Եթե գոնե հայերը կախման մեջ լինեին Ռուսաստան պետությունից, դա կլինես կես դժբախտություն:
Բայց ցավն այն է, որ հայկական մաֆիան կախվածության մեջ է ընկել ռուսական մաֆիայից:![]()
Իսկ ռուսական պետությունը արդեն մոտ 10 տարի է վարում է անհասկանալի արտաքին քաղաքականություն, փորձելով երկրներին պահել իր ազդեցության տակ ուժի զոռով և փոխարենը չառաջարկելով համագործակցությունից բխող ոչ մի առավելություն, օրինակ, Վրաստանի նման:
Ինչներիս է պետք Ռուսաստանի պես անօրեն և ամենաթող պետության հետ մոտիկության ձգտել՞՞՞ Որտեղ հայերին սպանում են ուղղակի ռուս չլինելու համար, և ամեն կերպ ստորացնում են հայտնի ածականներով:
Ավելացվել է 6 րոպե անց
Իսկ հայերի ինչին է պետք Ռուսաստանը…
Մի հատ լավ նայեք, այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է, քան , նույնիսկ, Հայաստանում:
Նույն ձևի խայտառակ ընտրություններ, օլիգարխիա, միապետություն, Первый ––» Հ1,բանդիտիզմ, մեծ մասշտաբի ավազակություններ, սպանություններ ռասայական պատկանելության հողի վրա, թալան, ամենաթողություն, հետամնացություն, թմրամոլություն, ալկոհոլիզմ և տարբ՜եր հիվանդություններ:
Դա եք ուզում՞
ՀԳ Ուղղակի Պուտինի բախտը բերեց, որ նավթի գինը թանկանում է, և այդ փողերի հաշվին բարձրացնում է թոշակները, իսկ այսքան տարի ոչինչ չի արել, որ իրենց տնտեսությունը զարգանա:
Էջանիշներ