Զուտ ժամանակավոր թեմա է, տեսածում համոզվելու։ Հ1-ով ժամը 13.00-ի Հայլուրն էի նայում, Ս. Սարգսյանը, Գարեգին Բ-ն և այլոք գնացել էին Ծիծեռնակաբերդ։ Սյժեն կարծես թե մոնտաժված չէր և ցուցադրվել էր ամբողջությամբ։ Կոնկրետ այն պահն է հետաքրքրում, երբ սկսում են կարդալ «Հայր մերը»։ Ս. Սարգսյանը բերանը կիսաբացելով կիսաչբացելով ինչ-որ բան է ասում քթի տակ, իսկ Գարեգին Բ-ն, որը բարձր կարդում է, կեսից կանգ է առնում ու վերջին մասը ասում։![]()
Հիմա, ուզում եմ ճշտեմ, այս ամենը ինձ թվացե՞լ է, այնտեղ մոնտաժ է արվա՞ծ, հետն էլ այնքան վարպետորեն, որ չեմ նկատել, որ մի փոքրիկ հատված կտրել են, թե՞ նրանք իրոք «Հայր մերը» չգիտեն![]()
Էջանիշներ