Միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք վերջին ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների ու կարդացեք ՀՀ սահմանադրությունը: Եթե դրանից հետո էլ առաջացավ հարց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա... Չեմ ուզում, որ իմ ընկերներին վնաս հասցնեն…Զգույշ եղեք…
մնացին դաշնակներըՈչ լևոնականներ ու ոչ սերժականներ, միացե՛ք![]()
Կարող ես գալ:
Մեր շարժումը նշվածին է ուղղված, բայց երկուսին էլ մասնակցելը մի տեսակ հակասություն է, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստանի համար լավ լինի:Եթե Ձեր շարժումը նշածիս է ուղղված, ապա կփորձեմ աջակցել՝ չդադարելով մասնակցել արդեն մի շաբաթից էլ ավելի շարունակող պայքարին։
Հա՛, հակալևոնական էլ է լինելու: Մի՞թե թեմայի վերնագրից պարզ չէ: Բայց դա արդեն անուղղակի է լինելու: Տեղերը փոխում ենք. ոչ թե ուղղակիորեն անձ, անուղղակիորեն գաղափար, այլ ուղղակիորեն գաղափար, անուղղակիորեն՝ անձ:Իսկ եթե ընդամենը հակալևոնական քարոզչություն պիտի լինի, ապա նախորոք ասեք իզուր ժամանակ չկորցնենք։
Չե՞ս ամաչում: Ինչե՞ր ես գրում, էս ի՞նչ զրպարտություն է: Վազգեն Մանուկյանը երբևէ սերժից փող չի ստացել: Իսկ այս ամենը նրա կազմակերպածը չէ: Կազմակերպիչը ես եմ, մյուսը, երրորդը: Սա արդեն այն դեպքն է, երբ քաղաքական ուժերն են մեզ միանում, ոչ թե մենք նրանց:
Ձնծաղի՛կ ջան, շտապում եմ քեզ հիասթափեցնել, բայց մենք՝ երեկ այնտեղ հավաքվածներս, առանց որևէ բացառության խիստ բացասական կարծիք ունեինք էս շարժման մասին: Կարծում եմ՝ շտապ ձեռնարկվելիք միջոցառումները, ցավոք, պետք է հենց շարժման դեմ լինեն, որովհետև բոլորս էլ տեսնում էինք դրա կործանանարար հետևանքները Հայաստանի համար: Իսկ հետագայում արդեն կարող ենք պայքարել նոր ընտրությունների համար:
Ինչ վերաբերում է գաղափարներին, կարող ենք մի երկու բառ ասել. կեղծիքներին վերջ տալ, բարձրացնել ժողովրդի իինքանգիտակցությունը և այլն: Ավելի կոնկրետ որոշվելու է հաջորդ հավաքին: Գրվելու են կետեր, որոնց բոլորս կողմ ենք:
Չէ՛, ուշ չի: Մարդիկ պետք է հասցնեն գալ:
Ավելացվել է 2 րոպե անց
Ա՛րթ ջան, մենք էլ չենք ուզում: Հասկանու՞մ ես, դա կյանքի ու մահի պայքար է, որի արդյունքում հասարակ ժողովուրդն ու Հայաստանն է տուժում: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ ոչ մի մարդու արյուն չթափվի:Միայն մի բան եմ խնդրում, որ հիշեք վերջին ձերբակալությունները ընդդիմադիր գործիչների ու կարդացեք ՀՀ սահմանադրությունը: Եթե դրանից հետո էլ առաջացավ հարց, թե ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա... Չեմ ուզում, որ իմ ընկերներին վնաս հասցնեն…
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 28.02.2008, 19:27: Պատճառ: Գրառման ավելացում
Առօրյա դրությունը կարող է ստիպել, որ ավելի ուշ էլ հավաքվեք, բայց եթե շրջաններից եկողներ կան պետք է հաշվի առնել, որ նրանք կարողանա հետո տուն հասնել...
Իսկ երեկոյան հանդիպելը նաև հնարավորություն կտա մարդկանց զգալու, որ դա իրենց կյանքի մի մասն է ու ոչ թե ինքնանպատակ մի գործ։
Չնայած որոշ ժամանակ անց կարող է մի քանիսը ստիպված լինեն լիովին տրամադրվել այդ գործին...
Բնության մեջ կարևոր մի օրենք կա - էական է, ոչ թէ ուժի հզորությունը, այլ նրա տևողությունը։ Օրինակ կարելի է մի հատ թափով հարվածե մեծ քարին, բայց նա տեղից շատ քիչ կշարժվի, իսկ բավական է փոքր ուժ կիրառելով բայց տևողական հրել, քարը ճանապարհից կհանվի...
Ձգտեք հանդիպումից հանդիպում շարժել մարդկանց գիտակցությունը ու հասնել, նրան, որ ցանկանան զբաղվել Հայաստանի իրավիճակով, գաղափարը ժամանակի հետ կձևավորվի կհղկվի ու այդ դեպքում, ոչ մեկի չի էլ հաջողվի միանձնյա իրեն ծառայեցնել վերջնական նպատակը ու միտքը։ Բայց դրանում հայերի հարցում կասկած չունեմ, բոլորը իրենց կարծիքը կասեն, չեն լռի
Ես ավելի քան համոզված եմ, որ եկել է ժամանակը ազատվել այդ պատուհաս ՆԱԽԱԳԱՀ կոչված պաշտոնից, այլապես իրար միս են ուտելու ու դա բնական է, համեղ պատառը շատերին է գռգում, չէ որ մի հանգամ հուպ ես տալիս ու դրանից հետո ամբողջ իշխանությունը քոնն է - ինչպես հոսանքի կոճակը ձեր համակարգիչների վրա։
Պետք է ուղղակի այդպիսի կոճակ չլինի, տեսնենք դրանից հետո ում կհաջողվի Լևոն, Սերժո, Վազգեն կամ Վանո գոռալով ամեն ինչին տիրել ու մյուսներին ամեն ինչից զրկել...
Ավելացվել է 19 րոպե անց
Սահմանադրությամբ փոփոխությունները կարող են լինել հանրահավաքով...
Նախագահը իրավասու է հանրահավաք հայտարարել...
Մեր կողմից - հուսով եմ նաև մյուս քաղաքական ուժերի կողմից, ստորագրահավաք սահմանադրության փոփոխության հանրաքվե հայտարարելու կոչով, կազմակերպելը չի կարող ոչ մի կերպ, ոչ մի իրավունքով անօրինական համարվել։
Համոզված եմ, որ եթե բոլոր քաղաքական ուժերը միավորվեն, կարող է հարցը ստորագրահավաքի էլ չհասնի ու նախագահը հասկանալով, որ անիմաստ է դիմադրել հանրաքվեն նշանակի...
Առօրյա սահմանադրական համակարգը հայաստանում չի աշխատում, անկախ նրանից ինչ պատճառներով ու ում պատճառով։ Եթե ինչ որ բան չի աշխատում կամ չարաշահվում է, անիմաստ է հավերժ պատժել բոլորին ու ման գալ ամենաարդարին, որը այդ սխալ համակարգը չի չարաշահի։
ԲԱՑԱՌԵԼ է պետք չարաշահելու հնարավորությունը, այդ դեպքում ոչ հակասերժիստները կանհանգստատան, որ Սերժը նախագահ եղավ համը կհանի, ոչ էլ հակալևոնիսնտերը կմտահոգվեն հանկարծ ԼՏՊն դարձավ նախագահ բանը բանից կանցնի։ Եվ հակառակը, ոչ մեկին անհրաժեշտ չի լինի համոզել, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇԱ չարություն չի անի - պիտի ՉԿԱՐՈՂԱՆԱ ի ՎԻՃԱԿԻ չլինի չարություն անել։
Իսկ դա միայն հնարավոր է, եթե գոնե ժողովուրդը ամեն րոպե ցույց տա, որ կարող է համապմբվել ու իր կամքը թելադրել և ոչ թե ժողովրդին ամեն մեկը իրենը բրդի...
Վերջին խմբագրող՝ voter: 28.02.2008, 19:51: Պատճառ: Գրառման ավելացում
Կարծում եմ, կամ նույնսիկ համոզված եմ, որ Արտուր Բաղդասարյանի «կոլաիցիոն» համաձայնությունից հետո, իմաստ ունի նաև երիտասարդ ՕԵԿականներին առաջարկել միանալ մեզ....
Եթե, իհարկե, նրանք հիասթափություն են ապրել, ոչ թե հասել իրենց նպատակին: Կարծում եմ՝ հայտարարության տեքստը շուտով պատրաստ կլինի: Ամեն դեպքում, մենք ամենուր տարածելու ենք:Կարծում եմ, կամ նույնսիկ համոզված եմ, որ Արտուր Բաղդասարյանի «կոլաիցիոն» համաձայնությունից հետո, իմաստ ունի նաև երիտասարդ ՕԵԿականներին առաջարկել միանալ մեզ....
ես ուզում եմ հարցնել ինչում ե կայանում մեր նպատակ՞ը երբ կլինի ձևակերպում՞ը:
ես oրինակ երեկ մարդկանց ասում էի և ստանում էի պատասխան "հա լավ ասենք թե լիքը մարդ հավաքեցինք բա նպատակը որնա" պետքա ասենք թե մի դոկումենտ պատրաստել բոլորը ստորագրվեն ասենք նախագահի իրավունքների սահմանափակման մասին:մեկել ասեմ, ձեզ ոնց ա թվում հեսա մի քանի որից որ ամեն ինչը հանդարտվի մեր շարժումը չի ավարտվի ոնցոր Լ.Տ.Պ-ինը պետքա այնպես կազմակերպել որ դա չլինի զութ ընտրություններից արաջ ստեխծված շարժում, այլ որ մենք շարնակենք մեր հավաքները ամբողջ տարվա ընթացքում,
![]()
Դե հենց էդ ա… Հավաքվելու ենք ու ավելի կոնկրետ որոշենք: Հասկանու՞մ ես, կան հարցեր, որոնցում, օրինակ, դաշնակները մեզ հետ համաձայն չեն լինի: Դրա համար պետք է շատ ընդհանուր կետեր մշակել:
Արթուր Բաղդասարյանն էլ էր ձեր նման ոչ Լևոնական ոչ Սրժական, չէ?????![]()
Ես ոչ Լևոնական ոչ էլ Սերժական եմ, ոչ էլ"ոչ Լևոնականներ ու ոչ Սերժականների" միությունից, ոչ էլ սրա կամ նրա-ական, ոչ էլ բոլորին դեմ-ական եմ, ոչ էլ բողոքում կամ գովում, ոչ էլ ուզում եմ իմանամ ով ինչ ասեց կամ արեց, ու ընդհանրապես ինչքան շատ եմ մտացում էս ընտրությունների մասին, այնքան համոզվում եմ որ ես Սասունի ասած "ռուսական գյուղից" եմ:
Ու մեկ էլ հերիք ա այ մարդ զզվցրիք արդեն, մի քիչ էլ Ռեալ մոտեցեք իրավիճակին, եթե էտ "Անասուններից"( ուրիշ խոսք չեմ գտնում) ոչ ոք չի մտածում ժողովրդի, այսինքն ձեր, ավելի ճիշտ մեր մասին, մի քիչ էլ դուք, ավելի ճիշտ մենք ինքնասիրություն ունենանք ու թքած ունենք իրանց վրա
էս սմայլիկն էլ դրեցի, որ չմտածեք, թե շատ եմ ջղայնացած
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ