Մանվելի տղան, որը իդեպ ասում են, որ գնացել է պատերազմսովորել է Էջմիածին քաղաքի Ներսիսյան վարժարանում, այ եթե գտնեք այնտեղ դասավանդած ուսուցիչներից որևէ մեկին նա Ձեզ շատ լավ կպատմի թե ինչպես էր մանվելի 14 տարեկան տղան ծեծում իրենից 4 անգամ տարիքով մեծ ուսուցիչներին
Նրանք ազգի հերոս չեն, պատերազմում կռվելը ազգի հերոսություն չէու գովաբանության կարիք չունի, դա յուրաքանչյուր հայ մարդու, մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է անհատույց նվիրվել հայրենիքի պաշտպանությանն ու պատերազմի ժամանակ անգամ անձնազոհության:
Այն որ նրանք կռվել են ու այսօր տեռորի մեջ էին պահում մի ամբողջ մարզ, հեչ էլ չի կարող արդարացնել նրանց ազգի հերոսության պիտակ փակցնելը:![]()
Էլի եմ կրկնում մանվելը սկիզբ էր դրել ֆեոդալական կարգերին, իսկ դա արդեն իսկ համաընկնում է թեմայի վերնագրի հետ:
Այն չարագործությունները, որ կատարել է մանվելը, իր կռվածը դրա դեմ մի ավազահատիկ է, իս այդ ամենը կանտուզյայով կամ ուրիշ բանով արդարացնել փորձելը ճիշտ չեմ համարում:
Վերջապես պետք է բացենք մեր աչքերը և տեսնենք, որ իրականությունը սա է, անկախ նրանից թե որքա~ն դառն է այն:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
ՄԻ պատմության դասատու ունեինք,ասում էր.<Հերոսը, պիտի պատերազմի դաշտում զոհվի. հակառակ դեպքում ազգի համար չարիք ա դառնում...>
Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...
Ես էլ ճիշտ չեմ համարում ինչ-որ մարդու արարքները դատելը;Մեզնից ամեն մեկը շատ փոքր ա, որ գեներալներին անվանի դավաճան, կամ էլ ինչ-որ ուրիշ անվամբ; նույնիսկ, եթե այդ մարդը սուրբ չի:
Ու ով ա էլի Մանվելի վրա քսի տվողըԷն մարդիկ, որ իրա հետ մի կաթսայի մեջ են եփվել
![]()
Ու ինչ ա արել Մանվելը՞ Ոչ մի բան չի արել;
Ինչ ա հրապարակում հայտարարել են, որ Մանվելը ընդդիմադիրների հետա ու թույլ չի տա, որ անմեղ ժողովրդի դեմ զինվոր հանեն, վախից ոմանք չիշիկ են արել տակները ու սկսել հալածել էտ մարդուն; ու հենց այն արեցին ինչից նա պետք է պաշտպաներ մարդկանց- զորք հանեցին անզեն մարդկանց դեմ
Մի դատիր, և դատված չես լինի;
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Հարգելի ընկեր, նախ ասեմ, որ դատելու ունակություններից զուրկ եմ, եթե դատելը վերաբերվում է ասածիդ:
Եվ հետո էլ ասեմ, որ չեմ դատում, այլ ուզում եմ բոլորին ներկայացնել եվ ճանաչել տալ թե, ով է մանվելը եվ ինչ է արել:
Մի քանի գրառում վերեվ կարդա գրառումս կտեսնես թե ինչ է արել, մնացած ինչի մասին էլ չեմ խոսել ապացույցներ չունեմ, իսկ որ արել է դա փաստ է:
Աստվածաշնչյան տողեր եք քարոզում նաեվ այն մարդկանց, ովքեր այսօր սատանայի հետ դաշինք են կնքել, սատանան իդեմս ում կարծում եմ հասկանալի է:
Այո կողմ եմ Ձեր մտքին, բայց կրկին զգացմունքայնության վրա ազդող գրառում է:
Ես էլ կասեմ հետեվյալը 10-14 տարեկան աղջիկներին բռնաբարող ու սպանող մարդասպանին էլ մի դատեք, նա էլ սուրբ չէ,բայց դե կարող է նրան ծնողները փոքր հասկաում լավ չեն վերաբերվել: Ծիծաղելի է ուղղակի, այո նաեվ չեմ ուզում լսել կարծիք թե, իբր անհամեմատելի օրինակներ եմ բերում, ես դա շատ լավ գիտեմ, օրինակս էլ ավելի լավ ընկալելու հնարավորություն ստեղծելու համար է:
Մի խոսքով, եթե զգացմունքների հետեվից գնամ, հնարավոր է, որ մանվելի սպարապետ էլ կճանաչեմ, դե կռվելա չէ՞ վերջիվերջո![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Տվյալ իրադրությունում ոչ մի լուրջ քաղաքական դեմք չկա ով մտածում ա հայ ժողովրդի մասին, նամանավանդ ԼՏՊ-ն: Իսկ ինչ վերաբերվում ա թէ ում կհեռացնեն պաշտոնից և ինչի համար բացառապես իշխանության իրավասությունն ա: Ժողովուրդն իր խոսքն «ասեց» փետրվարի 19-ին :
Էս Մանվելն էլ հետաքրքիր տղա դուրս եկավ հաԹե ասա քեզ ի՞նչ էր եղել, մի երկու հատ կրակեիր ժողովրդի վրա, մնայիր քո պաշտոնին էլի
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մանվելի երեք կերպարները
Գեներալ Մանվել Գրիգորյանը, որը երեկ ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, մեր հանրությանն է ներկայանում առնվազն 3 կերպարով: Նախեւառաջ նա, իհարկե, ղարաբաղյան պատերազմի հերոս է, որի խիզախության եւ սխրանքների առաջ բոլորս պարտավոր ենք գլուխ խոնարհել: Երկրորդ՝ նա օլիգարխ է, որը, ինչպես բոլոր օլիգարխները, զբաղված էր ժողովրդի կեղեքմամբ եւ հարստահարմամբ: Եվ, վերջապես, անցած ամիսներին նա իրեն դրսեւորեց որպես Տեր-Պետրոսյանի կողմնակից, ինչը, որպես քաղաքացիական դիրքորոշում, նույնպես արժանի է հարգանքի: Հասկանալի է, որ այդ երեք կերպարներն իրար հետ խիստ հակասության մեջ են:
Ամբողջ խնդիրն այն է, որ պատերազմում դրսեւորած խիզախության համար, որքան ես եմ հասկանում, զինվորական կոչումներ չեն տալիս, առավել եւս՝ բարձր պաշտոնների չեն նշանակում: Էլ չեմ ասում՝ օլիգարխ չեն դարձնում: Հերոսին շքանշաններ, դրամական խոշոր պարգեւներ, անհատական թոշակ են տալիս, նրա մասին երգեր են հորինում, գրքեր են գրում, գուցե կենդանության օրոք արձանն են կանգնեցնում: Այդ ամենին Մանվելը, իմ կարծիքով, միանգամայն արժանի է: Բայց գեներալ-լեյտենանտը եւ պաշտպանության փոխնախարարը մի մարդ է, որն իր գիտելիքներով ի զորու է խոշոր ստորաբաժանումներ ղեկավարել, մասնավորապես, ունի դրա համար համապատասխան կրթություն: (Ի դեպ, հիշենք, թե ինչպես է Մանվելը դարձել պաշտպանության փոխնախարար. երբ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո երկրապահներն ընդվզում էին իշխանության դեմ, այդ իրավիճակը հանգստացնելու միջոցներից մեկը երկրապահների ղեկավարին պաշտոն տալն էր, եւ Մանվելը գայթակղվեց այդ պաշտոնով): Ավելացնենք նաեւ, որ ոչ մեկին, նույնիսկ հերոսին, օբյեկտներ եւ ագարակներ չպիտի նվիրաբերվեն, ոչ մեկին չի թույլատրվում «ախրանայի» միջոցով հարձակվել մարդկանց վրա՝ հաշվեհարդար տեսնելով երբեմն միայն «թարս հայացքի» համար:
Սակայն Մանվելը միակ գեներալը չէ, որն ունի օրենքի կողմից չվերահսկվող բիզնեսներ, նա միակ պաշտոնյան չէ, որի շրջապատը եւ ազգականներն իրենց սանձարձակ են պահում: Այդ ամենը անկախ Հայաստանի համար սովորական պրակտիկա է: Եվ Մանվելի բոլոր մեղքերը կներվեին, եթե նա կանգներ իշխանության կողքին, փառաբաներ եւ քծներ` «ում որ պետք է»: Բայց գեներալը չվախեցավ իր համակրանքն արտահայտել Տեր-Պետրոսյանի հանդեպ եւ հենց դրա՛ համար պատժվեց:
Այստեղ էլ, բնականաբար, խնդիր կա: Իշխանությունը կարող է ասել՝ եթե դու զինվորական ես եւ որոշել ես զբաղվել քաղաքականությամբ, ապա հրաժարական տուր եւ զբաղվիր՝ ինչքան ուզում ես: Ձեւական առումով դա ճիշտ է: Բայց, ինչպես եւ դիվանագետների հարցում, այստեղ էլ գործում են երկակի չափանիշներ: Երբ բարձրաստիճան զինվորականները իշխանությանը սատարող քաղաքական հայտարարություններ են անում, դա օրենքի խախտում չի համարվում: Ընդհակառակը՝ խրախուսվում է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Aravot.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ