Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
Նոյն սխալը կրկնում էք բարեկամ:
«Ան աղբիւրը որ լեւոնական չէ. հայլուրական է»

Ավելացվել է 1 րոպե անց

Մարդը արդէն իրեն ժողովուրդի տէրն է համարում: Խնդրեմ սթափեցէք: Վախենում եմ ազգամիջեան կռիւից, Աստուած մի արասցէ:
Դուք անտեսում, կամ ծախուած տականք էք համարում ԼՈՒՌ մնացեալին:
Մարդիկ փորձում են ձեզ համոզել, որ այս խոսքերը հակալեվոնականները որպես վարկաբեկող փաստարկ օգտագործում, բարձրաձայնում, տարածում, պրոպագանդում, կարճ ասած շուխուր են անում այնպես, որ ձեր գիտակցության մեջ արթնանա մոտավորապես մի այսպիսի միտք՝ վա՞յ, Լեվոնը մեզ՝ օպերայի հրապարակում չգտնվողներիս տականք է անվանում։ Ու դուք, ձեր նման այլ մարդիկ, ակնթարթորեն ընկնելով ինֆորմացիոն դիվերսիայի ու պարահոգեբանական ազդեցության տակ, վազելով միացնում եք «Հայլուր» պայծառաբարոյաիրատեսահանդուրժողախաղաղամարդասիրական լրատվավերցրաֆռցրաշպռտածրագիրը, համոզվում ինֆորմացիայի հավաստիության մեջ, ու նաև լսում եք որ Լեվոնը հրապարակում հիպնոսի միջոցով մարդկանց ստիպել է օպերայի շենքի հիմքից արմատուրաներ քանդել հանել, իսկ կրակների վրա ալքիմիկոսները պլաստիկ ռումբեր ու տարատեսակ հոգեմետ դեղեր են սինթեզել ու նիրվանային հասնելու մոլուցքով բռնկված հարձակվել են խաղաղ ոստիկանական զորքերի վրա նրանց բլոտ խաղալու պահին ու նրանց մինչև հոգու խորքը վիրավորելով հասցրել են մինչև Լեոյի փողոց, որտեղ նրանց գլխին շուռ են տվել բազմաթիվ մեքենաներ, ահաբեկել են ոստիկաններին ու նրանց լուռ, ահաբեկված հայացքների տակ թալանել են խանութները՝ հագեցնելու թմրադեղերի ազդեցությամբ պայմանավորված ստամոքսաթացությունն ու բերանաչորությունը (սուշնյակը), այնուհետև ձանձրանալով հեռացել, դեպքի վայրում թողելով ասեղներ, սրվակներ, վեդրոներ ու զուգարանի թղթեր։ Իսկ այդ ամբողջ ժամանակ Լեվոնը իր սև մռայլ դղյակում նստած տելեպատիկ դիվերսիայի միջոցով գռգռում էր ցուցարարներին գնալ դեպի նախագահի նստավայր, սակայն բարեբախտաբար նարկոԾիկների ազդեցութույնը չափազանց մեծ է եղել, որը ստիպել է ցուցարարներին ձանձրանալ և ցրվել տներով։
Այս իմ գրառումը, պատրաստվել է երկարատև ուսումնասիրությունների, լրագողական հետաքննության և հավաստի փաստերի հիման վրա ու ողջ պատասխանատվությունը կրում է, կրել է, ու կկրի… ու կրած ունի… «Վիշապ ընդդեմ մուտանտների» հակացնդաբանական ընկերությունը։