Անկեղծ ասեմ...

Սիրուշոյին ու նրա մայրիկին փոքրուց սիրել եմ (դե սկզբում միշտ միասին էին հանդես գալիս), հետո Սիրուշոն սկսեց ձևավորվել որպես սոլո-երգչուհի, առաջին երգերը էլի սիրում էի` ինքը համով բալիկ, տարիքին համապատասխան էլ երգեր է երգում, առանց ավելորդությունների, ձայնն էլ վատը չի... հետո մի գիժ երգ երգեց անգլերեն. դե ոչինչ, "անցումային տարիք է", կանցնի: Հետո Շերամի Շորորան երգեց. զզվեցնում էր այն, որ երգը ամեն անկյունում ականջդ էր մտնում, բայց երգում էր շատ լավ! էս երգից հետո համոզվեցի, որ հեչ էլ վատ ձայն չունի ու կարող է շատ լավ երգել:
Մեկ էլ տեսա, էս աղջիկն էլ է "ընկնում բոլորի ջրերը"... "Հիմա"-ն ահավոր էր. միակ բանը, որ ինձ ուրախացնում էր, էն էր, որ էդ երգը ակնհայտ իրենը չէր (տեսահոլովակում էլ է զգացվում), ուրեմն էդ ոճում չի մնա... էն էլ հաջորդը Սոֆիի հետ դուետն էր, որ առաջին անգամ երթուղայինում լսեցի` առանց իմանալու, թե ովքեր են կատարում ու էնքաաաան զզվեցի էդ երգից... պրիմիտիվության գագաթնակետերից... հետո իմացա ովքեր են երգում ու արդեն հիասթափվեցի Սիրուշոյից...

...անցնենք բուն թեմային
կարծում եմ ու հույս ունեմ, որ համերգների ժամանակ Սիրուշոն շատ լավ կկատարի երգը, ոչ մի տեղ ձայնը չի դողա, մի խոսքով "իր գործտ կանի"; բայց դե ինչ վերաբերում է երգին... ամեն անգամ լսելուց հետո աստիճանաբար սկսում է դուրս գալ (Անդրեի երգի հետ էլ էր նույնը), արդեն կարող եմ ասել, որ ոլավ աշխատած երգ է, կսիրեի որպես պարային երգ, եթե չլինեին մի քանի թերություն, կարևորը` երաժշտական ձևավորման "ազգային վատ տարրերը"... էն կրկներգից հետո որ ծլնգոցները սկսվում են, ուզում եմ ականջներս փակել... հույս ունեմ, Սիրուշոն դեռ գոնե մի քիչ խելք ու ճաշակ ունի նորմալ պարային համարի համաձայնելու, առավել ևս, որ էստեղ էլ, Անդրեի երգի նման, վերջում քոչարու հատված կա... եվրոպացիները հավանում են (ֆորումներում) ու կհավանեն երգը, որովհետև այն շատ հավեսով լսվում է, ռիթմիկ է, աղջկա ձայնն էլ լավն է... նայելիս էլ չեն դժգոհի, որովհետև Սիրուշոն շատ սիրունիկ աղջիկ է:

էնպես որ, հաջողություն եմ մաղթում Սիրուշոյին!
բայց հույս ունեմ, որ ինքը կհասկանա, որ իր ընտրած "ոճը (ոճերը)" վերանայելու ժամանակն է, որովհետև չէի ուզի, որ ինքը իր ներքին, արտաքին ու մնացած արժանիքներով հանդերձ դառնար մասսայի պահանջարկը բավարարող ավանդական կիսառաբիս երգչուհի... թեև արդեն դառնում է...