User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Արտակարգ իրավիճակ Երևանում

  1. #31
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկս մեկիս դավաճան անվանելով բան չենք փոխելու հավատացնում եմ Ձեզ: Իսկ այն ամենը ինչ մենք այստեղ քննարկել ենք ու քննարկում ենք շատ հեշտ է թվում լուծել առաջին հայացքից, սակայան մի բան լավ իմացեք.
    Այս իշախնությունները արյունով են եկել, հասել իրենց բարձրունքին և այսօր ոչ թե կայունություն կամ խաղաղություն ապահովելու, այլ իրենց կյանքը փրկելու խնդրին է: Չեմ հավատում, որ իշանափոխություն կլինի, առավելևս, որ դա կանի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ափսոս է մեր պոտենցիալն ու կարողությունները, կրկին նշում եմ եկեք մենք ստեղծենք շարժում, եկեք մենք ղեկավարենք այդ շարժումը, մեզ պետք չեն ոչ՛ Լևոն, ոչ՛ էլ Սերժ, մենք ենք մեր պետության տերն ու տիրակալը, թույլ չտանք, որ ևս մեկ անգամ այն մեզանից խլեն, ինչը հավատացած եմ, որ փորևում են անել ԼՏՊ-ն ու ՍՍ-ն… Մինչև մենք մեզանով չպայքարենք, չենք հասնելու ոչնչի, էլի եմ կրկնում ԼՏՊ-ն առաջնորդ չէ՛ մեզ այս դեպքում օգտագործում են, սակայն մենք բոլորս առաջնորդ ենք, եկեք մենք առաջնորդենք, համոզված եմ մեզանից շատերի մեջ կան լուրջ քաղաքագետներ, լուրջ իրավաբաններ, լուրջ մարդիկ, որոնք կարող են և կանեն ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է առաջնորդելու համար, միանանք այս գաղափարի շուրջ, ոչ թե դիմացինին կամ 3-ին ստորացնելով, անհիմն լոզունգներով ու դավաճան անվանելով, մինչև չլինի միասնական գաղափար, հաղթանակը ԲԱՑԱՌՎՈՒՄ Է:
    Շնորհակալ եմ ուշադրության համար:
    Հարգելի keyboard, հա՛մ չես հավատում, որ իշխանափոխություն կլինի, հա՛մ էլ կոչ ես անում համախմբվել ինչ–որ անհայտ մեկի շուրջ, շարժում սկսել ու տեր կանգնել երկրին։ Մտքերդ ինչ–որ իրար հակասում են կարծես։ Ընդ որում, ձևակերպումիցդ երևում է, որ չես հավատում իշխանափոխությանը, եթե թեկուզ մի ուրիշը լինի առաջնորդը։
    Keyboard, ոչ ոք չի պնդում, թե պետք է անպայման Լևոնին առաջնորդ/նախագահ ճանաչենք։ Խնդիրը հետևյալն է. պետք է էս կրիմինալից ազատվել։ Որևէ ձևով դուրս արի էդ կրիմինալի դեմ պայքարի։ Ու գուցե լիքը մարդ միանա քեզ։ Էս պահին Լևոնի հետ պայքարի են ելել բազմաթիվ մարդիկ, որոնք բոլորովին տարբեր քաղաքական հայացքներ ունեն, շատերն ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, ուղղակի արժանապատվություն ունեն ու չեն կարող հանդուրժել ստրկությունը։ Սա արդեն վաղուց զուտ քաղաքական պայքար չէ։ Սա արժանապատվության համար հասարակական, քաղաքացիական ընդվզում է։
    Միացե՛ք ընդվզմանը, թեկուզ առանց Լևոնին միանալու։
    Բոլորովին պարտադիր չէր, որ մյուս ընդիմադիր կոչվող թեկնածուները ասեին. «Լևոն նախագահ»։ Թող ամեն մեկը որևէ ձևով պայքարի դուրս գար։ Ոչ ոք տեղից չշարժվեց։ Մի մասը Սերժի հետևը մտան, մյուսներն էլ մի քանի ձևական հայտարարություններ արեցին կեղծված ընտրությունների մասին ու սկսեցին ամբողջ թափով Լևոնին քարկոծել։ Էդ պատճառով էլ էդ նույն թեկնածուների բազմաթիվ համախոհներ, հիասթափված իրենց թեկնածուից, հիմա միացել են միակ պայքարող թեկնածուին՝ թեկուզ չեն համակրում նրան։ Ու նման վարմունքը լրիվ բնական է։ Ո՞վ է մեղավոր, որ մյուսները չելան իրական, վճռական պայքարի։ Թող պայքարեին, միացողներ էլ կգտնվեին։
    Հենց թեկուզ էս ֆորումում բոլոր ինքներդ ձեզ «ոչ լևոնական, ոչ սերժական» կոչողներդ ձևի համար թեթևակի ասում եք, թե դեմ եք նաև Սերժին ու ամբողջ ուժով անցնում եք պայքարողներին քարկոծելուն։ Արդյունքում ընդամենը դառնում եք գործիք իշխող կրիմինալի ձեռքում այնպես, ինչպես ձեր թեկնածուները մեկիկ–մեկիկ դարձան։
    Մի կողմ թողեք քաղաքական տարաձայնությունները, անհատական անտիպատիաներն ու դուրս եկեք իրական, համառ պայքարի այս ստրկատիրական բռնապետության դեմ (այլ ոչ թե վերացական մտքերով փափուկ բարձ դրեք մարդկանց գլխի տակ), ու համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ կմիանան ձեզ։ Ու հաղթանակն էլ ողջ ժողովրդինը կլինի։ Գաղափարը կա՝ ազատ, արժանապատիվ կյանք ենք ուզում։ Ուզում ենք, որ ժողովուրդը ազատ, արդար ընտրություններով ինքը ընտրի իր նախագահին, որ վիզներս ծռած չապրենք ստրուկի կյանքով, վախը սրտներումս։
    Էսօր լինի, թե՝ վաղը, մեկ է հաղթելու ենք էս կրիմինալին։ Ինչքան համախմբված լինենք, էնքան քիչ կորուստներ կլինեն…
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.03.2008, 16:06:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. #32
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    ՈՒՌԱ վեջապես բացվեց Քաղաքականության բաժինը
    www.ayl.do.am

  3. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    աաաաաաաաաա…
    Դե հիմա տեսե՛ք ինչեր են լինելու…երևակայությունից դուրս…
    բայց գոնե վերջում երկիրը կփրկե՞նք
    թե չէ էդքան միտինգ արեցինք, սկի տպավորություն չթողեցինք իշխանությունների վրա

    Հայլուրով էս քսան օրը ինչեր ասես լսեցի
    даже խեղճուկրակ Արամ Հարությունյանն էր եկել Համալսարան մինի-հանրահավաք էր կազմակերպել 5-6 հոգանոց (չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը), ու մեզ ուզում էր համոզեր, որ վրաններում մնացողներին փող են բաժանել
    ու էտի մինչև Հայլուրով ասելն էր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #34
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ասում ես` Լևոնը չէ, որ պետք է համախմբի....բայց համախմբեց, չէ?
    Մեր այդ մտայնությունը, որ ամեն մի քնից վեր կացած մարդ կարող է առաջնորդ դառնալ ու ժողովուրդ համախմբել` ժամանակավրեպ է: Չի կարող:
    Ես քեզ հետ համամիտ եմ, որ շատերին ոտքի է կանգնեցրել ատելությունը ներկա վարչակազմի նկատմամբ, բայց էլի եմ ասում, ՌԵԱԼ դատենք: Այդ վարչակազմի դեմ պայքարը գլխավորեց ԼՏՊ-ն: Ոչ ես, ոչ դու, ոչ Դհոլը, ոչ Դհոլ 2 Արթուրիկը, ոչ Դհոլ 3 Վահանչոն:
    Հիմա այն վիճակը չէ, որ մենք հիշենք անցյալի վատը ու ամբողջը` արդարացի կամ ոչ բարդենք ԼՏՊ-ի գլխին...Ժամանակ չունենք դրա համար:
    Հիմա պետք է մի բան` լարել սրանց մեր երկրից: Քանի դեռ շատ ուշ չէ:
    Պուպուշ ջան, ես հասկանում եմ, որ մենք ինչ տեսնում դրան ենք հավատում, բայց դա այդպես չի: Եթե ես էլ դուրս գայի այդ լոզունգներով, այսօր կասեին, որ ես եմ համախմբել ժողովրդին:
    Էնպես որ չեմ ուզում, որ քո գլուղխը ցավի, ես էլ նույնը ասեմ, վերջ գնացինք զրուցարան:

  5. #35
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    հա ժողովուրդ մեկ էլ սրա՞ն ինչ կասեք.
    http://www.akumb.am/member.php?u=12114

    անձնագիրը 3 օր անհասանելի էր, իսկ առաջի օրը նամակ ուղարկելու հնարավորություն չկար
    հմի էլ մտածում եմ նամակ գրեմ, բայց ինչ գրեմ, չգիտեմ
    առանձնահատուկ ձևով ինչ-որ բան գրեմ, ասենք, "բարև Ձեզ պրն. Տեր-Պետրոսյան", վերջում պարզվի ինչ-որ իմ տարիքի մեկն ա, վրես ծիծաղալու ա, գրեմ էլ "կներես, դու ով ես", ի՞նչ կասի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #36
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի keyboard, հա՛մ չես հավատում, որ իշխանափոխություն կլինի, հա՛մ էլ կոչ ես անում համախմբվել ինչ–որ անհայտ մեկի շուրջ, շարժում սկսել ու տեր կանգնել երկրին։ Մտքերդ ինչ–որ իրար հակասում են կարծես։ Ընդ որում, ձևակերպումիցդ երևում է, որ չես հավատում իշխանափոխությանը, եթե թեկուզ մի ուրիշը լինի առաջնորդը։
    Keyboard, ոչ ոք չի պնդում, թե պետք է անպայման Լևոնին առաջնորդ/նախագահ ճանաչենք։ Խնդիրը հետևյալն է. պետք է էս կրիմինալից ազատվել։ Որևէ ձևով դուրս արի էդ կրիմինալի դեմ պայքարի։ Ու գուցե լիքը մարդ միանա քեզ։ Էս պահին Լևոնի հետ պայքարի են ելել բազմաթիվ մարդիկ, որոնք բոլորովին տարբեր քաղաքական հայացքներ ունեն, շատերն ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, ուղղակի արժանապատվություն ունեն ու չեն կարող հանդուրժել ստրկությունը։ Սա արդեն վաղուց զուտ քաղաքական պայքար չէ։ Սա արժանապատվության համար հասարակական, քաղաքացիական ընդվզում է։
    Միացե՛ք ընդվզմանը, թեկուզ առանց Լևոնին միանալու։
    Բոլորովին պարտադիր չէր, որ մյուս ընդիմադիր կոչվող թեկնածուները ասեին. «Լևոն նախագահ»։ Թող ամեն մեկը որևէ ձևով պայքարի դուրս գար։ Ոչ ոք տեղից չշարժվեց։ Մի մասը Սերժի հետևը մտան, մյուսներն էլ մի քանի ձևական հայտարարություններ արեցին կեղծված ընտրությունների մասին ու սկսեցին ամբողջ թափով Լևոնին քարկոծել։ Էդ պատճառով էլ էդ նույն թեկնածուների բազմաթիվ համախոհներ, հիասթափված իրենց թեկնածուից, հիմա միացել են միակ պայքարող թեկնածուին՝ թեկուզ չեն համակրում նրան։ Ու նման վարմունքը լրիվ բնական է։ Ո՞վ է մեղավոր, որ մյուսները չելան իրական, վճռական պայքարի։ Թող պայքարեին, միացողներ էլ կգտնվեին։
    Հենց թեկուզ էս ֆորումում բոլոր ինքներդ ձեզ «ոչ լևոնական, ոչ սերժական» կոչողներդ ձևի համար թեթևակի ասում եք, թե դեմ եք նաև Սերժին ու ամբողջ ուժով անցնում եք պայքարողներին քարկոծելուն։ Արդյունքում ընդամենը դառնում եք գործիք իշխող կրիմինալի ձեռքում այնպես, ինչպես ձեր թեկնածուները մեկիկ–մեկիկ դարձան։
    Մի կողմ թողեք քաղաքական տարաձայնությունները, անհատական անտիպատիաներն ու դուրս եկեք իրական, համառ պայքարի այս ստրկատիրական բռնապետության դեմ (այլ ոչ թե վերացական մտքերով փափուկ բարձ դրեք մարդկանց գլխի տակ), ու համոզված եմ, որ բազմաթիվ մարդիկ կմիանան ձեզ։ Ու հաղթանակն էլ ողջ ժողովրդինը կլինի։ Գաղափարը կա՝ ազատ, արժանապատիվ կյանք ենք ուզում։ Ուզում ենք, որ ժողովուրդը ազատ, արդար ընտրություններով ինքը ընտրի իր նախագահին, որ վիզներս ծռած չապրենք ստրուկի կյանքով, վախը սրտներումս։
    Էսօր լինի, թե՝ վաղը, մեկ է հաղթելու ենք էս կրիմինալին։ Ինչքան համախմբված լինենք, էնքան քիչ կորուստներ կլինեն…
    Հարգելի Արշակ, անունս Հովիկ է, անցնեմ թեմային:
    Ես էլի չեմ հավատում իշխանափոխությանը, որովհետև նշել եմ, որ դրա համար արյուն է թափվել ու դեռ շատ է թափվելու: Արշակ ջան, իմ մտքերը չեն հակասում իրար, ես գրում եմ այն ինչ ցանկանում եմ, որ լինի, ու կոչ եմ անում, որ մարդիկ գործիք չդառնան ուրիշի ձեռքին և արժանապատի պայքար անեն:
    Այսօրվա ցանկացած պայքարողի օգտագործում են սեփական շահերի մեջ:
    Մի խոսքով, այս ամենը շատ ավելի լուրջ ու անհասկանալի է քան մենք պատկերացնում կամ տեսնում ենք:

  7. #37
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Տովարիշ ԼՏՊ ազատել է Արցախը,
    գոնե էս մասին եկեք չխոսենք էլի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 21.03.2008, 17:02: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #38
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլի չեմ հավատում իշխանափոխությանը, որովհետև նշել եմ, որ դրա համար արյուն է թափվել ու դեռ շատ է թափվելու:
    Էնքան էլ չհասկացա արյուն թափվելու ու իշխանափոխության անհնարինության միջև կապը։ Կպարզաբանե՞ս ինչ նկատի ունես։ Ու նորից եմ ուզում շեշտել՝ ինչքան համախմբված պայքարենք, այնքան քիչ մարդկային և այլ կորուստներ կունենանք։

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, իմ մտքերը չեն հակասում իրար, ես գրում եմ այն ինչ ցանկանում եմ, որ լինի, ու կոչ եմ անում, որ մարդիկ գործիք չդառնան ուրիշի ձեռքին և արժանապատի պայքար անեն:
    Այսօրվա ցանկացած պայքարողի օգտագործում են սեփական շահերի մեջ:
    Հովիկ ջան, էն որ ժողովրդական պայքարը տարբեր ուժեր փորձելու են իրենց նեղ շահերի համար օգտագործել, էդ սենց թե նենց հասկանում ենք։ Հենց թեկուզ 88–ի շարժումը, Ղարաբաղյան պատերազմը բազմաթիվ տարբեր ուժեր փորձում էին իրենց շահին ծառայեցնել։ Դրանից երբեք չես խուսափի։ Բայց դրանից չի հետևում, թե այդ դեպքում ինքը՝ պայքարող ժողովուրդը կորցնում է իր շահը։ Թե նստեինք մտածեինք հանկարծ ուրիշի անձնական շահերին չնպաստելու մասին, Ղարաբաղը վաղուց կորցրած կլինեինք։ Էդ սկզբունքով առաջնորդվելու դեպքում պիտի ոչինչ չանենք, տեղներիցս չշարժվենք։
    Չէ՛, անկախ սրա–նրա շահից, մենք պիտի պայքարենք, պիտի չթողնենք, որ մեզ ստրուկի տեղ դնեն։ Եթե վաղը նոր նախագահը նույն բանն անի, նույն ձևով պիտի ելնենք իրա դեմ։ Եթե ամեն անգամ ազգովի ընվզենք մարդկանց էշի տեղ դնողների դեմ, սենց բան չի լինի։ Ուզեն էլ չեն անի, որտև կվախենան, կիմանան, որ ժողովրդին էշի տեղ դնելու դեպքում, մարդիկ կելնեն գլուխները կջարդեն։ Միայն անարդարության դեմ մշտական ըմբոստ ոգին մի բան կփոխի։
    Սերժը մտածում էր, որ մինչև հիմա մարսվել է, ուրեմն հիմա էլ կմարսվի։ Չարաչար սխալվում էր։ Համոզված եղեք, արդեն լուրջ տուժել են… Իսկ պայքարը շարունակվում է։ Իրանք ամեն օր նորանոր պրոբլեմներ են ունենալու, մինչև շունչները փչի։
    Ու նորից եմ շեշտում։ Էսօր լինի, թե՝ վաղը, մեկ է ժողովուրդը հաղթելու է։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #39
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԶՈՐՔ Է

    Մարտի 21-ին, Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո քաղաքի փողոցներում աստիճանաբար նվազած ոստիկանության քանակը նկատելիորեն ավելացել է: Այդ հանգամանքը թերեւս պայմանավորված է այն երթի սպասումով, որի մասին քաղաքացիների շրջանում տեղեկություններ էին տարածվել բջջային հեռախոսների եւ էլփոստերի հաղորդագրությունների տեսքով: Դրանցով տարածվել էին Ազատության հրապարակում հանրահավաքի հրավեր եւ նաեւ ի հիշատակ մարտի 1-ի իրադարձությունների զոհերի, կազմակերպված սգո երթ:

    Թերեւս այդ միջոցառումների սպասումով էլ ոստիկանական զորքերը մարտի 21-ի կեսօրից շրջապատել են Ազատության հրապարակը, ընդ որում շրջապատել են ոչ միայն բուն հրապարակը, այլ նրան հարող փողոցների մայթերը, թույլ չտալով քաղաքացիների կուտակումներ: Ոստիկանության զորքեր էին տեղակայվել նաեւ Հանրապետության հրապարակում, Շահումյան եւ Մյասնիկյան հրապարակներում: Մյասնիկյան հրապարակում զորքերը շրջապատել էին Մյասնիկյանի արձանը, դեպի ուր եւ ուղղվելու էր, ըստ էլփոստերով տարածված հաղորդագրությունների, սգո երթը:

    lragir.am

  10. #40
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Արտակարգ իրավիճակ Երևանում

    Արտակարգ իրավիճակը մայրաքաղաքում եւ բլոգներում

    Մարտի 1-ից հետո, երբ արտակարգ իրավիճակի 20 օրերի ընթացքում լրատվամիջոցներին արգելվեց պաշտոնականից բացի այլ նորություններ հաղորդել, ինտերնետը դարձավ այլընտրանքային տեղեկություն որոնելու ու տարածելու հիմնական դաշտը:

    Իսկ երբ մարտի 2-ին am տիրույթն ապահովող «Հայկական ինտերնետ ընկերակցությունն» ԱԱԾ-ի հրահանգով սառեցրեց լրատվական կայքերի մեծ մասը, տեղեկությունների փոխանակումն ու քննարկումները կենտրոնացան բլոգներում եւ սոցիալական ցանցերում:

    Կարդալ ամբողջությամբ

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արտակարգ պատահարներ
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 118
    Վերջինը: 21.11.2014, 15:54
  2. Իրավիճակ
    Հեղինակ՝ impression, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.08.2012, 09:46
  3. 16. Արտակարգ դրություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 33
    Վերջինը: 06.04.2011, 22:53
  4. Անելանելի Իրավիճակ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 75
    Վերջինը: 23.01.2010, 23:48
  5. Բարդ իրավիճակ ))
    Հեղինակ՝ Cracker, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.12.2009, 11:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •