User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Դավաճաններին պատժում են

  1. #61
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Ըստ կանոնադրության և սահմանադրության զինվորականը պարտավոր է ենթարկվել իր հրամանատարին: Տվյալ դեպքում հրամանատարը պրեզիդենտն է: Պարզ է, որ եթե ենթական «ՉՊ» է անում բնականաբար վերադասն արձագանքում է:
    Իսկ այն հարաբերությունները որոնք կային ու կան նախկին ու ներկայիս իշխանական մարմինների, օլիգարխների ու այլ ազդեցիկ մարդկանց միջև հիմք են տալիս եզրակացնելու, որ նման իրավիճակը դեռ երկար է տևելու: Դեռևս չկա ազգային գաղափար, կան սոսկ անձնական հարաբերություններ:

  2. #62
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Ku k-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Մանվելն էլ հետաքրքիր տղա դուրս եկավ հա Թե ասա քեզ ի՞նչ էր եղել, մի երկու հատ կրակեիր ժողովրդի վրա, մնայիր քո պաշտոնին էլի
    Ձեր հեգնանքն ամենևին տեղին չէ, հարգարժան պարոն Ku k:
    Նախ մեզանից ոչ մեկն իսկապես Մանվելին գնահատական տալու իրավունք չունի ու իմաստ էլ չունի դա անել: Մի բան պարզ է, նա չի ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին, ու կապ չունի՝ թե ով է այդ գերոգույն հրամանատարը: Եթե Հայաստանի բանակում կան այնպիսի սպաներ ու գեներալներ, որոնք չեն ուզում ենթարկվել հրամանների՝ պարտավոր են պաշտոնաթողության դիմում ներկայացնել ու երբ պաշտոնաթող կլինեն, այն ժամանակ որ ջհանդամը կուզեն թող գնան, թեկուզ ազերիների բանակը, իրենց գործն է, սակայն գտնվելով բանակում ու չենթարկվել հրամանին կարող են միայն դավաճանները: Ես չեմ կարծում թե Մանվելն այդ աստիճան անբարոյական է գտնվել, որ բացեիբաց հրաժարվեր ենթարկվել հրամանին, սակայն որևէ արդարացում էլ չեմ գտնում այն բանի համար, որ նա չի սատարել իր գերագույն գլխավոր հրամանատարին:
    Եթե պարոն գեներալը մտածում է, որ ինքը անարժանիորեն է ստացել գեներալի կոչումն ու դրա համար պարտական է ԼՏՊ-ին, ապա ավելի բարոյական կլիներ, եթե նա պաշտոնաթող լինելուց հետո միայն աներ այն ինչի համար իրեն միանգամայն իրավացիորեն հեռացրել են իր զբաղեցրած պաշտոնից:
    Մի՞թե գաղտնիք է, որ մենք այսօր շրջապատված ենք թշնամիներով, ու բանակը պետք է լինի ուժեղ, միակամ, հայրենիքի ու նրա պետականության պաշտպանության երաշխավորը: Դա մեր ժողովրդի բանակն է, որն արյուն ու միս է տվել նրան, ծնել ու փայփայել է, այս օրվա համա՞ր, որ ում խելքին ինչ փչի այնպես վարվի՞ նրա հետ: Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ թուրքական զորքն իզուր չէր մտել հյուսիսային Իրաք ու այնտեղ մնաց այնքան ժամանակ, մինչև որ Երևանում ողբերգական, սակայն ոչ իրենց համար բարենպաստ հանգուցալուծում ստացան ԼՏՊ-ական հանրահավաքները:
    Պատկերացրեք, եթե մեր բանակն ու ուժային կառույցները բաժան բաժան լինեյին, ապա թուրքական ներխուժումն հայաստան՝ կդառնար անխուսափելի:
    Կարծում եք իզո՞ւր տեղն էիրն ազերիներն ու թուրքերը ստահոտ լուրեր տարածում՝ թե Արցախում գոյություն ունեն Քրդական Բանվորական կուսակցության բազաներ: Իրաքից մի 100-200 քուրդ զինյալների հալածելով կուղղեյին դեպի Հայաստան ու կմտնեյին այստեղ թուրքական ձևով "ժողովրդավարություն, կարգ ու կանոն" հաստատելու…
    Լավ մտածեք ասածներիս շուրջը, սա շատ իրական ու մահացու վտանգ էր , որ կախվել էր մեր գլխին:
    Փառք ու պատիվ Հայոց Բանակին , որը գտնվեց իր բարձրության վրա ու չենթարկվեց սադրանքների…
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  3. #63
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում թե Մանվելն այդ աստիճան անբարոյական է գտնվել, որ բացեիբաց հրաժարվեր ենթարկվել հրամանին, սակայն որևէ արդարացում էլ չեմ գտնում այն բանի համար, որ նա չի սատարել իր գերագույն գլխավոր հրամանատարին:
    Ժողովրդի վրա կրակելու հրամանը կատարելուց հրաժարվելը դա անբարոյականություն չի:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա մեր ժողովրդի բանակն է, որն արյուն ու միս է տվել նրան, ծնել ու փայփայել է, այս օրվա համա՞ր, որ ում խելքին ինչ փչի այնպես վարվի՞ նրա հետ:
    Այո, մեր ժողովուրդը բանակին չի ծնել ու փայփայել, որ ում խելքին փչի՝ բանակը հանի ժողովրդի դեմ ու ժողովրդի վրա կրակելու հրաման տա:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, եթե մեր բանակն ու ուժային կառույցները բաժան բաժան լինեյին, ապա թուրքական ներխուժումն հայաստան՝ կդառնար անխուսափելի:
    Պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած՝ զբաղված էր Երևանում ժողովրդի վրա կրակելով, Ադրբեջանի սահմանում հարձակումներ եղան:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 04.04.2008, 12:59: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #64
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ընկեր, նախ ասեմ, որ դատելու ունակություններից զուրկ եմ, եթե դատելը վերաբերվում է ասածիդ:........
    Եվ հետո էլ ասեմ, որ չեմ դատում, այլ ուզում Մի խոսքով, եթե զգացմունքների հետեվից գնամ, հնարավոր է, որ մանվելի սպարապետ էլ կճանաչեմ, դե կռվելա չէ՞ վերջիվերջո
    Keyboard jan, ընդհանրապես իմ ասածը վերաբերում էր Սօտեռ-ի գրառմանը, ու իմ ասածը վերաբերում էր ոչ թե նրա անցյալի արածներին, այլ փետրվարի 21ից հետո պահվածքին: Իսկ դուք դատում եք իրան 21ից հետո, բայց 91թ.-ից արածների համար
    Եթե ուզում ենք կարգին երկիր կառուցել, նախ պետք է սկսենք դատել մարդկանց իրենց արածների համար օրենքով և այն ժամանակ երբ արել են, ոչ թե երբ ձեռնտու է:
    Եթե նա հանցագործ էր, թող շուտ դատեին, դատարանով:
    Ինձ չի հետաքրքում, թե կոնկրետ ում մասին են ասում ԴԱՎԱՃԱՆ, ես նայում եմ կոնկրետ երևույթը, երբ ամեն արժանի ու անարժան մարդ կարա վեր կենա ու պետության, կամ պետությունը ներկայացնող մարդուն դավաճան անվանի:
    Նախ պետք է սկսենք հարգել մեր երկիրը և միմյանց:

    Տենց չի կարելի:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #65
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած՝ զբաղված էր Երևանում ժողովրդի վրա կրակելով, Ադրբեջանի սահմանում հարձակումներ եղան:
    Ես ժողովրդի վրա կրակել չկրակելու մասին որևէ խոսք ասե՞լ եմ, որ Դուք աղավաղում եք մտքերս…
    Պարոն Գևորգյանն արդեն փետրվարի 22-ից չէր կատարում հրամաններ, ի՞նչ կապ ունի դա ժողովրդի վրա կրակելու հրաման տալու հետ:
    Չեմ կարծում թե Դուք ինձանից պակաս հայրենասեր եք, սակայն ինչո՞ւ այդպես անտարբեր եք այն վտանգի հանդեպ, որի պատճառով Հայրենիք կարող էինք կորցնել.
    Ի վերջո ես խոսում եմ շատ ավելի լուրջ բաների մասին, քան Մանվելի դավաճան լինել չլինելն է, փոխանակ դրա մասին խորհելու Դուք ինձ ասում եք "պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած…"
    Հերթական մի սուտ՝ այս անգամ էլ Բանակի մասին… Փառք աստծո, որ բանակը ինչպես ոմանք երազում էին տեսնել՝ բաժան-բաժան չեղավ և հենց այդ հանգամանքն էլ հերթական անգամ փրկեց մեր պետությունն ու պետականությունը:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  6. #66
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարծում թե Դուք ինձանից պակաս հայրենասեր եք, սակայն ինչո՞ւ այդպես անտարբեր եք այն վտանգի հանդեպ, որի պատճառով Հայրենիք կարող էինք կորցնել.
    Ի վերջո ես խոսում եմ շատ ավելի լուրջ բաների մասին, քան Մանվելի դավաճան լինել չլինելն է, փոխանակ դրա մասին խորհելու Դուք ինձ ասում եք "պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած…"
    Հերթական մի սուտ՝ այս անգամ էլ Բանակի մասին…
    Ինձ բացարձակապես չի հետաքրքրում դու թուրքամետ ես թե հայրենասեր, և եթե հայրենասեր ես՝ որքանով ես սիրում հայրենիքդ:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Ես պարզ ասեցի, չհասկացողների համար կրկնում եմ ևս մեկ անգամ.
    Գերագույն հրամանատարիկ կոչեցյալը զորքին պառակտել է՝ նրան հանելով սեփական ժողովրդի դեմ, որի հեևանքով արտաքին թշնամին ոտնձգություններ է կատարել:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժողովրդի վրա կրակել չկրակելու մասին որևէ խոսք ասե՞լ եմ, որ Դուք աղավաղում եք մտքերս…
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի վերջո ես խոսում եմ շատ ավելի լուրջ բաների մասին, քան Մանվելի դավաճան լինել չլինելն է, փոխանակ դրա մասին խորհելու Դուք ինձ ասում եք "պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած…"
    Kuk-ի խոսքերից
    Պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած՝ զբաղված էր Երևանում ժողովրդի վրա կրակելով, Ադրբեջանի սահմանում հարձակումներ եղան:

    Այստեղ ակնհայտ երևում է՝ ով ում գրառումն է աղավաղում:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ժողովրդի վրա կրակել չկրակելու մասին որևէ խոսք ասե՞լ եմ, որ Դուք աղավաղում եք մտքերս…


    Ի վերջո ես խոսում եմ շատ ավելի լուրջ բաների մասին, քան Մանվելի դավաճան լինել չլինելն է, փոխանակ դրա մասին խորհելու Դուք ինձ ասում եք "պատկերացնելու կարիքը չեմ տեսնում, քանի որ բոլորս տեսանք, երբ բանակը բաժան-բաժան էր եղած…"
    Այս գրառմանդ մեջ ակնհայտ է, որ կեղծում ես գրառմանս միտքը, հանելով նրա մեջ եղած կարևոր մասը:
    Ի՞նչ ես ուզում ասել. Երբ զորքը պառակտված է, կրակում է ժողովրդի վրա, և դրա հետևանքով արտաքին թշնամին հարձակվում է, դա լուրջ բան չի՞:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.04.2008, 17:53: Պատճառ: Վիրավորական հատվածի ջնջում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #67
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Ցանկացած մարդ առաջին հերթին մարդ է, հետո զինվոր:


    Եթե հրամայեն գնալ մոստից քցվել պետք ա անեն՞՞՞
    Իսկ եթե հրամայեն ատոմային ռումբ գցել Հայաստանի վրա էլի պետք է անեն:
    Իսկ եթե հրամայեն 100 000 մարդու վրայով տանկերով քշել անցնել էլի պետք է անեն՞՞՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #68
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Հարգելի ակումբցիներ, բոլորիդ հրաժեշտ եմ տալիս ու այլևս չեմ մտնի այս երբեմնի հրաշալի ակումբը, որտեղ առաջներում երբ խոսում էիր, լսող կար , ընդիմախոս կար ու առողջ բանավեճ էր գնում:
    Հիմա այստեղ վխտում է հհշ-ի ոգին, որին հատուկ է սուտը, կեղծիքը, ապականությունն ու զրպարտությունը: Սրանք այն աստիճանի են ապականել այս ակումբը, որ ցանկացած իրենց տեսակետները չկիսող, իրենց դիմակը պատռող շարադրվածք ամենաանխնա կերպով հանվում է՝ Մոդերատորական քնքույշ միջամտությամբ, իսկ հիմա էլ արդեն առանց որևէ հիշատակում մտցնելու … Ջնջում են թե գրածդ և թե նրան պատասխանողների գրությունները, այսինքն վերացնում են բոլոր հետքերը, այսինքն լռեցնում են բոլոր ընդիմախոսներին, այնպես՝ ինչպես դա արվում էր իրենց իշխանության օրերին 1990-98 թվականներին:
    Մարդուս համար ամենաթանկ բանը, որի համար նա պստրաստ է ամեն տեսակ զոհողությունների՝ մանկիկն է: Պատահական չէ, որ բորենիները /շակալ/ իրենց զոհը որոգայթը գցելու նպատակով դիմում են մարդու ամենանվիրական զգացմունքներին՝ ամենաբնական ձևով նորածին մանկան լացով գայթակղելով նրան…
    Հհշ-ն էլ է դիմում մեր ամենանվիրական նպատակներին, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն և այլն, սակայն սրանք միայն մարդկանց մոլորեցնելու, խաբելու ու իրենց բորենիական ախորժակին հագուրտ տալու համար են միայն:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.04.2008, 00:45:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  9. #69
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    1- սահմանամերձ շրջաններում սադրանքներ միշտ էլ լինում են, ուրիշ բան է, որ դրանց մասին մարդիկ տեղեկացված չեն, կամ տեղեկացվում են որոշ նպատակներով:
    2- զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում զինծառայողը կրում է տույժ կամ պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում, իսկ պատերազմական և արտակարգ պայմաններում պատիժն առավելապես խիստ է: Մնացածն արդեն հրամանատարների խղճի վրա է:
    3- Վերոհիշյալն երևի Փաշինյանն անտեսում էր՝ երիտասարդ զինվորներին կոչ անելով անցնել իր կողմը, որի համար այդ նույն զինվորը պատասխան էր տալու ռազմական տրիբունալում:
    4- Ցավոք ԼՏՊ-ի անհեռատեսության պատճառով եղան բազմաթիվ զոհեր և տուժածներ:
    Նշեմ՝ որ չեմ արդարացնում իշխանությունների գործողությունները, որոնք այլ ելք չգտան կամ չցանկացան գտնել իրավիճակը այլ կերպ շտկելու իսկ որոշ գործիչներ առիթից օգտվելով սկսեցին անձնական հարցեր պարզել ու լուծել, ժողովրդին թողնելով նույն կոտրած տաշտակի առջև:

  10. #70
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Ես որպես ոչ ՀՀՇ-ական, ես կասեի նույնիսկ հակա ՀՀՇ-ական, քո գրառումից եզրակացություններ արեցի, ու ասեմ ոչ ի օգուտ քեզ, հաջողություն

  11. #71
    Պատվավոր անդամ salatik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2006
    Գրառումներ
    565
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Racer ջան ուղղակի մի տարբերություն կա քո գրածի մեջ ու իմ մտածածի մեջ.
    եթե ես լինեի զինվորականը քո ասած, կգերադասեի նստել, կամ էլ տույժի ենթարկվել, քան թե կրակել իմ ազգակիցների վրա:

  12. #72
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում salatik-ի խոսքերից Նայել գրառումը
    Racer ջան ուղղակի մի տարբերություն կա քո գրածի մեջ ու իմ մտածածի մեջ.
    եթե ես լինեի զինվորականը քո ասած, կգերադասեի նստել, կամ էլ տույժի ենթարկվել, քան թե կրակել իմ ազգակիցների վրա:
    Դրա համար էլ ասում եմ՝ վերադաս հրամանատարության խղճի վրա է :
    Կարծում ես 19-20 տարեկան երիտասարդի համար հեշտ է՞: Տվյալ կրիտիկական իրավիճակում չի ասվի թէ ով ինչպես իրան կդրսևորի, մեծ նյարդային ծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր է որ ին-որ մեկը չդիմանա լարվածությանը և վախից, կամ այլ պատճառներից կրակի (նմանատիպ բաներ երբեմն պատահում ծառայության ընթացքում կամ մարտական հերթապահություն կրելիս), նամանավանդ երբ դիմացինդ այնքն էլ խաղաղ չի տրամադրված:
    Վերջին խմբագրող՝ Racer: 04.04.2008, 19:14:

  13. #73
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    1- սահմանամերձ շրջաններում սադրանքներ միշտ էլ լինում են, ուրիշ բան է, որ դրանց մասին մարդիկ տեղեկացված չեն, կամ տեղեկացվում են որոշ նպատակներով:
    2- զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում զինծառայողը կրում է տույժ կամ պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում, իսկ պատերազմական և արտակարգ պայմաններում պատիժն առավելապես խիստ է: Մնացածն արդեն հրամանատարների խղճի վրա է:
    3- Վերոհիշյալն երևի Փաշինյանն անտեսում էր՝ երիտասարդ զինվորներին կոչ անելով անցնել իր կողմը, որի համար այդ նույն զինվորը պատասխան էր տալու ռազմական տրիբունալում:
    1- Եթե խոսքդ իմ գրառմանն էր վերաբերում, ասեմ, որ արդեն համարյա 4 տարի է, ինչ Նոյեմբերյանի դիրքերում ծառայող ծանոթներ ունեմ ու շատ լավ գիտեմ, թե ինչ է կատարվում այդ սահմանում: Նենց որ կարիք չկա, որ ինչ որ մեկը ինձ ասի, թե ընդեղ միշտ էլ լինում են կրակոցներ կամ չեն լինում: Ում խոսքերին ես վստահում եմ, այդ մարդկանցից էլ տեղեկանում եմ ինձ հետաքրքրող տվյալ իրադարձության մասին:

    Ինչ վերաբերում է Նիկոլի կոչին: սերժն ու քոչարյանն էլ հրամաններ են տալիս՝ ջարդել, սպանել ժողովրդին:
    Կոչը չես համեմատի հրամանի հետ. Տվյալ դեպքում կոչը կարա մնա օդում կախված, իսկ հրամանը՝ ոչ: Պետք է նախ մտածել, թե ինչու և ինչից հետո է արվել այդ կոչը: Դա արվել է այն հակաազգային հրաման տալուց հետո և ուղղված է եղել այդ հրամանի դեմ: Այդ պատճառով այդ կոչը չի կարելի որակել հակաազգային:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.04.2008, 00:48:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #74
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Կուկ, ուրախ եմ արձագանքիդ համար:
    Սահմանամերձ ասելով նկատի ունեմ և Հայաստանի և Արցախի սահմաննրը: Ինքս ծառայել եմ Արցախում ու հավատա՝ լավատեղյակ եմ, ամեն տիպի ծանոթ էլ ունեմ, ծառայող էլ չծառայող էլ: Կոնկրետ Նոյեմբերյանում էլ շատ ծանոթներ ու բարեկամներ ունեմ որոնց ճանաչում եմ 20 տարուց ավել:
    Չեմ արդարացնում կառավարության ընտրած լուծման տարբերակը բայց և չեմ արդարացնում նրանց կազմակերպած պրովոկացիային զոհ գնալը:

    Որ հանկարծ թյուր կարծիք չստեղծվի՝ ասեմ, որ ոչ մի քաղաքական գործչի չեմ համակրում, քանզի Հայաստանում առայժմ քաղաքական ճանապարհով լուծումներ չեն իրագործվում այլ իրագործվում են այնպես ինչպես տեսնում եք:

  15. #75
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դավաճաններին պատժում են

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, ուրախ եմ արձագանքիդ համար:
    Սահմանամերձ ասելով նկատի ունեմ և Հայաստանի և Արցախի սահմաննրը: Ինքս ծառայել եմ Արցախում ու հավատա՝ լավատեղյակ եմ, ամեն տիպի ծանոթ էլ ունեմ, ծառայող էլ չծառայող էլ: Կոնկրետ Նոյեմբերյանում էլ շատ ծանոթներ ու բարեկամներ ունեմ որոնց ճանաչում եմ 20 տարուց ավել:
    Իմիջայլոց արդեն 2 շաբաթա լուրերա գալիս,որ Շամշադինում կրակոցներ են լինու ու շատ հաճախ…

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •