Smergh-ի խոսքերից
Իսկ համոզվա՞ծ եք, քր ԼՏՊ-ն ու ՀՀՇ-ն, որոնք 14-45 տարի անընդմեջ ապականում են մեր քաղաքական դաշտը՝ թույլ կտան, որ որևէ ուրիշ մեկը դառնա առաջնորդ: Դեռ այդպիսին չդարձած կամ այնքան ցեխ կշպրտեն /ինչն իհարկե հոյակապ է ստացվում նրանց մոտ/ նրա վրա, որ փոշմանի իր աշխարհ գալը, կամ պարզապես կվերացնեն:
Հապա մի մտածեք, այդ որտեղի՞ց այն թշնամանքը, որ նրանք տածում են իրենց չմիացած ուժերի նկատմամբ ու դուք կհասկանաք, որ սխալ է հույսեր կապել ստախոս այն գործիչների հետ, որոնք ապականելով են մտնում պայքարի մեջ՝ ամենքին յուրայինների ու դավաճանների բաժանելով: Չէ՛, եղբայր, ես նրանց փայ հարիֆը չեմ, որ աջակցեմ նրանց: Իսկ այսօր Ձեր արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ մութ ուժերին աջակցել, ինչպիսի վեհ մտքերով էլ Դուք գնաք Ազատության հրապարակ՝ Ձեր շարժման իմաստը մղվում է "Պայքար, պայքար մինչև աթոռ" փակուղին:
Ոմանք սին հույսեր են կապում թե ՝ Լևոնը եթե սխալներ անի իրան կհանենք, ուրիշին կդնենք: Պիտի ասեմ, որ Սերժիկի նախագահ դառնալն առանց Լևոնի 15-20 տոկոսանոց շանսերով էր պայմանավորված, իսկ Լևոնն այդ շանսերը մեծացրեց ու մենք կանգնեցինք այս կոտրած տաշտակի առաջ ու Աստված մի արասցե, եթե հանկարծ նա ինչ որ հրաշքով Նախագահ դառնա՝ ապա բոլորի քթից է բերելու թե՛ 1996 թիվը թե՛ 2008-ը, իսկ նրան փոխելն էլ կլինի անհնար:
Էջանիշներ