Մեջբերում Madlen-ի խոսքերից Նայել գրառումը
Սերժը չի մնա նախագահ, այո՝ Հաղթել ենք
Չեմ հասկանում մի բան ինքնախաբեթյումբ ե՞ք զբաղված: Դեռ ընտրություններից առաջ ոմանք ասում էին, չի ընտրվի ՍՍ-ն՝ ընտրվեց, ընտրություններից հետո ասում էին, եթե սենց շարունակվեց ՍՍ-ն հրաժարական կտա՝ չտվեց, անցել է վճռորոշ ժամանակ հիմա էլ ասում են չի մնա նախագահ՝ ապրլի 9-ից հետո կգրեմ՝ մնաց: 4 տարի հետո էլ կգրեմ պարտվեցինք Էնպես որ, վատ է ժողովուրդ ջան շատ վատ է:
Հիմա անցնեմ թեմային, գիտեմ, որ ոմանք ու հատկապես ԼՏՊ-ի ջատագովներց մի քանիսը կկախվեն ունքերիցս, բայց պիտի ասեմ:
Մի մոռացեք, թե ով և ինչ է եղել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչ վատություններ է արել ռուսաստանը, մի մոռացեք թե ինչքանով ենք մենք պարտական ռուսաստանին և այսքանից ելնելով բերեք կշռենք.
1.Եթե ուղտը սատկում է՝ կաշին մի իշաբեռ է մնում, միևնույնն է:
2. Ռուսաստանի հետ միավորումը ամենևին չի նշանակում, որ մենք գաղութ ենք դառնում
3.Եթե կարող ենք 300.000 անոց շարժում անել, դրա դեմն էլ կարող ենք առնել:
4. Կարելի է պահանջել ընդհանուր հանրաքվե ինչպես ասենք սահմանադրության բարեփոխումները և տեսնել թե ժողովուրդը ուզում է թե ոչ:
Այո հասկանում եմ, որ հիմա կասեք ամեն ինչն էլ կկեղծեն, բայց մի բան պետք է լավ հասկանալ, որ պետք է ամեն տեղից մեր շահը փնտրել, ոչ թե միանշանակ նայել ամեն ինչին:
Եթե այսօր նույն Ձեր բոլորիդ գրածները Հայսատանի գլխին անում է Եվրախորհուրդ կոչված ՀՀ քանդող, պառակտող այդ անիրավ կառույցը բա ինչու չեք դրա մասին խոսում, դե իհարկե Եվրոպա գերտերություններ, նրանց հետ մի սեղանի ենք նստում պահ պահ պահ...
ԷԷԷԷ՜ մեկ է քանի դեռ մեր պետության մեջ իրենց շահերը առաջին տեղ դնողները ավելի շատ են քան ժողովրդինը մենք էսպես էլ ձեռքից թեռք ենք գնալու, ԱՄՆ-ՌՈՒՍԱՏԱՆ-Եվրոպա և այդպես փակ ցիկլ:
Ռուսատանին միանալու գաղափարը չեմ ողջունում, բայց ինչպես շատերն են սիրում ասել, դա գոնե չարիքի փոքրագույնն է:
Գրառումս չհասկացողներին խնդրում եմ չարձագանքել հիստերիայի ճիչերով:
Խորապես կարդացեք այն հետո նոր պատասխանեք խնդրում եմ:
Շնորհակալ եմ ուշադրության համար: