When life gives you lemons, make lemonade
Եղբայր, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, և այլք՝ ընդամենը կուսակցություններ են, եթե չգիտես իմացիր, իսկ Հայ ժողովուրդը բացի մի քանի հազար կուսակցականներից, նաև անկուսակցական մի հոծ բազմություն է, մի 10-15 անգամ նրանցից շատ, ովքեր Ազատության հրապարակում իբրև թե արդարություն են պահանջում ,և որոնք իրականում դարձել են գործիք այն անձի ձեռքին, որն իր ողջ ժողովրդին տականք անվանելուց/այն 10անգամ մեծ բազմության մասին է խոսքը, որը դեմ է թե՛ Սերժին և թե՛ իրեն/ հետո էլ ցանկանում է այդ մոլորված մարդկանց միջոցով գահ բարձրանալ: Եթե մեր քույրն արտերկրում է ու այնքան էլ տեղյակ չէ, թե այստեղ ինչ է կատարվում, ապա ես կբացեմ նրա համար փակագծերը:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 27.02.2008, 17:04:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եթե ես գրել եմ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և այլոց մասին, ուրեմն վստահ եղիր, որ լավ էլ գիտեմ, որ դրանք կուսակցություններ են: Կարիք չկա քո ավելորդ մատնանշման:
Ի գիտություն քեզ ասեմ, որ ես ոչ Սեևժական եմ, ոչ էլ Լևոնական:
Այս պարագայում ես պայքարում եմ անարդարության դեմ, հանուն նրա, որ ժողովրդի ձայնը չսարքեն զուգարանի թուղթ, ես իմ ժողովրդի կողքն եմ ու պայքարում եմ ոչ թե Լևոնի, այլ ժողովդի հետ: Հավաքին մասնակիցները հսկայական մասը ինձ նման մտածողներ են: Առաջնորդվելով "Լռությունը համաձայնության նշան է" կարգախոսով ու համոզված լինելով, որ լռելը այս պահին հավասար է "արդար ընտրությունների արդյունքները" ընդունելուն, ես պայքարում եմ իմ ժողովրդի հետ, որի պայքարը առաջնորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին:
Կոնկրետ տականք բառը ես ել եմ լսել ու եթե թեկուզ Հ1-ի մոնտաժն է,ապա ում հասցեին է ուղղված եղել իրականում այդ բառը?
Իսկ ինչ վերաբերվում է ԼՏՊի անհիմն ու բարոյական նորմերից դուրս վիրավորանքներին մեջբերեմ`
Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով այսօր ընտրողների հետ հանդիպումներ է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիում հայտարարեց, որ «Օրինաց երկիր»-ի առաջնորդ, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «դավաճանություն կկատարի», եթե չմիանա իր գլխավորած շարժմանը:աղբյուր«Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի` եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ես ինքս ընտրել եմ Ա.Բաղդասարյանին ու կարծում եմ ԼՏՊն ոչ մի իրավունք չունի նման պիտակավորումներ տալու,դավաճանը ինքն է որ կա:Ինչ վերաբերվում է երկրորդ ասածին`ինչ է Վ.Մանուկյանը Սերժի լծի տակ է?կամ ել հենց նույն Ա.Բաղդասարյանը? չեմ ուզում այլևս շարունակել ԼՏՊի բարոականության մասին խոսելու թե չէ շատ բան կասեմ,եթե հետաքրքրեց կարդացեք սա:
Իսկ համոզվա՞ծ եք, քր ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, որոնք 14-45 տարի անընդմեջ ապականում են մեր քաղաքական դաշտը՝ թույլ կտան, որ որևէ ուրիշ մեկը դառնա առաջնորդ: Դեռ այդպիսին չդարձած կամ այնքան ցեխ կշպրտեն /ինչն իհարկե հոյակապ է ստացվում նրանց մոտ/ նրա վրա, որ փոշմանի իր աշխարհ գալը, կամ պարզապես կվերացնեն:
Հապա մի մտածեք, այդ որտեղի՞ց այն թշնամանքը, որ նրանք տածում են իրենց չմիացած ուժերի նկատմամբ ու դուք կհասկանաք, որ սխալ է հույսեր կապել ստախոս այն գործիչների հետ, որոնք ապականելով են մտնում պայքարի մեջ՝ ամենքին յուրայինների ու դավաճանների բաժանելով: Չէ՛, եղբայր, ես նրանց փայ հարիֆը չեմ, որ աջակցեմ նրանց: Իսկ այսօր Ձեր արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ մութ ուժերին աջակցել, ինչպիսի վեհ մտքերով էլ Դուք գնաք Ազատության հրապարակ՝ Ձեր շարժման իմաստը մղվում է "Պայքար, պայքար մինչև աթոռ" փակուղին:
Ոմանք սին հույսեր են կապում թե ՝ Լևոնը եթե սխալներ անի իրան կհանենք, ուրիշին կդնենք: Պիտի ասեմ, որ Սերժիկի նախագահ դառնալն առանց Լևոնի 15-20 տոկոսանոց շանսերով էր պայմանավորված, իսկ Լևոնն այդ շանսերը մեծացրեց ու մենք կանգնեցինք այս կոտրած տաշտակի առաջ ու Աստված մի արասցե, եթե հանկարծ նա ինչ որ հրաշքով Նախագահ դառնա՝ ապա բոլորի քթից է բերելու թե՛ 1996 թիվը թե՛ 2008-ը, իսկ նրան փոխելն էլ կլինի անհնար:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Եթե չեմ սխալվում հարցս բավականին կոնկրետ էր ու պարզ ձևակերպվածԵթե պատասխան չունես, ուրեմն հարցադրումդ իմաստզրկվում է:Եթե կարող ես տալ մեկ այլ մարդու թեկնածություն նրա փոխարեն ժողովրդին առաջնորդելու համար, գրիր նրա անունը, նշիր թե որտեղ է և ինչով է զբաղված ընտրություններից մինչ հիմա և տուր բացատրություն, թե ինչու մինչև հիմա նա չի մոտեցել բողոքող ժողովրդին:
Հ.Գ.
Չէ, փառք Աստծո գոյություն ունեն իրոք անկախ ԶԼՄ-ներ։ Ազատություն, ԳԱԼԱ, Ա1+, Է-շանել։ Դրանք չլինեին, բոլորս կհիպնոզացվեինք բրեժնևյան Հայլուրով ու «Սերժիկ, Սերժիկ» կգոռայինք։![]()
Միտումնավոր կերպով անուն չեմ տալիս, որ անմեղ անաղարտ մարդուն չվտանգեմ:
Քանի քաղաքական դաշտում կա այդ ապազգային կառույցը, որը ՀՀՇ-է կոչվում՝ անուններ տալը խիստ վտանգավոր է: Նրանք կհոշոտեն բոլորին, ահա պատճատը, որ ես Ձեր հարցին չեմ պատասխանում… Իսկ եթե Դուք էլ եք նրանց պես մտածում , որ սա է "միակն" ու "անկրկնելին", ուրեմն ջուր եք լցնում նրանց ջրաղացին, քանզի կարծում եք, թե մեր տաղանդավոր ազգն ի վիճակի չէ առաջնորդներ ծնելու:
Վերջին խմբագրող՝ Smergh: 27.02.2008, 18:23: Պատճառ: Գրառման ավելացում
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Դու ինձ կարծես թե բոլորովին էլ չհասկացար:
Ես հայերեն տառերով գրել եմ իմ տեսակետները, թե ինչու եմ համակրում Ժողովրդական Շարժմանն ու ինչի դեմ եմ պայքարում: Ի հավելումն ամենի խնդրեցի անել առաջարկ, թե ում "ետրից գնալ", չնայած, որ սխալ եմ համարում այն կարծիք, թե ժողովուրդը Լևոնի ետևից է գնում, այլ ընդունում եմ շարժումը առաջնորդելու տեսակետը (դրա մասին էլ եմ գրել):
Դու ըստ էության մի գրառում ես արել, որից նստվածք մնաց միայն այն, որ դու վախենում և կասկածում ես որ քո թեկնածուն ժողովրդից կողմից ոչ կընդունվի, ոչ էլ կկարողանա առաջնորդել շարժումը: Այլապես ի՞նչ անիմաստ արտահայտություն էր վաղուցվանից իշխանությունների կողմից թուլացված ՀՀՇ-ի հասցեին: Եթե ՀՀՇ-ն սարսափ է ներշնչում, ապա ներկայիս իշխանություններից երևի միանգամից կաթվածահա՞ր պիտի լինենք: Միգուցե Տեր-Պետրոսյանը քո թեկնածուից արժանի է հենց նրա՞ համար, որ չի վախենում:
Ասեմ, որ այս մտքին քո սեփական գրառումդ բերեց…
Ոնց ուզում ես կոչիր իրերն փատն այն է,որ ձեզ ԼՏՊն է առաջնորդում ու հաղթանակի պտուղներից էլ հենց նա է օգտվելու:
Չգիտեմ ինչից վերցրեցիր,որ դուք(մաքսիմում 400 000 մարդ,իրականում 200 000) Ժողովրդական Շարժման եք մասնակցում?Կբացատրես,էտ երբվանից է ժողովրդի այդ մի մասնիկը`10-20%-ը իրավունք վերապահում իրեն ամբողջ ժողովրդի անունից շարժում անելու?
Մոդերատորական: Հիշեցնում եմ թեմայի վերնագիրը՝ « Օտար երկրներում գտնվողների կարծիքը Հայաստանում տիրող իրավիճակի մասին»:
1- ին: Ինչպես հասկացա Դուք համաձայն չեք այն մտքի հետ որ, որպես կանոն մարդիք չեն գնահատում իրենց ունեցածը այնքան ժամանակ մինչև չեն կորցնում, ամենևին չէի ցանկանա որ Դուք այս ճշմարտության մեջ՝ ձեր սեփական փորձով համոզվեիք, սակայն գոյություն ունեն բաներ որ մարդիք բացատրելով չեն հասկանում, նրանք պիտի իրենց սեփական փորձանքի ու փորձության մեջով անցնեն որ կարողանան հասկանան:
2-րդ: երբեք մի թերագնահատի ոչ մեկին և այդքան վատատես մի եղիր սիրելի Աննա, ժամանակները հենց նրա համար են որպեսզի մարդիք տարիների ընթացքում փոխվեն և իմաստավորեն իրենց անցիալը, հիմա Դուք ինձ չեք կարող համոզել որ Դուք 3 տարի առաջվա նույն Աննան եք, իսկ եթե կփորձեք պնդել ես ձեզ շատ գեղեցիկ կաշխատեմ կբացարտեմ որ այդպես չի: Ես հասկանում եմ որ իրոք շատ մարդիք կարծում են թե տարիների հետ իմաստությունն էլ կգա, բայց շատ հաճախ տարիները մենակ են գալիս, սա իմ խոսքերը չի պարզապես ես համոզված եմ այս ճշմարտության մեջ, իմ շրջապատում տեսնելով որ իրոք շատ հոռթեր կաին մեծացան,բայց այդպես էլ ցուլ չդարձան:
Հայաստանում ոչինչ էլ դժվար չի, պարզապես այն մարդը որը կբազմի Հայոց գահին պետք է առաջին հերթին մարդ լինի, շատերից լսած կլինես որ մաղթում են՝ կարևորը մարդ լինելնա, իսկ ես թույլ տուր սիրելի Աննա երկու տողով ասեմ թե ինչա նշանակում մարդ լինել: Մարդ լինել նշանակումա՝ կարողանաս դիմացինիտ մեջ տեսնես մարդու:
Դա արժեքա որ ունեն երկիր մոլորակի բոլոր բնակիչները, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով մարդիք կորցնում են այդ արժեքը, եթե մեր նախագահը ունենա համապատասխան կամք, հաստատ համոզված եղիր շատ կարճ ժամանակահատվածում ԱՐԴԱՐ կշռելով, ոչ թե իրենց արդար կշեռքով՝ Հայաստանում կվերականգնվի ոչ միայն այդ արժեքը այլ նաև շատ ուրիշ արժեքներ: Ասեմ թե ինչու Սերժի պարագայում սա հնարավոր չի: Ոչ մեկիս համար գաղտնիք չի որ Սերժի համար այս ընտրություններում աշխատեցին շատ ու շատ օլիգարխներ, կրիմինալի կառկառուն ներկայացուցիչներ, Սերժի նախագահ նստելուց հետո նրան հանգիստ չեն տալու, նա պիտի փոխհատուցի ամենքին իր արածի չափով, որովհետև նա դիմելա նրանց օգնությանը, իսկ գողական օրենքով եթե դու դիմում ես նրանց և նրանք քեզ օգնում են, պիտի կիսվես նրանց հետ պիտի « օբշակին փայ հանես» իսկ դա մի 2 հազար դոլար չի դա 2-ի կողքը բազուն զրոներ են, այստեղից հետևումա որ մարդիք նորից մնալու են թշվառության մեջ նորից տեսնելու են շատ անարդարություններ, այսինքը նա' չի ղեկավարելու երկիրը, այլ «...
3- րդ Սիրելի Աննա կաշխատեմ մեկ նախադասությամբ ամփոփեմ միտքս Դուք էլ ջանք գործադրեք, որպեսզի խորը հասկանաք գրածս:
- Այն նավը որ 2 կապիտան ունի կխորտակվի:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ