User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 168 հատից

Թեմա: Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՜նչ տարիներ էին …(1991-1996)

    Մեջբերում Anchi-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն: Շատ տպավորիչ էր: Բայց կյանքում ամեն ինչ համեմատության մեջ է դիտարկվում: Այնպես որ եթե ասում ենք, որ այսօր ավելի լավ ենք ապրում, քան 90ականներին, ոչ մի սխալ բան չկա: Որովհետև դա դիտարկում ենք այս ժամանակահատվածով: Ու համոզված եմ, որ 10 տարի անց ավելի լավ ենք ապրելու, քան այսօր ու նույն բանն ենք ասելու:
    Հարգելի Anchi, այո համաձայն եմ, որ այսօր քաղաքացու կենսամակարդակը ավելի բարձր է քան ասենք 10 տարի առաջ, բայց միևնույն ժամանակ ասեմ որ դա ներկայիս իշխանությունների շնորհքը չի որ կյանքը բարելավվել է ինչպես նաև 91-96թթ այսպես ասած «լուսյի, գազի բացակայությունը» Լևոն Տեր-Պետրոսյանի միանձնյա մեղքը չի, դրանք բոլորը պատմական փուլերն են որ անցել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, և ես չեմ հասկանում թե ինչու են մեղադրում այդ ամենում մի մարդու, ով բացարձակապես, լավ կամ գրեթե բացարձակապես ոչինչ չեր կարող փոխել: Առկա էին որոշակի հանգամանքներ և ցանկացած մարդ չէր կարող տվյալ իրավիճակում նույն կերպ պահել երկիրը ինչը որ եղել է Սովետական Միության ժամանակ: Ենթադրենք թե չկար պատերազմ, և դիտարկենք զուտ տնտեսական տեսանկյունից: Սովետների ժամանակ Հայաստանի միակ պատվիրատուն, հումք մատակարարողը և սպառողը Խորհրդային միությունն էր և եթե չկա հումք, չկա արտադրանքի պահանջարկ, ապա բնականաբար չի կաչող լինել նաև արտադրություն և բնական էր որ տնտեսությունը պետք է քայքայվեր, Ռուսաստանի նման հզոր երկրի տնտեսություն անգամ այդ ժամանակ քայքայված էր: Այ հիմա փորձեք ինձ համոզել որ Հայաստանը կարող է գոյատևել առանց դրսի հումքի կամ առանց արտաքին աշխարհի: Այն ժամանակ արտաքին աշխարհ չի եղել, եղել է լոկ ՍՍՀՄ: Այ ոմանք ասում են թե Լեվոնը ծախեց գործարանները, այո վաճառեց բայց ոչ թե գործարանները այլ հաստոցները, և դրանցից ստացված գումարների զգալի մասը դրեց զենք գնելու մեջ, իսկ եթե չվաճառեր,ապա ում էր պետք անգործ կանգանած և բարոյապես ու ֆիզիկապես մաշված հաստոցը, որից ոչ մի օգուտ չկար: Իսկ ինչ են անում այսօր՞ , բերեմ միայն մեկ օրինակ մնացածը ինքներդ թվեք, վաճառեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը հումքով հանդերց, հումք որտեղ կենտրոնացված է Կովկասի պղնձամոլիբդենի գրեթե 70 տոկոսը և ինչ գնով՞ 132 մլն դոլար, երբ այդ ժամանակ այդ գործարանի միջին տարեկան զուտ եկամուտը կազմում է շուրջ 500 մլն դոլար: Այժմ մենք մեր երկրում ապրում ենք հյուրի(տնվորի) կարգավիճակով, այսինքն ոչ կապն է մերը, ոչ երկաթուղին, ոչ էներգակիրները, իսկ ով կարող է ասել թէ ինչն են առաջին հերթին ձգտում գրավել պատերազմների և հեղափոխությունների ժամանակ, որպեսզի երկիրը ծնկի գա՝ այո Երկաթուղին, Օդանավակայանները և կապի հանգույցները, և քանի որ դրանցից և ոչ մեկը մերը չի նշանակում է մենք արդեն 90% ով Ռուսաստանի գաղութ ենք, իսկ ես չեմ ուզում ապրել գաղութում, այլ ուզում եմ ապրել ազատ երկրում, ինձ զգալ լիիրավ քաղաքացի, թեկուզ և երկիրը նորից լինի «առանց լույս ու գազ», դրանք պարզապես որոշակի անհարմարություններ են այլ ոչ թե անհաղաթահարելի արգելք, այնպես որ ես գերադասում եմ 91-96թթ երկրում տիրող բարոյական և քաղաքական «մութ ու ցուրտ» մթնոլորտը այսօրվա ստրկային բայց «լույս ու տաք» երկրի մթնոլորտին:
    Վերջին խմբագրող՝ Kheranyan: 19.03.2008, 10:34:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բաժանումից տարիներ անց
    Հեղինակ՝ Nano2585, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.05.2010, 23:02
  2. Տարիներ հետո քեզ տեսա նորից....
    Հեղինակ՝ Lady-In-Red, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 23.07.2008, 13:39
  3. 1996 թիվ, մեր գնահատականը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 13.04.2008, 13:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •