Մեջբերում Այգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ողջույն բոլորին:
Մի քանի հարց եմ ուզում բարձրացնել, ավելի շատ մտորումների համար:
Եթե պարզվի, որ իրոք համայն մարդկությունը մեզանից է առաջացել, ի՞նչ օգուտ դրանից:
Արդյո՞ք սնափառությունից զատ, այլ փառքով էլ կարող է դա մեզ օժտել:
Ի՞նչ իմաստ ենք տեսնում «բոլոր ազգերի նախնին» լինելու մեջ:
Արդյո՞ք դա մեզ արտոնություն պետք է շնորհի, թե՞ պատասխանատվություն:
Իրականում մենք այն ենք, ինչ որ կանք:
Եւ առավել դառն է, մեր անցյալի հետ բացարձակ կապը խզված լինելու իրողությունը:
Հերունին շատ Շնորհակալ գործ է կատարում, սակայն քիչ է հավանական, որ նա ճիշտ կհասկացվի:
Ի դեպ համամիտ չեմ կարծիքներին, թե անցյալից քիչ բան է մնացել, կամ առհասարակ չի մնացել:
Լիարժեք Մարդ, այն էլ Հայ լինելու համար շատ բան է մնացել:
Նշեմ, որ պնդվում է, ոչ թե բոլորը հայերից են առաջացել, այլ հայերը ունեցել են զարգացած քաղաքակրթություն և դրանում առաջինն ենք եղել: Հայերենը ժամանակին եղել է միջազգային լեզու:
Խնդիրը նրանում է, որ այսօր, ոմն մեկը կգանգնի ու կասի, թե հայերս եկվոր ենք:
Այն խնդիրը որ բարձրացված է, բնավ կապ չունի ազգայնամոլության հետ, այն լուրջ գիտական պատմական հարց է, որ արժանի է բոլորի, հատկապես հայերիս ուշադրությանն ու քննարկմանը: