User Tag List

Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920
Ցույց են տրվում 286 համարից մինչև 293 համարի արդյունքները՝ ընդհանուր 293 հատից

Թեմա: Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

  1. #286
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում Uxaki mard-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ է լինելու, անշուշտ, ոչ պակաս վատ է լինելու եթե Լևոնը դառնա--- ուրիշ տարբերակ էլ ոնց որ թե չունենք:
    Չարժէ կեղտաջրից ելնել , կեղտը ընկնել:
    Միանգամայն համամիտ եմ Uxaki mard-ու հետ և առանց մեկնաբանությունների մեջ բերում Այովա-Սիեթլից, Լույս Աշխարհին գրած՝ Աշոտ Վարդանյանի նամակը.

    Հարգելի Ստեփան Քիրեմիջյա՛ն,

    Նախ ասեմ, որ դիտում եմ Ձեր զրույցները Այովա նահանգի Այովա-սիթի քաղաքից:

    Վաղուց էի ուզում գրել Լույսաշխարհին. մարտի 13-ի ֆիլմը վերջնականապես դրդեց ինձ դիմել Ձեզ, որովհետև որոշ հիշողությունների և զուգահեռների տեղիք տվեց, չնայած ինքը ֆիլմը բավականին խոցելի կողմեր ունի: Այն, ինչ գրում եմ, առաջին հերթին հասցեագրվում է Ձեր ունկնդրողներին, քանի որ, հաշվի առնելով Ձեր բազմիմացությունը, կարծում եմ, Դուք իմ գրածներից հիմնականում տեղյակ եք:

    Ֆիլմից հետո իմ համար լրիվ պարզ եղավ, որ զանազան ֆորումներոմ, հանրահավաքներում, ընդդիմական ԶԼՄ-ների էջերից Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, կոպիտ ասած, թքած ունեն Արցախի վրա, ինչպես նաև նրանց կուռքը: Ուշադրություն դարձրեք, նրանք նույնիսկ այդ անվանումն են մոռացել: Բայց հետաքրքի՞ր է, տեսնես, ներքուստ չե՞ն հասկանում, որ եթե Տեր-Պետրոսյանն եկավ՝ կորցնում ենք Արցախը, կորցնում ենք Արցախը՝ կորցնում ենք Հայաստանը: Մի՞ թե այդ մարդիկ չեն գիտակցում, որ զուր չեն այսօր Ադրբեջանի № 1 պատմաբան Իլհամ Ալիևի դատողությունները «Իրևանի խանության» մասին, որով նա հավակնում է մեր մի բուռ հողի վրա: Ինչ նշանալից «զուգատիպություն». Ալիևվն սկսել էր իր ցնդաբանությունների քարոզչությունը մոտավորապես Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի հետ միասին: Երևի թե, լավ ել հույսեր ուներ... ՈՒզու՞մ եք համոզվել, ինչպես են Ադրբեջանում սպասում X օրվանը: Այցելեք http://www.day.az/news/politics/111579.html կայքը ու կարդացեք Դեյ. Ազ Ինտերնետ գործակալության 2008 թվի մարտի 15-ի հաղորդագրությունը՝ կհավաստիանաք: Խելքներդ գլուխներդ հավաքեք, քանդող Տեր-Պետրոսյանին նեցուկ մի կանգնեք՝ այսօր կհրապուրվեք նրա ամբոխավարությամբ կամ – Աստված չտա՛ – հաղթանակով, վաղը ձեր երեխաները հայրենիք չեն ունենա: Իսկ ձեր ցինիկ ու եսասեր Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ավելի լավ է հետո առաջարկեք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ իր պերճադատարկախոսության, զանգվածներին ապակողմնորոշելու, զոմբիացնելու շնորհքի համար: Համ ել այնտեղ նա հաջողությամբ կաջակցի պրոադրբեջանական և պրոթուրքական բանաձևերի ընդունմանը:

    Ժապավենը նայելուց մի երկու հետաքրքիր փաստ հիշեցի 90-նների սկզբի պատմությունից: Արդեն անկախ էինք, արդեն Տեր-Պետրոսյանն էր Հայոց Աշխարհի տեր-տիրականը, արդեն մամուլն ավելի համարձակ նյութեր էր տարածում: Շատ ափսոսում եմ, որ մոռացել եմ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի այն համարը, որում մի հոդված կար Հայ Եկեղեցու դերի մասին նոր պատմական իրավիճակում՝ ԽՍՀՄ-ի տապալումից հետո: Լավ հիշում եմ մոտավորապես հետևյալ ցնցող տեղեկատվությունը. վերևներում ոմն հզոր անձնավորություն լուրջ մտադրություն ունի բարձրացնել Հայ Առաքելական Եկեղեցին Վատիկանին վերաենթարկելու հա՛րցը!!!: (Չեմ կարող չդնել ռուսական բացականչական նշանները): Հեղինակը կտրականապես հրաժարվեց տալ որևէ լրացուցիչ տվյալ: Ցավոք, այդ նյութը ոչ մի շարունակություն չունեցավ, բայց բարեբախտաբար այդ պատմությունն էլ շարունակություն չունեցավ, համենայնդեպս, առ այսօր: Սակայն ո՞վ էր այդ խորհրդավոր անձնավորությունը: Շատ հավանաբար՝ Տեր-Պետրոսյանը չէր, բայց նրա բերանից կամ ուղեղից՝ նրա ամենամերձավորներից որևէ մեկն էր, որ հնչեցրել էր պատրոնի իդեա ֆիքսը:

    Այս հիշողությունն առաջ քաշեց մեկ ուրիշը: Նույն թերթը մեկ այլ հոդվածում պատմեց մի զարհուրելի փաստի մասին: Հենց այդ ժամանակահատվածի դաժան ճգնաժամի պայմաններում հայ ձեռնարկատերերի մի խումբ սլանում է Սադախլո. նրանք տեղեկություն են ստանում, որ այնտեղ կանգնած է Հայաստան ուևորվող մի վագոնաշար վառելանյութով, կարծեմ՝ մազութով, վրացիները բաց չեն թողնում, և այս խումբը մեկնում է վրացիների հետ բանակցելու, նույն թվում, մի գուցե և կաշառելու, որպիսզի նրանք որքան հնարավոր է արագ բաց թողնեն գնացքը Հայաստան: Վրացիները, ծիծաղելով, հենց սկզբից հրաժարվում են բանակցելուց հետևյալ պատճառաբանությամբ. «Ձեզանից առաջ ավելի լավ տղաներ եկան Հայաստանից ու ավելի շատ փող տվեցին, որ այս վագոնաշարը առաջ բաց չթողնենք:» Երևի նորից արժի երեք ռուսական բացականչական նշան դնել, այդպես չէ՞: Հնարավո՞ր է արդյոք, որ երկրի ղեկավարությունը չիմանար վառելանյութի մի մեծ վագոնաշարի մասին, որ բաց չեն թողնում մտնի երկիր: Տեսնու՞մ եք, ինչպես էին ծնվում օլիգարխները: Ծանր ծննդաբերություն է, չէ՞: ԵՎ եթե մայրը Տեր-Պետրոսյանը չէ, ապա նա առնվազն դրա տատմերն է:

    Փաստը փաստի հետևից մերկացնում է այդ մարդու հակահայկականությունը տարբեր ոլորտներում: Թվում էր, այս գործիչը ջանք չի խնայի, օգտագործելով իր գերագույն պաշտոնը, որպիսզի վերականգնած պետականության պայմաններում ամրապնդի Հայաստանի՝ հինավուրց քաղաքակրթության և յուրահատուկ բնության անկյունի կերպարը: Ի նկատի ունեմ Անդրկովկասի համար յուրահատուկ Երևան քաղաքի պատմության և Հայաստանի բնության թանգարանները՝ թանգարաններ, որոնք «Լևոնի օրոք» դուրս էին շպրտված փողոց: Մայրենի մշակույթի այս օջախների տասնյակ տարիների գոյության ընթացքում դպրոցականների մի քանի սերունդ իրենց աչքերով ճանաչում էին այստեղ հարազատ երկրամասը, առնչվում էին հայրենիքի պատմության ու բնության հետ, զգում էին իրենց արմենների և ուրարտցիների հետնորդներ և սովորում էին հպարտանալ իրենց հայ լինելով: Ես ինքս հարյուրավոր աշակերտներ և հյուրեր եմ տարել այդ հիանալի թանգարանները: Չգիտեմ, այցելել են արդյոք ապագա «դեմոկրատիզատորները» նշված թանգարանները իրենց ատելի խորհրդային մանկությունում, բայց երբ Տեր-Պետրոսյանը և Co հասան իշխանության, նրանք որոշեցին, որ կապիտալիզմ կառուցող ժողովրդին դրանք արդեն պարզապես պետք չեն: Ավելի լավ է դրանց տեղը լինի ... մզկիթ՝ չ է որ անհրաժեշտ է սիրաշահել հարևանին, իսկ սեփական արժեքները ... ու՞մ են դրանք հիմա պետք: Տարիներ շարունակ թերթերը գրում էին այդ թանգարանների աշխատակիցների տառապանքների մասին, թե ինչպես էին նրանք վազում ամբողջ քաղաքով իրենց ցուցանմուշների համար ապաստարան գտնելու նպատակով, մինչդեռ այդ նմուշները փտում եին մայրաքաղաքի տարբեր նկուղներում: Երկար ժամանակ ես չէի կարող հասկանալ. լավ, քաղաքական շահը թելադրում էր Երկնագույն մզկիթի վերականգնումը, բայց չ է ՞ որ կարելի էր տեղափոխել թանգարանները այլ շինություններ կամ շենքեր: Հետո հասկացա. այն ժամանակ ի՜նչ թանգարան, ի՜նչ բան՝ այն ժամանակ ամբողջ հնարավոր քառակուսիները վաճառվում էին աջ ու ձախ, և երևանցի Տեր-Պետրոսյանը (ի նկատի ունեմ նրա մանկության քաղաքը, ոչ թե ծննդավայրը) թքած ուներ ինչ-որ թանգարանների ցուցանմուշների վրա: Իսկ ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ անհամեմատ ավելի մեծ հայրենասեր և գործադրեց բոլոր ջանքերը, որպիսզի Երևանի պատմության ու Հայաստանի բնության թանգարանները նորից իրենց դռները բացեն այցելողների համար:

    Անձամբ ինձ համար միայն այս պատմությունը հերիք կլիներ, որպիսզի ոչ մի պարագայում չքվեարկեի «առաջին նախագահի» օգտին, ինչ պաշտոնի ել որ նա չձգտեր: Պարզ չէ՞ արդյոք, որ նա ուղղակի ազգային մշակույթը ոչնչացնելու փորձեր էր անում:

    Տեր-Պետրոսյանի վերադարձի շուրջը ունեմ նաև երկու հետաքրքիր դիտարկում կապված «Ղարաբաղ» կոմիտեի հետ: Առաջինն ուղղակիորեն հետևեց ֆիլմից: ՈՒշադրություն դարձրե՛ք. այսօր Տեր-Պետրոսյանի կողքին չկան «Ղարաբաղ» կոմիտեից, կան նրա այլ զինակիցներից գրեթե ոչ մե՛կը: ՈՒ՞ր են Աշոտ Մանուչարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Աշոտ Բլեյանը, Բաբկեն Արարկցյանը, Վանո Սիրադեղյանը, Դավիթ Վարդանյանը, Իգոր Մուրադյանը, Սամվել Գևորգյանը, Վազգեն Մանուկյանը: Վերջինիս մասին Դուք արդեն խոսել եք. նա քիչ թե շատ, այնպես թե այնպես, անչափ զգուշորեն իր մասին իմաց տալիս է, բայց որտե՞ղ են մնացածները: Ինչու՞ չեն միանում իրենց պերճախոս պատրոնին: Իմ միակ եզրակացությունն է. վախենում են: Տեսեք. նույնիսկ ամենամտերիմները ձայն չեն հանում: Ի նկատի ունեմ Աշոտ Բլեյանին, որը կարող էր հավակնել Ադրբեջանում կամ նույնիսկ Թուրքիայում Հայաստանի առաջին դեսպան, և Վանո Սիրադեղյանին, որը վերջապես կկարողանար անվտանգ վերադառնալ հայրենիք, մի գուցե և սպիտակ ձիու վրա: Ինչի՞ց են վախենում: Դե, ինչպե՞ս կարող են նրանք հաշվի չառնել մեկ ուրիշ իրենց զինակցի՝ Համբարձում Գալստյանի ճակատագրի մասին:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #287
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    շարունակություն.
    Հաջորդ միտքս: Մինչև մարտի 17-ը ինձ տանջում էր Գագիկ Ջհանգիրյանի Տեր-Պետրոսյանին միանալու փաստը: Չէ՛, ամենինչ այդքան ել հասարակ չի այդ պատմությունում, երկրի Գլխավոր դատախազի առաջին տեղակալը, գլխավոր զինվորական դատախազը հանաք-մասխարա չէ՝ նա դե՛մք է: Մարտի 17-ին, այս հոդվածը գրելուց, որոշ որոնումներ էի անցկացնում Ինտերնետում և ռաստ եկա անցյալ տարվա աշնանը թռուցիկ կերպով տարածած նորությանը, որին շատերն ուղղակի լուրջ ուշադրություն չդարձրեցին. Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատահականորեն հայտնաբերում է, որ Դատախազության արխիվներում չկա «Ղարաբաղ» կոմիտեի 60 հատորից ավել բաղկացած քրեական գործը: Ծառայողական հետաքննությունը շատ շուտ հայտնաբերում է, որ, հակառակ օրենքի, Դատախազության Քննչական վարչության պետը դեռ 1996 թվականին փոխանցել է այն Տեր-Պետրոսյանին, և վերջինս անօրինականորեն, սուսիկ-փուսիկ և հաջողությամբ պահում է իր իսկ դատական գործը իր մոտ: Որտե՞ ղ է այդպիսի բան տեսնված: Դատախազությունը պահանջում է քաղաքացի Տեր-Պետրոսյանից վերադարձնել հատորները: ՀՀՇ-ի վարչությունը հրապարակում է հայտարարություն, որում քննադատում է Դատախազության անտեղյակությունը, գաղտնի փաստաթղթեր պահելու անունակությունը և իրենց շեֆին վարկաբեկելու փորձերը: Սակայն շատ շուտ նրանք ապշում են, երբ Տեր-Պետրոսյանը պատասխան նամակում խոստովանում է, որ դատական գործն իրոք իր մոտ է: Նա բացատրում է, որ իշխանափոխության ժամանակ (ոչ թե 1996-ին. դե գնա իմացիր, թե ով է ստում) այդ նյութերը տեղափոխվեցին իր անձնական արխիվ, որտեղ և, ինչպես ասում են, «սաղ-սալամաթ» պահվում են: «Եթե անհրաժեշտ է, ես պատրաստ եմ անհապաղ վերադարձնել այդ քրեական գործը Դատախազության արխիվ», – միանգամից պատրաստականություն է հայտնում «առաջին նախագահը»: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում այս կորստի հետ կապված պատմությունը հաջողությամբ ավարտվում է. գործը ցուցակագրվում և վերադարձվում է Դատախազություն: Ես անկեղծորեն շատ կուզենայի սխալվել իմ կասկածների մեջ, թե ինչ կարող է արած լինել Տեր-Պետրոսյանը իրեն վերաբերող դատական գործի հետ և ինչ նրբությունների է ծանոթ եղել պ. Ջհանգիրյանը, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել հետևյալ փաստին. եթե մինչ դատական գործը վերադարձնելը Տեր-Պետրոսյանը «չէր բացառում» իր վերադարձը քաղաքական ասպարեզ, ապա դրանից անմիջապես հետո նա միանգամայն որոշում է ընդունում ալևս չհետաձգել այդ կործանիչ վերադարձը: Մի՞ գուցե, նա իրոք այլընտրանք չուներ, ինչպես պնդում են ֆիլմի հեղինակները: Նույն թվում՝ «Ղարաբաղ» կոմիտեի քրեական գործի կապակցությամբ: ԵՎ մի՞ գուցե Գագիկ Ջհանգիրյանն այնքան տեղյակ է եղել այդ գործի հետ կապված նրբություններից, որ նա նույնպես չուներ Տեր-Պետրոսյանին միանալու այլընտրանք: Պատահական չէին ասում Հին Հռոմում. Сui prodest? – ՈՒ՞մ է ձեռնատու:

    ԵՎ վերջին եզրակացությունս, որին նույնպես դրդեց ֆիլմը: Մեկ այլ գաղտնիք էր Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա ընտրություններից առաջ: Քանի որ մարտի 1-ի դեպքերից հետո Ռուսաստանի «աջերը» դատապարտել են հայ իշխանության կողմից ուժի կիրառումը «խաղաղ ցուցարարների» դեմ, կարելի է եզրակացնել, որ առաջնորդը մեկնել էր իր համախոհների մոտ օժանդակություն, նույն թվում՝ ֆինանսական, ստանալու համար:

    ...Գորբաչովը քանդեց մեր մի երկիրը: Տեր-Պետրոսյանը սկսեց քանդել մյուսը, բայց նրան ժամանակին խանգարեցին: Եկեք ոչ մի հավանականություն չտանք, որ նա ավարտի իր բռնած գործը:

    «Зри в корень!» – ասել է հանրահայտ Կոզմա Պրուտկովը. «Նայիր ակունքների՛ն»: Ամենազարմանալին այն է, որ իմ հայրենակիցների մի մասը հանկարծ մոռացավ Տեր-Պետրոսյանի արարքների, ավելի շուտ՝ չարարքների մասին, մոռացավ, որ քանդողի է ուզում բերել իր իսկ գլխին: Գրածս՝ վարկածներ և ենթադրություններ չեն, այլ փաստեր, մեր խռովության ժամանակների դառը փաստեր կամ նրանց վրա հիմնված եզրակացություններ: Նայեցեք և վերլուծեք այս մարդու գործունեությունը, հետո մտածեք, արժանի է արդյոք նա ձեր օժանդակությանը: «Նայի՛ր ակունքներին»:

    Աշոտ Վարդանյան,
    Այովայի համալսարանի ռուսերենի դասախոս,
    երևանցի 5-րդ սերնդում

    Այովա-սիթի, 14-18. 03. 2008.
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  3. #288
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանգամայն համամիտ եմ Uxaki mard-ու հետ և առանց մեկնաբանությունների մեջ բերում Այովա-Սիեթլից, Լույս Աշխարհին գրած՝ Աշոտ Վարդանյանի նամակը.
    Շնորհակալութիւն Smergh սոյն յօդուածի համար, Իրապէս, ինչո՞ւ անցեալի մասին չեն խօսում:

    Պէտք է ճանաչել անցեալը մեր «ՅԱՂԹԱԾ» նախագաքին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 21.03.2008, 16:46:

  4. #289
    Անկարգ Armenoid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2008
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Այս թեմայի բոլոր քննարկումները կարող եք շարնակել այստեղ
    http://ayl.do.am/forum/2
    Հ.Գ խոսքս լևոնականների մասին չեր

  5. #290
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսամ իմ տեղեկացվածության սահմաններում կարող եմ նկարագրել գաղափարի էությունը...

    ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ....
    Ոչ մի անձի թույլ չտալ, ոչ մի լավագույն նկատառումներով միանձնյա տիրել Հայաստանին։

    Ինչպես՞

    Դա կարելի է իրագործել ժողովուրդին սահմանադրությամբ իրավունք տալով, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվե անցկացնել ու դրա արդյունքը օրենքի ուժ դարձնելու հնարավորություն:

    Հանրաքվեով կարելի կլինի անվստահություն հայտնել ցանկացած իշխանության։

    Բայց այս պահին կարևոր է ստորագրահավաք կազմակերպել Հայաստանը պառլամենտական պետության - նախագահի պաշտոնը լուծարելու, հանրաքվե անցկացնելու պահանջով...

    Չբարդացնելու համար ուղղակի քայլերը նկարագրեմ.
    -ստորագրահավաք սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու հանրաքվեի պահանջով
    -սահմանադրական փոփոխության հանրաքվեն նվիրված պիտի լինի նախագահի պաշտոնի լուծարմանը ու Հայաստանը պառլամենտական պետության հռչակմանը

    Դրան պիտի հետևեն Ազգային ժողովի նոր ընտրություններ միայն ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ կուսակցական պատկանելիության հիման վրա, որ ոչ մի ԱՆՁ չկարողանա անկապ օգտագործել ժողովրդի պադգամավորի պաշտոնը։ Միայն իր ինչ որ տեղական բան լինելը, տեղական հավ լինի թե հարգված տղա, բավարար չպիտի լինի պատգամավոր դառնալու համար։

    Նոր ազգային ժողովի ձևավորվելու պես, նախագահի պաշտոնը կհամարվի լուծարված, կամ եթե ինչ որ մեկին այդ սիմվոլը շատ է պետք, կհավասարեցվի Անգլիական թագուհու կարգավիճակին, ազգային ժողովը ամենահարգված հայ անձնավորությանը կընտրի նախագահ, որ նա ընդունի ու ճանապարհ դնի միջազգային բարձրաստիճան դելեգացիաներին...

    Միլիոնանող ստորագրահավաք կազմակերպելու դեպքում, ոչ մեկ չի հանդգնի չկատարել ժողովրդի պահանջը...

    Այսօրվա իշխանություններին իրենց կողմնակիցներով, այնքան ժամանակ կտրվի, որ նրանք այդ միլլիոնանոց ստորագրահավաքի պահանջը կատարեն ու դուրս գան ասպարեզից։

    Ընդիմությանը, այդ թվում և ծայրահեղ ընդիմությանը ԼՏՊի կողմնակիցներին ընդհամենը միառժամանակ համբերել ու իրենց մտքերը կոնկրետացնելու հնարավորություն կլինի, որ պառլամենտական պետությունում իրենց ընտրազանգվածին գնտեն։
    Ստորագրահավաքի գաղափարը անցած ուրբաթ Արշակ Սադոյանը նույնպես բարձրացրել է...

    Համբերությունը կյանք է, կամաց կամաց հանրաքվեների ու ստորագրահավաքների ձևով իշխանությունների վրա ազդելը կդառնա շատերի կողմից վստահված գործիք...

  6. #291
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք

    Աչկիս արտահերթ պառլամենտական ընտրությունների գաղափարը ինքն իրեն արդեն առաջ է գնում ու կողմնակիցները շատանում են http://www.panarmenian.net/news/arm/?nid=25655։

    Ինչպես նշել էի - http://www.akumb.am/showpost.php?p=638554&postcount=246 - Համոզված եմ, որ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, կարող է հարցը ստորագրահավաքի էլ չհասնի ու նախագահը հասկանալով, որ անիմաստ է դիմադրել հանրաքվեն նշանակի...
    ՈՒ եթե դաշնակցությանը, բարգավաճիստենրին ու ՕԵԿին չբավարարի կառավարության բաժանումը, որ Սարգսյանը պարտադրված է անելու, ապա արտահերթ պառլամենտական ընտրություները անխուսափելի կլինեն, քանի որ ցանկացած կուսակցություն հասկանում է, որ այս պահին իրենց համախոհները եթե դեռ կան վաղը կարող են չլինել։

    Բացի դրանից, Քոչարյանի ջղաձգումները ու զգալի նյարդայնացած հայտարարությունները, թե արտահերթ ընտրությունները աբսուրդ են, լարվածություն կստեղծեն և այլն... փաստում է միայն այն մասին, որ նա վախենում է իր Բարգավաճիստները հերթական ընտրությունների ժամանակ մնան ամեն ինչից դուրս ինչով Քոչարյանը դերը հետագա քաղաքական կյանքում հավասարվի ԼՏՊի ու ՀՀՇի դերին 1998ից հետո - մի երկու պաշտոն կտան մի երկու տարով, հետո կամաց կամաց կհանեն կլարեն...

  7. #292
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի իմ գրառումից առաջ գրառումը 2008 թվի ա, բայց թեման հիմա առավել քան ակտուալ ա:
    Պռոստո հիմա մենակ լևոն չի, պտի լինի ոչ բոլոր թեկնածուականներ միացեք, բայց դե ուր միանան հազիվ անջտվե,թուլացե կայֆ են ստանում մարդիկ, մենք էլ` ընտրություն, լևոն, սերժ
    Վերջին խմբագրող՝ keyboard: 15.02.2013, 00:29: Պատճառ: ստորակետ էի մոռացել

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.02.2013)

  9. #293
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի իմ գրառումից առաջ գրառումը 2008 թվի ա, բայց թեման հիմա առավել քան ակտուալ ա:
    Պռոստո հիմա մենակ լևոն չի, պտի լինի ոչ բոլոր թեկնածուականներ միացեք, բայց դե ուր միանան հազիվ անջտվե,թուլացե կայֆ են ստանում մարդիկ, մենք էլ` ընտրություն, լևոն, սերժ
    keyboard , դու ինչ է, Սերժին դեմ ես՞
    ես էս վերջես սկսել եմ ավելի ու ավելի Սերժին ու Պապ թագավորին մի հարթության վրա դնել... իրանց խորաթափանցությամբ, դիվանագիտական հմտությամբ ու միաժամանակ խիստ ընդգծված ժողովրդի մեջից դուրս եկածի ուղղամտությամբ:
    Ափսոս մենակ որ հիմիկվա "քաղաքակրթույթուն "-ը հասել /բռնազավթել ա/ ա մեր տարածաշրջանները, ու մենք թագավորի փոխարեն ինչ որ մի անկապ ընտրություն-նախագահություն ենք խաղում... Սերժը պետք է լիներ իրականում թագավոր

    Հ.Գ. ոչ մեկը չի կարա ճշգրիտ ասի, թե Պապը քանի հատ պեսոկ ու սաշիկ ա ունեցել իր թագավորությունում...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (15.02.2013)

Էջ 20 20-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը։
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.05.2009, 19:14
  2. Alternative Party- Միացե՜ք
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.12.2008, 21:57
  3. «Արի՛ Դիմենք» Ակցիա // Միացե՛ք !!!
    Հեղինակ՝ Basaeff, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2007, 18:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •