ ԱՌԱՋԱԲԱՆ
    ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԵՐԳԻ ՀԱՄԱՐ«
    ՈՐ ԳԱԼՈՒ Է« ԲԱՅՑ ԴԵՌ ՉԿԱ:
    Չարենց
    Մեզ գլխատում էին մինչև հիմա
    Հանուն ոսկու, արյան կամ հավատի
    Կանուն կամքի մեր պիղծ ու դավադիր
    Հանուն ոխի` տևող մինչ ի մահ...

    Մեզ գլխատում էին մինչև հիմա
    Հանուն ցեղի` ընդմիշտ մեզ թշնամի
    Հանուն մինարեի` ԸՆԴԴԵՄ ԺԱՄԻ
    ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ` մեր մեջ տեսնելով մուժ ու մահ...


    ՉԱՐԵՆՑ

  14. #59
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ գլխատում էին մինչև հիմա
    Հանուն ոսկու, արյան կամ հավատի
    Կանուն կամքի մեր պիղծ ու դավադիր
    Հանուն ոխի` տևող մինչ ի մահ...

    Մեզ գլխատում էին մինչև հիմա
    Հանուն ցեղի` ընդմիշտ մեզ թշնամի
    Հանուն մինարեի` ԸՆԴԴԵՄ ԺԱՄԻ
    ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ` մեր մեջ տեսնելով մուժ ու մահ...


    ՉԱՐԵՆՑ
    Հենվիր, ով ՃԻՎԱՂ, նրանց որմերին,
    Հայցիր նրանցից եվ "պատիվ", եվ "գանձ",-
    Ոչ միայն ոգիդ մուրացիր նրանց
    Այլեվ մարմինդ, ով ՈՂՈՐՄԵԼԻ....

    ՉԱՐԵՆՑ

    Ոչ թե "ներման" ու "գթի"
    սին պատգամներ նա բերեց,
    այլ "փրկարար" որոտի
    եվ հարվածի աներեր:
    Առ իշխաններ ու արքան
    Կյանքի տերերն այն բոլոր-
    հռչակին ոխ արնակամ,
    Ատելություն արնհոլով

    Չարենցի այս տողերին հաջորդեց Աբրահամ Լինկոլնը որը ուղղակի Չշնորհավորեց ՍՍ-ին, այլ պայքարողներին հորդորեց "Պայքարում պարտության վտանգը չպետք է մեզ ետ պահի այն գործի պաշտպանությունից, որը մենք ԱՐԴԱՐԱՑԻ ենք համարում"

    իսկ Զեյմեն ՍՍ-ին խորհուրդ տվեց հիշել որ --"ԲՌՈՒՆՑՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը"
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 11.04.2008, 21:23:

  15. #60
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարգարժան Նախագահ, շնորհավորում ենք ձեզ

    չեմ ուզում ստրուկ ըլնեմ,դրա համար կյանքում չեմ ընդունի Սերժ Սարգսյանին որպես նախագահ,կներեք իհարկե
    ուղղակի մեղկ ա էտ մարդը էլի, իսկ երկիրը իրա պես նախագահի ժամանակ աշխարհի համար չմո երկիր ա, իսկ էտ համենայնդեպս ինձ հեչ չի դզում
    Վերջին խմբագրող՝ Modigliani: 11.04.2008, 21:22:
    ի՞նչ ասեմ...

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե ես նախագահ լինեի ……
    Հեղինակ՝ Cesare, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 31.01.2010, 02:50
  2. ՀՀ իդեալական նախագահ
    Հեղինակ՝ pilisopa-uhi, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 49
    Վերջինը: 25.09.2008, 23:34
  3. Շնորհավորում ենք H.a.y.k.o.-ին
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 08.02.2008, 11:18
  4. Շնորհավորում ենք P.S.-ին
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 27.01.2008, 13:33
  5. Կին նախագահ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.10.2007, 12:19

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •