Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
Turojan, լավ էլի..... Խաչը իրենից ինչ է ներկայացնում? Ընդամենը երկու հատվող գծեր... Եթե ամեն մի քար, որի վրա երկու հատվող գծեր կան խաչքար անվանենք, հիմա Խաչքարաստանում կապրեինք: Իսկ էդ հինավուրց խաչքարերի նկարներ կամ փաստեր գոնե ունես?

Ինչ վերաբերվում է հայերի տեղաբնիկ ու ոչ տեղաբնիկ լինելուն, կան բազմաթիվ տեսություններ դրանց մասին: Օրինակ Կուրգանյան տեսության համաձայն (որը ընդունված է գրեթե ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, Վրաստանից ու Պարսկաստանից), հայերի նախնիները Հայաստան են եկել Բալկաններից, իսկ դրանից առաջ ապրել են ներկայիս Ուկրաինայի և Ռուսաստանի հարավ արևմտյան տարածքում, որը ըստ Կուրգանյան տեսության հանդիսանում է նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը:

Իսկ Հայկական տեսության հեղինակներ Իվանովը և Գամկրելիձեն (ով, ի դեպ, այժմ Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահն է), պնդում են, որ նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ արևելյան Անատոլիան, հայկական լեռնաշխարհը և արևմտյան Պարսկաստանը, և դա բացատրում են ոչ թե 42000 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղի գիտականորեն լրիվ անհիմն փաստով, այլ հնդեվրոպական լեզուների մեջ առկա զարգացումներով:

Հնէաբանական բավարար փաստերի բացակայության պատճառով նախահնդեվրոպական ժողովրդի հայրենիքի տեղը որոշելը անհնար է, այն հնարավոր է որոշել միայն լեզվաբանական տեսանկյունից: Ու նույնիսկ լեզվաբանական տեսանկյունից անհնարին է վերջնական ու միանշանակ պատասխան տալ, որովհետև լեզվաբանական փաստերն էլ են շատ սահմանափակ:

Ի դեպ այս հարցում, ես լրիվ չեզոք դիրք եմ գրավում, որովհետև թե Կուրգանյան, թե Հայկական, թե Անատոլիական տեսությունները ունեն իրենց առավելությունները և թերությունները:
Չգիտեմ էլ որից սկսեմ:
Լավ լեզվաբանական տեսանկյունով Հերունին այնքաբ հիանալի է բացահայտում մեր լեզուն ու հենց դրանով էլ ապացուցվում է, որ ամբողջ հնդեվրոպական լեզուն առաջացել է հայերենից:
Ջրհեղեղի գոյությունը այքան հիանալի ապացուցված, որ այն էլ չի քննարկվում: Խոսքը չի վերաբերվում ամբողջ աշխարհի ծածկվելուն: Պարզապես դրանից ելնելով շատ դատողություններ են անում, որովհոտև դա հավաստի փաստ է:
Ասեմ որ Հերունին սկիզբ է դրել, կամ գուցե առավել հզոր զենքով է զինել հայկական տեսությունը, իր այդ գիտական աշխատանքի շնորհիվ: Եթե չեմ սխալվում դու լեզվաբան ես...քեզ պարզապես պետք է հետաքրքրի մեր լեզվի նոր մեկնաբանումը Հերունու կողմից:
Ի դեպ նա նշում է, որ դա վերջնական չէ...և ակնկալում է այդ մենկաբանումներ, շտկումներ ու հետազոտումներ:
Խաչքարերի հետ կապված: Բնականաբար դա հայտնագործողը անգրգետ չի, որ չհասկանա դա խաչքար է թե 2 հատ գիծ: Ես ձեռիս տակ չունեմ, պարզապես լսել եմ, որ հայտնաբերվել են: Նկատենք, որ խաչքարը միայն հայկական ճարտարապետությունում կա: և հնարաոր է, որ այն որպես խորհրդանշանակ սիմվոլ, օգտագործել են:

Ինչ է նշանակում Հայաստան, և ինչ է նշանակում Հայկական լեռնաշխարհ: Հո մարդկությունը Սյունիքի մարզում չենք առաջացել, բնականաբար Հայկական լեռնաշխարհում: