Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Մարդիկ փորձում են ձեզ համոզել, որ այս խոսքերը հակալեվոնականները որպես վարկաբեկող փաստարկ օգտագործում, բարձրաձայնում, տարածում, պրոպագանդում, կարճ ասած շուխուր են անում այնպես, որ ձեր գիտակցության մեջ արթնանա մոտավորապես մի այսպիսի միտք՝ վա՞յ, Լեվոնը մեզ՝ օպերայի հրապարակում չգտնվողներիս տականք է անվանում։ Ու դուք, ձեր նման այլ մարդիկ, ակնթարթորեն ընկնելով ինֆորմացիոն դիվերսիայի ու պարահոգեբանական ազդեցության տակ, վազելով միացնում եք «Հայլուր» պայծառաբարոյաիրատեսահանդուրժողախաղաղամարդասիրական լրատվավերցրաֆռցրաշպռտածրագիրը, համոզվում ինֆորմացիայի հավաստիության մեջ, ու նաև լսում եք որ Լեվոնը հրապարակում հիպնոսի միջոցով մարդկանց ստիպել է օպերայի շենքի հիմքից արմատուրաներ քանդել հանել, իսկ կրակների վրա ալքիմիկոսները պլաստիկ ռումբեր ու տարատեսակ հոգեմետ դեղեր են սինթեզել ու նիրվանային հասնելու մոլուցքով բռնկված հարձակվել են խաղաղ ոստիկանական զորքերի վրա նրանց բլոտ խաղալու պահին ու նրանց մինչև հոգու խորքը վիրավորելով հասցրել են մինչև Լեոյի փողոց, որտեղ նրանց գլխին շուռ են տվել բազմաթիվ մեքենաներ, ահաբեկել են ոստիկաններին ու նրանց լուռ, ահաբեկված հայացքների տակ թալանել են խանութները՝ հագեցնելու թմրադեղերի ազդեցությամբ պայմանավորված ստամոքսաթացությունն ու բերանաչորությունը (սուշնյակը), այնուհետև ձանձրանալով հեռացել, դեպքի վայրում թողելով ասեղներ, սրվակներ, վեդրոներ ու զուգարանի թղթեր։ Իսկ այդ ամբողջ ժամանակ Լեվոնը իր սև մռայլ դղյակում նստած տելեպատիկ դիվերսիայի միջոցով գռգռում էր ցուցարարներին գնալ դեպի նախագահի նստավայր, սակայն բարեբախտաբար նարկոԾիկների ազդեցութույնը չափազանց մեծ է եղել, որը ստիպել է ցուցարարներին ձանձրանալ և ցրվել տներով։
Այս իմ գրառումը, պատրաստվել է երկարատև ուսումնասիրությունների, լրագողական հետաքննության և հավաստի փաստերի հիման վրա ու ողջ պատասխանատվությունը կրում է, կրել է, ու կկրի… ու կրած ունի… «Վիշապ ընդդեմ մուտանտների» հակացնդաբանական ընկերությունը։![]()
Լավ էիր գրել, գովելի է, վաղուց չեինք հանդիպել ողջույն հիմա ասեմ իմ ինքնաքննության արդյունքները դու կարդա:
1.Փետրվարի 29-ի լույս մարտի մեկի առավոտը, ոչ Ս. Դեմիրճյանը, ոչ Ա.Սարգսյանը առավելևս ԼՏՊ-ն այնտեղ չեն եղել,«Դա միակ գիշերն էր, որ մենք այնտեղ չէինք» լսել եմ Ազատության ռադիոկայանի եթերում հենց ՍԴ-ի ԱՍ-ի ելույթները: Արդյո՞ք նրանք չեն իմացել այդ Ձեր ասած իշխանությունների սադրանքների մասին, իհարկե իմացել են. փատ 1, որը ապացուցում է, որ նրանք էլ են լավ պայքարում իրենց շահերի համար:
2.ԼՏՊ-ն տելեպատիկ չէ, բայց փաշինյանապատիկ ղեկեվարել է այդ սադրանքները, որը դուք վերագրում եք իշխանություններին:
3.ԼՏՊ-ի մի ելույթը կամ դուրս գալը լիովին բավական էր, որ տեղի չունենար այն ինչ եղավ, եթե նա ելույթ ունենար մի հեռուստատեսությամբ կամ փաշինյանի, զորքին դավաճանության գնալու կոչեր անելու փոխարեն ինքը խոսեր բարցրախոսով և ասեր ով իմ կողմնակիցն է գնում է տուն առավոտյան կհավաքվենք, այ այն ժամանակ աչքս կմցնեիք իր համախոհներից զատ այդ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ կազմակերպողներին և ես ներողություն կխնդրեի բոլորիցդ իմ նախկին գրառումներիս համար և կդառանի ԼՏՊ-ի հետնորդ:
Ես իշխանություններին չեմ պաշտպանում, իսեր Աստծո, բայց մի աղավաղեք իրականությունը և մի խուսափեք դրանից:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Վերջին խմբագրող՝ keyboard: 22.03.2008, 16:26:
Լևոնը իշխանությունների կազմակերպած սպանդի ժամանակ եղել է Ազատության Հրապարակում, և նրան այնտեղից տարել են իր առանձնատուն ձեռբակալվածի կարգավիճակով, իսկ երեկոյան եղել է փաստացի տնային կալանքի մեջ, իսկ իշխանությունները նրան առաջարկում էին դուրս գալ իրենց պաշտպանությունից, որպեսզի վերացնեին նրան: Մի՞թե սեփական ժողովրդի վրա չհարձակվելը դավաճանություն է:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Որտեղի՞ց գիտես, որ նա վախեցել է: Մենակ չասես թե հավաստի աղբյուրներից
Օրինակ ես հավատում եմ նրա կալանքի տակ լինելը, քանի որ տարբեր ընկերությունների լրագրողներ հայտարարել են, որ իրենք այդ օրը փորձել են Լևոնի հետ հարցազրույց ունենալ, բայց նրա առանձնատունը հսկող ոստիկանության աշխատողներն իրենց արգելել են՝ պատճառաբանելով, որ նրա առանձնատուն արգելված է ելումուտ անելը:
Իսկ այդ օրը դուրս գալ հայտարարություն անելու և զովել՝ դա կլիներ առնվազն հիմար և անմտածված քայլ նրա կողմից:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իմ հավաստի աղբյուրը ես եմ ու թե որտեղից գիտեմ, մի օր որ կզգաս թե կյանքը ինչքան թանկ է և/կամ մեծ փողերի գայթակղությունը այդ դեպքում ինձանից էլ լավ կհասկանաս թե որտեղից գիտեմ:
Նա մի բառով կարող էր լռեցնել, համոզված եմ, չէր էլ զոհվի, հիմա ինֆարկտ սարքելը ավելի հեշտ է քան նրան խբելը ինչպես դուք եք ասում: Տարբերակներ շատ կան չխորանանք, համոզված եմ, որ ձեզանից շատերն էլ են լավ գիտակցում այս հանագամանքը:![]()
Ու քանի կա մեր նոր երկրում
Հայլուր, Տաթո, Ռոբերտ ու Սերժ
Չի լինելու Հայաստանում
Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր…
http://unzipped.blogspot.com/2008/03...petrosyan.html
keyboard, արի ընդունիր, որ ոչ դու ես, ոչ էլ որևէ մեկ ուրիշը, որ պետք է որոշի, թե ինչ պետք է աներ Լևոնը, երբ պետք է խախտեր տնային կալանքի արգելքը` դառնալով իսկական կալանավոր ու երբ պետք է մարդկանց ասեր, որ լռելու ժամանակն է կամ խոսելու ու գործելու:
Ամենահեշտը կոմպի մոտ նստած, խելացի դեմքով դատողություններ անելն է: Հերիք է !
Ու համ էլ, մարշ դեպի Զրուցարան! Ոտանավոր եմ գրել քո համար !![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 22.03.2008, 17:18:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ