Ա՜հ, dvgray, հարևանս:Ուզում եմ ասել, որ եթե հայերը ռուսերին ասեին, թե ուզում են միանալ տնտեսական կամ ռազմական կամ չգիտեմ ինչ ուրիշ նման հարցի համար, կհասկանայի: Ռուսաստանը ավելի հարուստ է քան Հայաստանը, նրա բանակը՝ ավելի ուժեղ, ևլն: Չեմ ասում որ հայերն իսկապես ուզում են միանալ. ես հուսով եմ թե ոչ: Բայց որ ռուսե՞րն ուզենան: Հայաստանից ի՞նչ պետք ունեն: Ձեզ համար պա՞րզ է: Նույնիսկ սահմանակից երկրներ չեն...
Ժող ջան հայերին լրիվ ստրուկի տեղ եք դրել: Ռուսաստանի ուզելով լիներ, հիմա վաղուց միացել էինք իրանց: Ուղղակի կարող ա ավելի ամուր դաշինք ստեղծեն, բայց միանալուն հայաստանի 90%-ը դեմ կլինի![]()
Համատարած խավարի մասին խոսելու փոխարեն փոքրիկ մոմ վառեք!!!
ՀաRe. Հայաստանի վերջնական Ռուսաստանացո՞ւմ…![]()
Չեմ հասկանում մի բան ինքնախաբեթյումբ ե՞ք զբաղված: Դեռ ընտրություններից առաջ ոմանք ասում էին, չի ընտրվի ՍՍ-ն՝ ընտրվեց, ընտրություններից հետո ասում էին, եթե սենց շարունակվեց ՍՍ-ն հրաժարական կտա՝ չտվեց, անցել է վճռորոշ ժամանակ հիմա էլ ասում են չի մնա նախագահ՝ ապրլի 9-ից հետո կգրեմ՝ մնաց: 4 տարի հետո էլ կգրեմ պարտվեցինքԷնպես որ, վատ է ժողովուրդ ջան շատ վատ է:
Հիմա անցնեմ թեմային, գիտեմ, որ ոմանք ու հատկապես ԼՏՊ-ի ջատագովներց մի քանիսը կկախվեն ունքերիցս, բայց պիտի ասեմ:
Մի մոռացեք, թե ով և ինչ է եղել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչ վատություններ է արել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչքանով ենք մենք պարտական ռուսաստանին և այսքանից ելնելով բերեք կշռենք.
1.Եթե ուղտը սատկում է՝ կաշին մի իշաբեռ է մնում, միևնույնն է:
2. Ռուսաստանի հետ միավորումը ամենևին չի նշանակում, որ մենք գաղութ ենք դառնում
3.Եթե կարող ենք 300.000 անոց շարժում անել, դրա դեմն էլ կարող ենք առնել:
4. Կարելի է պահանջել ընդհանուր հանրաքվե ինչպես ասենք սահմանադրության բարեփոխումները և տեսնել թե ժողովուրդը ուզում է թե ոչ:
Այո հասկանում եմ, որ հիմա կասեք ամեն ինչն էլ կկեղծեն, բայց մի բան պետք է լավ հասկանալ, որ պետք է ամեն տեղից մեր շահը փնտրել, ոչ թե միանշանակ նայել ամեն ինչին:
Եթե այսօր նույն Ձեր բոլորիդ գրածները Հայսատանի գլխին անում է Եվրախորհուրդ կոչված ՀՀ քանդող, պառակտող այդ անիրավ կառույցը բա ինչու չեք դրա մասին խոսում, դե իհարկե Եվրոպա գերտերություններ, նրանց հետ մի սեղանի ենք նստում պահ պահ պահ...
ԷԷԷԷ՜ մեկ է քանի դեռ մեր պետության մեջ իրենց շահերը առաջին տեղ դնողները ավելի շատ են քան ժողովրդինը մենք էսպես էլ ձեռքից թեռք ենք գնալու, ԱՄՆ-ՌՈՒՍԱՏԱՆ-Եվրոպա և այդպես փակ ցիկլ:
Ռուսատանին միանալու գաղափարը չեմ ողջունում, բայց ինչպես շատերն են սիրում ասել, դա գոնե չարիքի փոքրագույնն է:
Գրառումս չհասկացողներին խնդրում եմ չարձագանքել հիստերիայի ճիչերով:
Խորապես կարդացեք այն հետո նոր պատասխանեք խնդրում եմ:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Չգիտես ինչի, բայց միշտ քեղ թվում է, թե դու արտահայտում ես խորագույն մտքեր:
Մի հատուկ կարգավիճակի անձնագիր եմ մտածել քո համար՝
--------------
Ոչինչ անձնական
---------------
Ավելացվել է 15 րոպե անց
Հա հարևան ջան: Հասկացա:
Բայց մի բան մնաց անհասկանալի:
Էտ դեպքում ես 20 տարվա զրկանքները ու կռիվ դավին ինչի՞ համար էին: Ռուսաստանի կազմում հենա 70 տարի ապրում էինք ............... //
Մի կաթիլ մեղրի հերթական հայկական պատմություն՞՞՞ :
Վերջին խմբագրող՝ dvgray: 05.04.2008, 15:47: Պատճառ: Գրառման ավելացում
Չգիտես ինչի միայն դու ես արձագանքում իմ գրառումներն, դե հասկանալի է մոտիվները![]()
Դա ինձ չի թվում, այլ շատերին, և որ ավելի անընդունելի է, որ դու ինքդ դա շատ լավ գիտես
Բայց որ կարծիքդ թուրիմացական է , իբր թե ես այդպես եմ մտածում, հաստատ համոզված եմ դրանում, էնպես որ խնդրում եմ քեզ իմ գրառումներին ընդհանրապես չանդրադառնալ, համենայնդեպս քաղաքական բաժնում
Ոչինչ անձնական
![]()
Անկախություն… Հըմ
Անկախությունը ախր դա կարագ չի, որ քսես հացի վրա և ուտես։
Անկախությունը ախր դա մեղրաբլիթ չի որ դրանով երեխայի լացը կտրես։
Անկախությունը ախր միթե՞ կարելի է համեմատել մանանեխով ու քացախով պատրաստված հրաշալի խոզապուխտի հետ։
Ո՞վ, մենք հայե՞րս… ախր մենք մեզ հին ու իմաստուն ժողովուրդ համարող դատարկապորտներս ի՞նչ ենք ուզում այս կյանքից, եկեք դուրս գանք փողոց ու հարցնենք։ Երդվում եմ «ծիծակ» կոշիկներովս, որ ձեր ասած այդ մեծամասնությունը (չեմ հիշում 80% թե 99% բայց կարևոր չէ, եթե զուտ սիմվոլիկ իմաստով է) ամենից շատ ուզում է մի լավ քեֆ անել, զվարճանալ, շատ փող, լավ մեքենա՝ լոթի–փոթի բանՏաժներով, եռահարկ տուն սեփական գազանանոցով ու որ անպայման լինի շատրվան, ու նման այլ հրաշալի արժեքներ ու պատրաստ եմ ուտել կոշիկիս ներբանները եթե որևէ մեկը խոսք ասի անկախության մասին։
Իսկ հիմա լուրջՀայաստանը տնտեսապես փաստացի Ռուսաստանինն է։ Դրանից ավել Ռուսաստանին կարծում եմ մեղրից քաղցր կթվա ու պետք էլ չի։ Ինչ վերաբերում է այս ամենին ֆորմալ տեսք տալ ու հանրաքվե անել՝ միավորվում ենք թե ո՞չ, ապա սա արդեն чересчур է господа, ի վերջո մենք ունենք վեհ նպատակներ, պայծառ գաղափարներ՝ պահպանել մեր ազայինը, մեր լեզուն, մեր սովորույթները, մեր մշակույթը, как вам не стыдно!
Իսկ պահպանում ենք, թե ոչ արդեն մեր խնդրիրն է, չէ՞ որ մենք ունենք այդ քաղցր, միևնույն ժամանակ անհասկանալի այդ անկախությունըդեռևս…
![]()
Si vis pacem, para bellum
Դե ասում եմ չէ՞ պիտի հասկացող լինիմաիանլը չի նշանակում Հայաստանը ռուսաստանին ծախել, յալ նշանակում է դաշինք ուղղակի դաշինք ԴԱ -ՇԻՆՔ և վերջ, միանալուն ոչ մեկն էլ կողմ չի լինի լօլ
Հայաստանի ռազմավարական նշանակության գրեթե բոլոր ենթակառուցվածքներն արդեն ՌԴ-ի տիրապետման կամ տնօրինության տակ են, օտարերկրյա կապիտալի "առյուծի բաժինը" ռուսական է:
Ռուսաստանի համար արդեն ոչինչ չարժի քաշել ռիչագը և ՀՀ-ի "օդերը փակել": Ուղղակի ՌԴ-ի համար ՀՀ-ը միակ հենակետն է աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր այս տարածաշրջանում ու, քանի դեռ ամեն կերպ "վաճառվում" ենք, ՌԴ-ը երբեք չի թողնի ՀՀ-ին "երես թեքել" իրենից, մանավանդ որ դրա համար ունի բոլոր "խաղաքարտերը": Իսկ այսպիսի դեպքերում ՌԴ-ի համարձակության և վճռականությանը չի կարելի կասկածել: Անցած տարում Ուկրաինայի, հետևաբար` Եվրոպայի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու օրինակն էլ նախադեպ:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 05.04.2008, 19:46:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ