Գայլերն ու վագրը
Ահա եկավ և վերջը
Փտած ու կեղծ ռեժիմին
Որ ծնկել էր մեր սրտի:
Ո՞վ է ուզում շախմատ խաղալ
Մատ անել չի ստացվում
Գոնե շախ տանք թագավորին:
Արդեն ծագում է լուսին,
Ծիտիկ եմ դնում
«Գրել հայերեն»-ի ուսին,
Ու սկսում եմ գործն իմ
Թեմայում այս հանց կարևոր:
Հիմա ինչ էլ որ գրեմ
Կասեք.
«Չէ սփույռքահայ
Քո խոսքը չունի տեղ, դու նայում ես Հ1»:
Այո՛, ես նայում եմ Հ1,
Բայց Հ1-ը չունի ինձ համար հենք:
Մտիկ տվեք դուք իմ խոսքին
Մոտեցել եմ ես մի ուղու
Որտեղ դուք պետք է ասեք՝
- Կեցցե՜ ծուղրուղուն:
Երկու գայլեր միասին
Հարբած ընկել էին գետնին
Կռիվ տալիս միասին:
Մեկը երդվում էր.
«Լավ է լինելու»,
Մյուսը պնդում.
«Արդեն լավ ա»!!!
Բայց ինչ էլ որ ասեին
Ինչքան էլ իրենց արդարացնեին,
Մեկ է, բախվում էին նրանք մի կետի.
Դեռ չէին քնել ու կշռել,
Իրավունքն այն, որ ստանձնում է մարդը
Անդարձն ու անուղղելին տնօրինելիս:
Իրավացի թե անիրավ՝
Վագրը այս տեսարանից ոգևորվեց:
Վագրին էլ դուք հո գիտեք,
Տասը քայլից զարմացնում է
Երկու քայլից վախեցնում:
Ամեն րոպե դողում ես
Չհարձակվի նա քեզ վրա:
Կամ էլ կողքիցդ մեկը
Բերանի մեջ կուլ չգնա:
Ճարպիկ էր գայլերից մեկը
Գնաց-գնաց մինչև հասավ
Թատերական հրապարակ,
Կախարդեց վագրին իր թույնով
Բայց այդ թույնը երկնային
Կհարբեցներ նույնիսկ Շեքսպիրին:
Այս տեսարանը մյուս գայլը, որ տեսավ
Մնաց գունատված՝ հավատն առ աստված:
-Լա՜վ, -ասաց նա իր մտքում.
- Լավ են տեսնում ցերեկը
Բան չեն տեսնում գիշերը:
Դու սպասի և ես կգամ!!!
Հրապարակում սպասում էին դատաստանի
Ժողովուրդը մեր հին ու բարի:
- Վե՛րջ տանք դաժան գայլին
Պինդ չէ նստել իր փուչ գահին
Թող գլորվի դղրդագին!!!
Իսկապե՜ս, որտե՞ղ հասա:
Զննում էր հեգ փաստաբանս
Գրառումները ակումբի
Ցավոք քիչ բան մնաց նրան դրանցից,
Անընդհատ նույնը կրկնում, կրկնում
Չէի՞ք հոգնում:
Ձեր սիրտը լալիս է արդեն պատասխա՞ն:
- Պայքար հանուն գաղափարի!!!
Կրկնում էին դուք անընդհատ:
Պայքար հանուն գաղափարի՞:
Հասկանո՞ւմ եք վերցնելով երկու մարդու
Որոնց տարիքն իրար գումարելուց
Մենք կստանանաք հազիվ 45…

Շա՜տ են ջահել և ունեն լոկ երազ, տենչանք
Լավ շորեր հագնել ու սիրահարվել:
Ի՞նչ գաղափար:
Դառնանք հաջորդ կետին:
Ժողովուրդը կես է եղել
Կառավարության դեմ ելել
Բողոքում է կեղծիքից,
Կաշառակերությունից, խաբվելուց…
Կողքից նայող օտար աչքը
ԿԿարծի թե ղեկավար կազմում այլմոլորակայիններ են,
Ուղղաթիռից են ընկել:
Բարի մարդիկ, կառավարության կազմն էլ
Ժողովրդի միջից են դուրս եկել
Իրենք էլ իրենց ժամանակի ժողովուրդն են եղել
Գուցե հենց ձեր նման պայքարող…
Թե իսկապես դուք ուզում եք մի բան փոխել
Սկսեք դուք հատակից,
Եվ ո՛չ թագից:
Հավատացնում եմ ձեզ,
Չունեմ ես այս հարցում ես շահ,
Ունեմ աստված, մի հին կոշիկ ու մի փարա:
Դե, դե, եկեք ցանկանք՝
Ագահին՝ հարստություն,
Հիվանդին՝ առողջություն,
Անշորին՝ շոր,
Սովածին՝ հաց,
Ծնվողին՝ բախտ,
Ծարավին՝ ջուր,
Անթևին՝ թև,
Որբին՝ ծնող
Անսերին՝ սեր
Անխիղճին՝ խիղճ …
Մեր երկրին՝ կայունություն,
Աշխարհին էլ՝ խաղաղություն:

Էջանիշներ