Կարդալով բազմաթիվ գրառումներ՝ ես հասկացա, որ շատերը փորձում են գտնել ճիշտն ու սխալը: Ես չեմ հիշում 1991-1996 թվականները, քանի որ փոքր եմ եղել, բայց տարիքով ավելի մեծերից ես իմացել եմ, որ դրանք լավ տարիներ չեն եղել եւ, որ 96-ին նույնպես ընտրությունները կեղծվել են, բայց խնդիրը դրանում չէ. ես վիրջին շրջանում պարզել եմ, որ այս կեղտոտ մոլորակի վրա չկան հրեշտակներ, եւ հավատացեք՝ չկա բարի թագավոր , որը կգա եւ մեզ կպարգեւի հրաշալի երկիր, նա նույնիսկ ամենամեծ ցանկությունների դեպքում չի կարողանա իրականցնել, եթե տեղի չունենա հասարակության մտածելակերպի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ նոր արժեքների ստեղծում: Մենք՝ հայերիս, խնդիրը նրանում է , որ մենք չենք մտածում որպես հասարակության մաս կազմող էակ, մեզ թվում է, որ մենք կապ չունենք հասարակության հետ, բայց դա այդպես չէ ՝ մենք բոլորս գտնվում ենք միեւնույն նավում եւ ստիպված ենք հաշվի նստել իրականության հետ՝ եթե օրենքը այսօր ինչ-որ մեկի համար չի գործում, ապա այն մի օր մնացածի համար նույնպես չի գործի: Պետք է ընդունել, որ երկրում առկա են լուրջ խնդիրներ, իսկ իշխանությունները պետք է կարողանան լսել քննադտություններ եւ առաջարկեն այդ խնդիրների լուծման ուղղիններ, իսկ եթե նրանք դա չեն կարող, ապա ունեն երկու ճանապարհ՝ հեռանան իշխանությունից կամ օգնության ձեռք խնդրեն ժողովրդից, բայց ոչ մի դեպքում չդիմեն ռեպրեսիաների, չարգելեն քննադատությունները, չարգելեն բողոքի ակցիաները, ինչը նրանք եւ անում են: Մենք ոչ տականքներ ենք, ոչ ել բոմժեր, մենք բիբլիական ժողովուրդ ենք, որը պետք է միավորվի եւ ձեւավորի քաղաքացիական հասարակություն, քանի որ մենք բոլորս ունենք ընդհանուր շահ ՝ ապրել լավ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:![]()
Էջանիշներ