Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ կներեք, խնդրում եմ ինձ ասեք , ի՞նչ է նշանակում թե՝ ժողովուրդը գնալու է մինչև վերջ:
Ո՞րն է մինչև "վերջը" ըստ ԼՏՊ-ի, ինձ համար պարզ է, երկու անգամ նրա մինչև "վերջը" վերջացել է աթոռով, որն հնարավորինս օգտագործվել է մեր պետության ու ժողովրդի շահերի դեմ:
Այ, ժողովրդի մինչև վերջ գնալը ես չեմ պատկերացնում: Ո՞վ կարող է հասկանալի բացատրել այդ մասին այնպես, որ լրացուցիչ հարցեր չառաջանան՝ կխնդրեյի պարզաբանեն, կարող է պատահի այնպես, որ ես կտրվել եմ իմ ժողովրդից , այսինքն նա գնում է, իսկ ես տեղում եմ մնացել, գուցե պետք է հասնե՞լ նրա ետևից…
Կանխավ Շնորհակալ եմ:
Ես նկատի ունեմ էն, որ ժողովուրդը հասնելու է նրան, որ մեր այսօրվա կառավարությունը <<գահընկեց>> արվի: Կապ չունի, թե Լևոնը այդ պայքարում ժողովրդի կողքին կլինի, թե չէ: Շատ հնարավոր է, որ նոր լիդերներ մտնեն քաղաքական դաշտ ու ժողովրդին տանեն իրենց հետևից