Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն սենց.
Թեման բացված է քաղաքականության բաժնում, հետևաբար կխոսեմ միայն էս պահի քաղաքական իրավիճակի կոնտեքստում։
Ինքս չեմ պայքարում Սերժի կամ Լևոնի դեմ կամ համար։ Փորձում եմ խելքիս կտրածի, հնարավորություններիս չափով պայքարել բացասական երևույթների դեմ ու դրականի համար։ Ինչպես դուք եք հաճախ կրկնում՝ հանուն գաղափարների։ Ներկա քաղաքական իրավիճակում դրանք են՝ բռնությունների վերացում ու նոր, ազատ, արդար ընտրությունների անցկացում։

Եթե Ձեր շարժումը նշածիս է ուղղված, ապա կփորձեմ աջակցել՝ չդադարելով մասնակցել արդեն մի շաբաթից էլ ավելի շարունակող պայքարին։

Իսկ եթե ընդամենը հակալևոնական քարոզչություն պիտի լինի, ապա նախորոք ասեք իզուր ժամանակ չկորցնենք։

Ով որ չի ընդունում Լևոնի հետ պայքարը, թող պայքարի առանձին, բայց թող որևէ ձևով պայքարի էս անպատժելիության դեմ։ Այլ ոչ թե տանը նստած միայն չարախոսի պայքարողների հասցեին։
Արշակ ջան:
Պարզից էլ պարզ է, որ սա Վազգենի հասարակ /պրիմիտիվ/ գործողությունների շղթաի շարունակությունն է կազմում: Շղթա, որ շարունակվում է ահա արդեն տասը և ավելի տարիներ:
Այդ շղթան հյուսվում է մի որոշակի կլորիկ գումարի դիմաց, և նպատակը մեկն է ՝ քանդել, պառակտել այն ամենը, ինչը կխանգարի վճարողին ... / այս անգամ ակընհայտ է որ Սերժին/:
Հ.Գ. Մի մոռացեք, որ քաղաքականությունը նաև աշխատանք է, որը օգնում է նաև ընտանիք պահել