Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
1-ինը անհնար եմ համարում այն պատճառով, որ ինչքան էլ "մեծ հաջողությունների" հասան ընդդիմադիրները, սակայն եղածը ընդհամենը 3-4 բալանոց երկրաշարժ էր "հեղափոխությունների սանդղակով", իսկ արտակարգ դրությունից հետո ընդդիմադիրները եթե չթուլացան, ապա հաստատ չհզորացան: Իսկ ուժային մարմինները զգոն են և, ըստ իս, նմանատիպ գործողությունները կասեցնելը մեծ դժվարություն չի ներկայացնի:
2-ն ավելի հեռանկարային է և որոշակի "հաջողություններ" արդեն կան, բայց, կրկին կարծում եմ, որ ընդդիմադիրներն այդչափ ներուժ չունեն:
1-ի հարցում մի հատ մեծ փաստ ես բաց թողում`
Եթե մինչև մարտի 1-ը ժողովրդի մի մեծ մասը անտարբեր էր, թե Սերժ-Լևոն պայքարում ով կհաղթի, ապա մարտի 1-ից հետո`տեսնելով սերժ-քոչարյան մարդասպանների իրական դեմքը, հաստատապես որոշեցին ազատվել այդ ստահակներից: Դրա համար էլ հիմա ընդդիմության թիվը բազմապատկվել է:
Այնպես որ ընդիմության հետևորդները շատացել են, իսկ քաղբանտարկյալները ժամանակավոր երևույթ են: Վերջը 21-րդ դարն է:

2-ի համար էլ, որ գրում ես "հաջողություններ" արդեն կան, միթե չես գտնում, որ "հաջողություն" բառը սխալ է ասված, որովհետև այդ անկայունությունների հետևանքով ժողովուրդը ուղղակիորեն տուժում է: