Արշակ ջան, այն որ ես այդ շարժման մասին և/կամ համար,վերաբերյալ քայլեր եմ անում դու դեռ անտեղյակ ես և դրա համար էլ գրել ես այսպես:Հավատացնում եմ քեզ, որ անպայման տեղյակ կպահեմ հետաքրքրված մարդկանց այս ամենի իրադարձությունների մասին:
Չէ Արշակ ջան չեմ սպասում ոչ մեկի, ուղղակի ուզում եմ, որ այդ մեկը մեզ միանա արդեն սկսած շարժման մեջ ժողովրդի պահանջով ու կատարի ժողովրդի պատգամը, ինքնախաբեությամբ չեմ զբաղվում, ինձ չճանաչելով խնդրում եմ այդպիսի կարծիք մի կազմի:
Չեմ համակերպվել պարտությանը, այն գրառումս, որ իշխանափոխություն հնարավոր չե, այո էլի եմ ասում այնկերպ ինչպես ցանկանում եմ ոմանք չի լինելու Արշակ ջան, չեմ ուզում առաջ անցնել, բայց թող մնա կապրենք կլինի, բոլորից ներողություն կխնդրեմ սխալված լինելուս համար ու կցնծամ, որ պայքարողները հասան իրենց ուզածին
Արշակ ջան, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ իրար մոտ կանգնած են դա դեռ համախմբում չի ու ես իմ կարծիքով մի բան կարող եմ անել, խոսում եմ իմ դեմքով, որ օրինակ ուրիշին չբերեմ, եթե ես առաջնորդ եմ ու տեսնում եմ, որ իմ պայքարին փորձում են սադրանքներով խոչնդոտել ես թույլ չեմ տա որ իմ համախոհներին ամբոխ անվանեն, այլ նրանց հետ համաձայնության կգամ, կոչ կանեմ ցրվելու և հաջորդ օրը նոր հավաք կազմակերպելու, դե ես այս ամենը չեմ գրում, որ ասենք գրեն որ դա իդեալական բան է, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց հաստատ իրականանալի է, եթե ցանկություն լինի:
Կարդացի Արշակ ջան դրա համար էլ ավելի փորձեցի մեկնել գրառումս, որ էլ "վիճելու" առիթ չունենանք:
Շնորհակալ եմ քեզանից, որ քաղաքակիրթ ձևով անդրադառնում ես գրառմանս, մի բան կարող եմ ասել, ինչը ինչի, բայց քաղաքականության համար թշնամանալը ինձ համար անընդունելի եմ համարում, այնպես որ, հուսով եմ առիթ կունենանք չէ ավելի շուտ պատիվկունենանք հանդիպելու մի օր և քննարկելու ավելի մանրամասն մի բաժակ գարեջրի շուրջ, եթե քչություն կանի կավելացնենք:
Կներեք մի քիչ թեմայից շեղվելու համար:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էջանիշներ